HRM Masters YSU

Directions Website Contact the school

HRM Masters YSU ՄՌԿ (HR) մրցունակ և նորարարական մագիստրոսական ծրագիր ԵՊՀ

Հարգելի՛ Anna Maksudyan,սրտանց շնորհավորում ենք Ձեր ծննդյան տարեդարձը։Որպես HR ոլորտի լավագույն մասնագետ և մեր մագիստրոս...
06/10/2026

Հարգելի՛ Anna Maksudyan,
սրտանց շնորհավորում ենք Ձեր ծննդյան տարեդարձը։

Որպես HR ոլորտի լավագույն մասնագետ և մեր մագիստրոսական ծրագրի հմուտ ղեկավար՝ Դուք ոչ միայն փոխանցում եք արժեքավոր գիտելիքներ, այլև Ձեր փորձով ու նվիրումով ոգեշնչում եք մեզ ձգտել առավելագույնին։ Շնորհակալ ենք Ձեր անհատական մոտեցման և միշտ ուղղորդելու պատրաստակամության համար։
Մաղթում ենք Ձեզ անսպառ էներգիա, մասնագիտական նորանոր բարձունքների նվաճում։

Խորին հարգանքով և լավագույն մաղթանքներով՝
Ձեր մագիստրանտներ♥️։

HR մագիստրոսական ծրագրի հյուրն էր Hayk Harutyunian -ը՝ ՄՌԿ ոլորտում 5 տարվա աշխատանքային փորձ ունեցող մասնագետ։ ✨Հանդիպմ...
29/09/2026

HR մագիստրոսական ծրագրի հյուրն էր Hayk Harutyunian -ը՝ ՄՌԿ ոլորտում 5 տարվա աշխատանքային փորձ ունեցող մասնագետ։ ✨

Հանդիպման ընթացքում Հայկը կիսվեց իր մասնագիտական փորձով, ներկայացրեց LinkedIn-ի ճիշտ կիրառման և արդյունավետ գործիքների մասին կարևոր խորհուրդներ՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է հարթակը դարձնել սեփական մասնագիտական ներկայությունը զարգացնելու արդյունավետ գործիք։

Տեսականին հաջորդեց գործնական մասը․ ուսանողները կատարեցին առաջադրանքներ, ուսումնասիրեցին և գնահատեցին LinkedIn-ի էջերի պրոֆեսիոնալությունը՝ կիրառելով հանդիպման ընթացքում ստացած գիտելիքները։

Հանդիպումը դարձավ փորձի, նոր գիտելիքի ու գործնական աշխատանքի համադրություն՝ օգնելով ուսանողներին ավելի վստահ ձևավորել իրենց մասնագիտական առցանց ներկայությունը։ 💼

Օրեր առաջ`HR ոլորտի կարևորագույն մասնագիտական հարթակներից մեկում։ ✨HR միջազգային կոնֆերանսը մեկ հարկի տակ համախմբեց ոլոր...
28/09/2026

Օրեր առաջ`HR ոլորտի կարևորագույն մասնագիտական հարթակներից մեկում։ ✨

HR միջազգային կոնֆերանսը մեկ հարկի տակ համախմբեց ոլորտի առաջատար մասնագետների և հյուրերի՝ աշխարհի տարբեր երկրներից՝ փորձի փոխանակման, նոր գաղափարների ու մասնագիտական կապերի ձևավորման շուրջ։

Կոնֆերանսին մասնակցեց նաև մեր HR մագիստրոսական ծրագրի ղեկավար Աննա Մակսուդյանը։

Շնորհակալություն Armenian HR Association -ին՝ ոլորտի մասնագետներին մեկ հարթակում համախմբելու և միջազգային փորձի փոխանակման նման կարևոր հնարավորության համար։ 🤝

ԵՊՀ - Yerevan State University -միջոցառման շրջանակում ներկայացվեց ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Մարդկային ռեսուրսների կառ...
25/09/2026

ԵՊՀ - Yerevan State University -միջոցառման շրջանակում ներկայացվեց ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական ծրագիրը՝ կրթական հնարավորությունները, ծրագրի առանձնահատկություններն ու մասնագիտական հեռանկարները։

Միջոցառմանը մասնակցեցին նաև Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցի աշակերտները, ովքեր հնարավորություն ունեցան ծանոթանալու HR մասնագիտությանը և բացահայտելու մարդկային ռեսուրսների կառավարման աշխարհը։

Օրվա ընթացքում մագիստրոսական ծրագրի ուսանողները հանդես եկան որպես HR խորհրդատուներ՝ շփվելով այցելուների հետ, պատասխանելով նրանց հարցերին և օգնելով ավելի լավ կողմնորոշվել մասնագիտական ընտրության հարցերում։

Հատկապես ուրախալի էր, որ միջոցառման պանելային քննարկումներին որպես պանելիստներ մասնակցեցին նաև մեր ծրագրի դասախոսներն ու շրջանավարտները՝ կիսվելով իրենց մասնագիտական փորձով, գիտելիքներով և ոլորտի արդի միտումների վերաբերյալ դիտարկումներով։

Այսպիսով, «Բան ու գործ»-ում մեր ծրագիրը ներկայացված էր տարբեր ձևաչափերով՝ կրթություն, մասնագիտական կողմնորոշում, խորհրդատվություն և փորձի փոխանակում։ ✨

