09/04/2026
Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոց
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոց, Music Lessons & Instruction School, Yerevan.
.Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոց.
.The voice preservation school.
📍Չայկովկի 27 Փողոց (1 հարկ)
📍27 Chaykovski Street (1 floor)
📞 +37410526315
📞 +37494048031
09/04/2026
🇦🇲Եվրոպայի հրաձգության առաջնության բացման արարողություն: Երևան 2026
19/01/2026
2025 - ը բեղմնավոր տարի էր Ձայնի Պահպանման Վոկալ Երգչախմբային դպրոցի համար։ 2026 - ը կլինի ավելի լավը, ավելի մեծ հաջողությունների և ավելի մեծ գործերի տարի։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
vՀատուկ շնորհակալություն մեր դպրոցի նախկին սան տաղանդավոր Արթուրին ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ
10/11/2025
Ձայնի Պահպանման Վոկալ Երգչախմբային մասնագիտական դպրոցի հերթական հաղթանակը։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվ. Օպերայի և Բալետի Ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեր դպրոցի Դասական Վոկալ բաժնի վարիչ Նունե Բադալյանի սան` 3րդ դասարանի աշակերտ Սաքո Մկրտչյանը արժանացել է 1 - ին մրցանակի` Ազգային նվագարանների և ժողովրդական երգի անհատ կատարողների հանրապետական 7 - րդ մրցույթում։ Դպրոցի ողջ անձնակազմի և բոլոր աշակերտների անունից շնորհավորում ենք հարգարժան Նունե Բադալյանին և տաղանդաշատ Սաքոյին հաղթանակի կապակցությամբ և ցանկանում նորանոր հաջողություններ և մեծ բեմեր։
10/11/2025
2007 թվականից Ձայնի Պահպանման Վոկալ - Երգչախմբային մասնագիտական դպրոցում որպես խմբավար, իսկ 2024 թվականից նաև որպես փոխտնօրեն աշխատելով, իր անմնացորդ նվիրումով և մասնագիտական մեծ փորձով դպրոցի զարգացման գործում մեծ ավանդ ունի Էմմա Առաքելյանը։ Հասմիկ Սաֆրազբեկյանի տնօրենի լիազորությունները դադարելուց հետո, Էմմա Առաքելյանը նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ինչի կապակցությամբ դպրոցի ողջ անձնակազմի և աշակերտների անունից շնորհավորում ենք և մաղթում բեղմնավոր աշխատանք։
08/11/2025
Ձայնի պահպանման վոկալ երգչախմբային մասնագիտական դպրոցը` ողջ անձնակազմի և բալոր աշակերտների անունից իր խորին շնորհակալությունն է հայտնում 43 տարվա մանկավարժ և վերջին 16 տարվա տնօրեն Հասմիկ Սաֆրազբեկյանին` անմնացորդ նվիրումի և դպրոցի զարգացման համար մասնագիտական ներդրման համար։ Հասմիկ Սաֆրազբեկյանի, որպես տնօրեն լիազորությունները դադարեցվել են ըստ օրենքի, տարիքային շեմից ելնելով։ Սակայն մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ նա կշարունակի իր մասնագիտական մեծ փորձը ներդնել դպրոցի զարգացման գործում, որպես մանկավարժ։ Հարգելի և սիրելի Հասմիկ Վաղարշակովնա ջան, շնորհակալ ենք Ձեզ Ձայնի Պահպանման Վոկալ Երգչախմբային մասնագիտական դպրոցի զարգացման գործում ձեր շարունակաբար ներդրման համար։
08.09.2025
28/07/2025
Ավարտվեց Սիրելի Թատրոնի Armenian National Opera and Ballet Theatre ևս մեկ թատերաշրջան ,լի բազում Էմոցիաներով ,հագեցած հույզերով ևտքնաջան աշխատանքով,որտեղ նաև ունենք մեր մասնակցության մի մասնիկը։
Հուսանք գալիք Թատերաշրջանում նույնպես մեզ կվստահվի այս հզոր Թատրոնի մանկական երգչախմբի չափազանց պատասխանատու աշխատանքը։
28/07/2025
Ավարտվեց Սիրելի Թատրոնի ևս մեկ թատերաշրջան ,լի բազում Էմոցիաներով ,հագեցած հույզերով ևտքնաջան աշխատանքով,որտեղ նաև ունենք մեր մասնակցության մի մասնիկը։
Հուսանք գալիք Թատերաշրջանում նույնպես մեզ կվստահվի այս հզոր Թատրոնի մանկական երգչախմբի չափազանց պատասխանատու աշխատանքը։
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Yerevan