02/07/2026
Ուզում ես զգալ նախնիների կանչն ու հայի հզոր ոգին, սովորել ոչ միայն պարի շարժումները, այլ դառնալ այդ մեծ խորհրդի մի մասնիկն ու կրողը, ապա այս դասընթացը հենց քեզ համար է։
«Հայկանչ» ավանդական երգի-պարի խումբը սկսում է ավանդական պարերի դասընթաց։
📌 Դասընթացին կարող են մասնակցել 16 տարեկանից սկսած։
Դասընթացի ընթացքում կսովորենք համայնքային, ծիսական, պաշտամունքային, աշխատանքային և ռազմական պարեր։
✨ Դասընթացի լավագույն մասնակիցները հնարավորություն կունենան համալրելու «Հայկանչ» ընտանիքը։
📍 Մեկնարկը՝ հուլիսի 5-ից
📍 Օրերը՝ երեքշաբթի և կիրակի
📍 Ժամը՝ 19։00 տևողությունը՝ 1,5 ժամ
📍 Հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծ 51
📍 Արժեքը՝ 10.000 դրամ (ամսական)
Գրանցվելու համար.
գրեք մեր էջին 📩 կամ զանգահարեք ՝+374-94-199-479
26/06/2026
Աջակցե՛ք «Հայկանչ» կրթամշակութային ՀԿ-ի գործունեությանը 🤍
Եթե կարևորում եք մեր առաքելությունն ու իրականացվող կրթամշակութային ծրագրերը, կարող եք ձեր ներդրումն ունենալ դրանց շարունակականության և զարգացման գործում։
Յուրաքանչյուր նվիրատվություն օգնում է մեզ իրականացնել նոր նախաձեռնություններ, կազմակերպել կրթական ու մշակութային ծրագրեր և ավելի մեծ ազդեցություն ունենալ մեր համայնքի կյանքում։
Նվիրատվության տվյալներ՝
Շահառու՝ «Հայկանչ» կրթամշակութային ՀԿ
Հաշվեհամար՝ 11820010113700
Փոխանցման նպատակը՝ Նվիրատվություն ՀԿ-ի կրթամշակութային ծրագրերի իրականացման համար
Շնորհակալ ենք ձեր վստահության, աջակցության և մեր ճանապարհի մի մասը լինելու համար։ 🤍
13/06/2026
«Հայկանչ» ավանդական երգի և պարի խումբը հայտարարում է հայկական գրքերի հավաքագրման մեծ արշավ։
Միացիր «Հայկանչ» նախագծին նվիրի’ր գիրք «Հայկանչի» գրադարանը համալրելու համար։
Գրքերը կարող են լինել հայկական վեպեր և պատմվածքներ, հեքիաթներ և առասպելներ, պատմական և հնագիտական գրքեր, արվեստ և ճարտարապետություն, ազգագրություն և ավանդույթներ, երաժշտություն և պար։
Գրքերը ընդունվելու են Տիգրան Մեծ 51 հասցեում
21.06ին ՝ ժամը 16:00-ից սկսած։
Ցանկացողները կարող են մոտեցնել կամ զանգահարել նշված հեռախոսահամարին ՝094199479
Մեկ գիրքը կարող է պահպանել մի ամբողջ պատմություն։
Միացի’ր մեր նախագծին։
Սիրով կսպասենք Ձեզ։ ❤️
09/02/2026
Ավանդական պարերի դասընթաց։
Այստեղ երեխանները կսովորեն ավանադական պարեր, ավելի մոտ կկանգնեն իրենց արմատներին, կճանաչեն և կսիրեն իրենց մշակույթը։
📌 Դասընթացին կարող են մասնակցել 7-15 տարեկան երեխաները։
✨ Դասընթացի լավագույն մասնակիցները հնարավորություն կունենան համալրելու «Հայկանչի» շարքերը։
📍 Մեկնարկը՝ մարտի 1
📍 Օրերը՝ շաբաթ և կիրակի
📍 Ժամը՝ 11:00 տևողությունը՝ 1,5 ժամ
📍 Հասցե՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծ 51
📍 Արժեքը՝ 8000 դրամ (ամսական)
Գրանցվելու համար 👇
Գրի’ր մեր էջին 📩
Կամ զանգահարիր՝ +374-94-199 479