01/06/2026
Սիրելի՛ փոքրիկներ և մեծահասակներ,
Շնորհավորում եմ Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Մաղթում եմ, որ աշխարհի բոլոր մանուկներն ունենան անհոգ, խաղաղ ու հեքիաթային մանկություն: Թող նրանց շուրջը միշտ հնչի անկեղծ ու զնգուն ծիծաղը, իսկ աչքերում փայլի միայն ուրախությունը:
Թող յուրաքանչյուր երեխա զգա սիրված, պաշտպանված ու գնահատված, իսկ նրանց ամենափոքրիկ երազանքներն ու նպատակները դառնան իրականություն։
Իսկ մեզ՝մեծահասակներիս, մաղթում եմ իմաստնություն և անսահման սեր, որպեսզի կարողանանք նրանց համար կերտել անվտանգ ու լուսավոր ապագա:
Բարի, գունեղ ու ժպիտներով լեցուն հունիսի 1: ✨🎈
02/05/2026
13/04/2026