16/09/2026

Նորմա՞լ է, թե՞ նորմալ չէ։ 👀

HR edition․
Պատասխանները՝ անկեղծ, առանց HR ֆիլտրերի 😄

11/09/2026

HR-ի մասին`առանց երկար բացատրությունների: 👀

Այս տարվա մեր ուսանողները կիսվում են իրենց պատկերացումներով, լսած միֆերով ու առաջին ասոցիացիաներով HR-ի մասին։🎓

Սա նրանց ճանապարհի միայն սկիզբն է։💙

Մեր ուսանողների հաջողություններից...🤩💙
09/09/2026

Մեր ուսանողների հաջողություններից...🤩💙

💙👇🏻
09/09/2026

💙👇🏻

#1 Սեպտեմբերի 23-ին ԵՊՀ-ն մեկ օրով կդառնա այն վայրը, որտեղ կրթությունը, կարիերան, նոր գաղափարներն ու համալսարանական հնարավորությունները կհանդիպեն մեկ հարթակում։

«ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026»-ը համախմբելու է ուսանողներին, դիմորդներին, շրջանավարտներին և գործընկեր կազմակերպություններին՝ նոր հնարավորություններ բացահայտելու, անմիջական կապեր ստեղծելու և գաղափարները գործնական նախաձեռնությունների վերածելու համար։

📅 Սեպտեմբերի 23

🕚 11։00-17։30

📍 Երևանի պետական համալսարան

Ի՞նչ է սպասվում էքսպոյի ընթացքում

💼 Կարիերայի տոնավաճառ

Տարբեր ոլորտների առաջատար կազմակերպությունները կներկայացնեն իրենց գործունեությունը, թափուր հաստիքները, պրակտիկայի, փորձնակության և կարիերայի զարգացման հնարավորությունները։

Մասնակիցները հնարավորություն կունենան անմիջականորեն շփվելու գործատուների հետ, ծանոթանալու աշխատաշուկայի պահանջներին և բացահայտելու մասնագիտական զարգացման նոր ուղիներ։

🎓 Կրթական հնարավորություններ

ԵՊՀ կրթական և հետազոտական ստորաբաժանումները կներկայացնեն համալսարանի կրթական ծրագրերը, ընդունելության պայմանները, ուսումնառության հնարավորություններն ու մասնագիտական ուղղությունները։
Այս հատվածը հնարավորություն կտա դիմորդներին և ուսանողներին իրենց հարցերն ուղղելու հենց համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներին և կատարելու ավելի տեղեկացված ընտրություն։

🌐 ԵՊՀ հնարավորությունների գոտի

Այստեղ մեկ վայրում կներկայացվեն համալսարանական կյանքը կրթությունից դուրս լրացնող բազմաթիվ ծրագրեր և ծառայություններ՝

🔹 միջազգային շարժունության և փոխանակման ծրագրեր,
🔹 շարունակական կրթություն և վերապատրաստումներ,
🔹 ուսանողական կառույցներ և նախաձեռնություններ,
🔹 մշակութային և մարզական հնարավորություններ,
🔹 գրադարանային, հրատարակչական և այլ ծառայություններ։

#ԵՊՀ

Մարդկային ռեսուրսների կառավարման մագիստրոսական ծրագրի ևս մեկ հրաշալի սերունդ ավարտեց։ 🎓Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորո...
16/07/2026

Մարդկային ռեսուրսների կառավարման մագիստրոսական ծրագրի ևս մեկ հրաշալի սերունդ ավարտեց։ 🎓

Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում ենք և մաղթում վստահ քայլել ձեր ընտրած ճանապարհով, շարունակական աճ, մասնագիտական հաջողություններ և կարիերա, որտեղ կկարողանաք արժեք ստեղծել մարդկանց, կազմակերպությունների և հասարակության համար։

Շնորհավոր և բարի երթ։ 💙

13/06/2026

Job Description:
Gulf Armenia is a new gas station brand operating in Armenia, offering a range of fuels and services.Our success is driven by high quality fuel, wide range of convenience store products, quality coffee, attractive fast food offer and exceptional customer service. This international brand has been represented officially in Armenia by "AMRECO" LLC, since 2024.

HR Specialist will play a key role in supporting the HR department and ensuring the smooth operation of human resources activities within the organization. The successful candidate will be responsible for Recruiting, HR Administration and other HR-related functions.

Job responsibilities:
-Manage recruitment process, including posting job openings, screening resumes, conducting interviews and making recommendations for hiring;
-Manage employee onboarding and offboarding processes;
- Organize and maintain personnel records;
-Prepare HR documents, like employment contracts and new hire guides;
-Provide reports to Head of HR.

Required qualifications:
-Graduate degree in HRM, Organizational Psychology or related field;
-At least 1 year of experience in the field of HR;
-Good knowledge of RA Labor Code;
-Advanced knowledge of English and Russian languages;
-Excellent verbal and written communication skills;
-Strong organizational and time management skills.

Additional Information:
Please submit your application to [email protected] mentioning the name of the position in the subject line

Address

Alek Manukyan 1
Yerevan
0025

Opening Hours

Monday 09:00 - 21:00
Tuesday 09:00 - 21:00
Wednesday 09:00 - 21:00
Thursday 09:00 - 21:00
Friday 09:00 - 21:00

Alerts

Be the first to know and let us send you an email when HRM Masters YSU posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to HRM Masters YSU:

Shortcuts

Share