29/04/2026
💫 Մարդիկ, ովքեր ոգեշնչում են։ Մասնագետներ, ովքեր մոտիվացիա են այլոց համար, և ումից կարելի է միշտ սովորել։ Որովհետև նրանք նույնպես միշտ սովորում են՝ դեպի նոր հաջողություններ ու մարտահրավերներ։
🎓 Հրանտ Սեդրակյանը, ով «Product Management Essentials + PSPO Certification» դասընթացի թրեյներն է, արդեն պրոդուկտ մենեջեր է Krisp ընկերությունում։
🎓 Դե իսկ Թագուհի Սիմոնյանը, ով «SMM Architecture. գործիքներից ռազմավարություն» դասընթացի թրեյներն է, արդեն իսկ հանդիսանում է DIAVANT բժշկական սարքավորումներ ներկրող ընկերության մարքեթինգի ղեկավարը։
🚀 Յուրաքանչյուրն ունի իր պատմությունը և կարիերայի իր ճանապարհը։ Եվ դրան հասնելու համար մեծ աշխատանք, ներդրում ու աշխատանք է հարկավոր։ Միայն պետք է երբեք չհրաժարվել ու առաջ շարժվել։
26/04/2026
☀️ Անձրևներով լի ապրիլից հետո դիմավորում ենք մայիսը և դեպի ամառ ենք շարժվում՝ լի ակտիվությամբ, նոր ծրագրերով ու դասընթացներով։
🔸 Ռիելթորների ակադեմիա,
🔸 Ֆինանսական վերլուծություն և կառավարում,
🔸 «Unlock your design eye» մեկօրյա վորքշոփ,
🔸 Հանդիպում BDG-ի ՄՌԿ համայնքի հետ,
🔸 Python ամբողջական դասընթաց ԱԲ-ի կիրառմամբ,
🔸 Ավտոմատացված թեստավորում․ JavaScript + Playwright,
🔸 Manual QA ցերեկային դասընթաց,
🔸 Պրոդուկտի ղեկավարման հիմունքներ + PSPO հավաստագիր,
🔸 Power BI ամբողջական դասընթաց,
🔸 Դիզայն համակարգերի հիմունքներ ԱԲ-ի կիրառմամբ,
🔸 Նախագծերի ղեկավարման հիմունքներ։
💥 Դասընթացներից շատերն ունեն ինթերնշիփի հնարավորություն, ինչը հնարավորություն է տալիս մասնակիցներին ձեռք բերել իրական փորձ և համագործակցել ձեր նախընտրելի ոլորտի մասնագետների հետ։
Յուրաքանչյուր դասընթացի համար գործում է անվճար խորհրդատվություն՝ հղումը bio-ում 🌐
25/04/2026
📊 ՄՌԿ վերլուծությունը պարզապես թվեր չէ, դա մարդկանց և բիզնեսի ավելի խորը հասկանալու ճանապարհ է։
Այսօր ընկերությունները տվյալների միջոցով ոչ միայն հասկանում են, թե ինչ է կատարվում թիմում, այլ նաև կարողանում են կանխատեսել խնդիրները և կառուցել ավելի արդյունավետ ռազմավարություններ։
🚀 Աշխատակիցների ներգրավվածությունից մինչև պահպանում ու աճ. ճիշտ վերլուծությունը օգնում է կայացնել ավելի խելացի որոշումներ և զարգանալ վստահությամբ։
Սկսե՛ք մտածել տվյալահեն այսօր, որպեսզի ստեղծեք ավելի ուժեղ թիմ վաղը 📈 լինկը bio-ում🌐
23/04/2026
🤖 AI-ը ամենուր է, արդեն նաև՝ BDG-ում։
Մեկնարկում ենք մեր նոր «AI Octopus» ուղղությունը, որն ընդգրկում է դասընթացներ և վորքշոփեր AI-ի շուրջ՝ նվիրված արհեստական բանականությունը տարբեր ոլորտներ ինտեգրելուն և բոլոր այն AI գործիքներին, որոնք այսօր կիրառվում են շուկայում։
🧭 Ուղղությունը մեկնարկում ենք «AI Octopus» վորքշոփով, որը անվճար է բոլորի համար և ծանթացում է ուղղությանը։ Վորքշոփի շրջանակում կներկայացվի Prompt Engineering-ի սկզբունքները, և ինչ դեր ունի AI-ը դիզայնում, քոնթենթի ստեղծման, ինչպես նաև ավտոմատացումների մեջ։
💥 Ապրիլի 30-ին մեկնարկող «AI Agents in Action: Tools for Smarter Work» դասընթացին կսովորեք ստեղծել AI ագենտներ, տալ նրանց այնպիսի հրահանգներ, որոնք հիանալի կաշխատեն ձեր նախագծերի և բիզնեսի համար։
👆 Դե իսկ մայիսին ունենք ևս մեկ վորքշոփ՝ նախագծված պրոդուկտ մենեջմենթի ցիկլում աշխատող մասնագետների համար՝ պրոդուկտ մենեջերներ, նախագծերի ղեկավարներ, պրոդուկտ դիզայներներ և հարակից ոլորտի այլ մասնագետներ։ Այս վորքշոփը կտա գործիքներ ու տեխնիկաներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ավտոմատացնել աշխատանքային մի շարք գործընթացներ։
🚀 Միասին առաջ ենք շարժվում՝ հաշվի առնելով և ինտեգրելով ժամանակի ու շուկայի պահանջները՝ դրանք վերածելով գործնական դասընթացների ու ծրագրերի։
Նոր AI ուղղության դասընթացների մանրամասները կայքում🌐
21/04/2026
📈 Յուրաքանչյուր 10 ընկերություններից 8-ը ինտեգրել են SEO-ն իրենց բիզնեսում՝ բարձրացնելու կայքի վարկանիշը որոնողական համակարգերում։
«SEO ԱԲ-ի կիրառմամբ ամբողջական դասընթացը» հնարավորություն է տալիս աշխատաշուկա մտնել՝ որպես մեծ հեռանկարներով SEO մասնագետ, ով կարող է աշխատել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ընկերություններում։
Աշխատելով մարքեթինգի թիմում և համագործակցելով այլ թիմերի հետ ևս՝ SEO մասնագետը՝
🧩 ապահովում է կայքի տեսանելիության աճ որոնողական համակարգերում,
🧩 նպաստում է օրգանական տրաֆիկի ավելացմանը,
🧩 ավելացնում է վաճառքների աճի ցուցանիշները,
🧩 բարելավում է կայքի օգտագործման փորձը (UX),
🧩 բարձրացնում է բրենդի վստահությունը և հեղինակությունը,
🧩 կարողանում է ապահովել մրցակցային առավելություն կայքի միջոցով։
👆 SEO-ն այսօր ոչ միայն մարքեթինգային գործիք է, այլև բիզնեսի աճի կարևոր ցուցիչներից մեկը։ Ճիշտ կիրառման դեպքում այն ապահովում է երկարաժամկետ արդյունքներ՝ սկսած տեսանելիության աճից մինչև իրական վաճառքներ և մրցակցային առավելություն շուկայում։
🎯 Եվ ոլորտում պահանջված մասնագիտություն և մրցունակ աշխատանք ունենալու համար հարկավոր է սկսել հենց այսօր։
20/04/2026
🏁 We’ve wrapped up our participation in the 2-day “Career City Fest” festival, and now we’re back to our regular content with this week’s blog: “Financial Planning for Startups.”
Financial planning isn’t just about numbers, it’s about making smarter decisions for your startup’s future.
💲From understanding your runway to avoiding common mistakes, a clear financial plan helps you grow with confidence, not guesswork.
Start building clarity today so you can scale sustainably tomorrow ➡️ https://bdg.am/en/blog/finance-and-accounting/financial-planning-for-startups-where-to-begin/
17/04/2026
✨ Սիրելի աշխատանքը մասնագիտություն դարձնելը հաջողության ամենամեծ բանալին է։
🧜🏻♀️ Ինժեներական բաժնում սովորելով՝ Արմենը միաժամանակ զբաղվել է նաև նկարչությամբ։ Հենց այսպես էլ սկսվել է թվային նկարչի իր կարիերան։
📚 Գրքերից Արմենն առանձնացրեց Նիլ Գեյմանի «Neverwhere» գիրքը, որը երազների և մղձավանջների խառնուրդ հանդիսացող մի հրաշալի պատմություն է։ Այն գրողի առաջին ինքնուրույն վեպն է, որը դարձել է քաղաքային ֆանտաստիկայի կարևոր ուղենիշ և ընթերցողների մշտական սիրելին ամբողջ աշխարհում։
Արմենի համար կյանքի գլխավոր մոտիվացիան իր տղան են ու աշխատանքը։ Դե իսկ իդեալական օրվա ավարտը հոգեպես բավարարված լինելն է՝ անկախ նրանից՝ ֆիզիկապես հոգնած է, թե՝ ոչ
⚡️ Իրական հաջողությունը աշխատասիրության և աշխատանքը սիրելու ետևում է միշտ։ Աշխատեք և հավատացե՛ք ձեր երազանքներին ու ապագային։
16/04/2026
📊 GallUp վերլուծական և խորհրդատվական ընկերության հարցումները ցույց են տալիս, որ առավել լավ ներգրավված թիմերը ունենում են 21% ավելի բարձր շահութաբերություն և 17% ավելի պրոդուկտիվություն ամբողջ ընկերության մասշտաբով։
☝ «ՄՌԿ ամբողջական դասընթացը» նախագծված է նրա համար, ով արդեն իսկ աշխատում է ՄՌԿ ոլորտում, սակայն չունի ամբողջական գիտելիք ու փորձ, ինչպես նաև նրա, ով նոր է պատրաստվում մուտք գործել Մարդկային ռեսուրսների ոլորտ։
🎓 Դասընթացի որակի բարձր մակարդակն ապահովում է նաև 5 թրեյներների ներգրավվածությունը, ինչը նոր փորձառություն է ապահովում ուսանողի համար։ Յուրաքանչյուր մասնագետ կիսվում է իր փորձով, իրական դեպքերով ու օրինակներով, որոնք գործնական հիմք կարող են ծառայել յուրաքանչյուրի համար։
⏳ Այսպիսով, ժամանակն է ցանկալի աշխատանք ունենալու հենց քո ցանկալի ոլորտում:
14/04/2026
Առավել արդյունավետ աշխատանք, որը տալիս է ավելի մեծ արդյունքներ ընկերություններին։
☝ Այսպիսի տեսլականով էլ Coffee House ընկերության թիմերի ղեկավարների և սուպերվայզերների համար մշակվել է Վերապատրաստման ծրագիրը, որի հիմնական թեմաներն են՝
✔ Մենեջերի դերը թիմում․ ինչպե՞ս կարելի է խոսափել «դժգոհ» աշխատակիցներից,
✔ Թիմի ներսում լարվածության կառավարումը, անտեսանելի կոնֆլիկտները հաղթահարելու մեխանիզմները,
✔ Արդյունավետ հաղորդակցություն և մոտիվացիա․ ինչպես կառուցել վստահության վրա հիմնված թիմային մշակույթ։
📌 Դասընթացը նոր հնարավորություններ է տալիս թիմին՝ կառուցելու առավել բաց և արդյունավետ հաղորդակցություն, արագ արձագանքելու խնդիրներին և կանխելու կոնֆլիկտների սրացումը։ Դե իսկ ղեկավարները հնարավորություն են ունենում ձևավորելու ավելի մոտիվացված, համագործակցող և արդյունքակենտրոն միջավայր, ինչը կբերի ընդհանուր արդյունավետության և բիզնես արդյունքների աճին։
📈 Թիմի արդյունավետությունը պատահական չէ․ այն կառուցվում է ճիշտ մոտեցումների, կառավարման հմտությունների և շարունակական զարգացման միջոցով։ Երբ ղեկավարները զինված են անհրաժեշտ գործիքներով, թիմը դառնում է ոչ միայն կայուն, այլև աճող համակարգ։
Եթե դուք էլ ցանկանում եք, որ ձեր թիմը աշխատի ավելի համակարգված, մոտիվացված և արդյունքակենտրոն, ժամանակն է դիմելու վերապատրաստման ծրագրերի։
📧 Անվճար խորհրդատվության համար կարող եք կապ հաստատել մեզ հետ 055-201-209 համարով կամ [email protected] էլ․ հասցեին ուղարկելով ձեր հարցումը