07/08/2026
🔈Միացյալ Թագավորությունում սովորելու հնարավորություն⬇️
YSU International Cooperation Office drives the university’s global engagement and international partnerships.
07/08/2026
🔈Միացյալ Թագավորությունում սովորելու հնարավորություն⬇️
07/08/2026
Մոտենում է Երևանի պետական համալսարանի «Ամերիկագիտություն» մագիստրոսական ծրագրի՝ 2026-2027 ուսումնական տարվա հայտերի ընդունման վերջնաժամկետը։ 🎓
Բաց մի՛ թողեք այս հնարավորությունը․ դիմեք մինչև օգոստոսի 17-ը։👇
🎓 Երևանի պետական համալսարանի «Ամերիկագիտություն» մագիստրոսական ծրագրի (միջազգային հարաբերությունների աստիճան) 2026-2027 ուստարվա ընդունելության երկրորդ փուլն արդեն մեկնարկել է։
Ծրագիրը մշակվել է Արիզոնայի պետական համալսարանի հետ համատեղ և ֆինանսավորվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից՝ ուսանողներին տալով հիմնարար գիտելիքներ ԱՄՆ քաղաքականության, հասարակության, մշակույթի և միջազգային հարաբերությունների վերաբերյալ՝ միաժամանակ զարգացնելով նրանց վերլուծական, հետազոտական և քաղաքականության մշակման հմտությունները։
Ինչո՞ւ դիմել.
Երկամյա այս ծրագիրը համատեղում է բարձրակարգ ակադեմիական կրթությունն ու գործնական, միջազգային ուղղվածությամբ ուսուցման հնարավորությունները։ Ուսանողները հնարավորություն կունենան՝
🔹 պատրաստվելու միջազգային կազմակերպություններում, դիվանագիտական ոլորտում, հանրային քաղաքականության, հետազոտությունների, կրթության և մասնավոր հատվածում աշխատանքի,
🔹 մասնակցելու փորձնակության ծրագրերի ամերիկյան և այլ միջազգային կազմակերպություններում,
🔹 դիմելու մրցութային կրթաթոշակների, որոնք հոգում են ուսման վարձի մի մասը,
🔹 մասնակցելու Կալիֆորնիայի Նորթրիջ համալսարանի կողմից իրականացվող հավաստագրային ծրագրերին։
📅 Դիմումների ընդունման ժամկետը՝ 2026 թ. հուլիսի 6-ից օգոստոսի 17-ը (2-րդ փուլ)։
Դիմե՛ք առցանց՝ ԵՊՀ ընդունելության հարթակի միջոցով․
🔗 admission.ysu.am
Ընդունելության պահանջներին և դիմելու ընթացակարգին ծանոթացե՛ք այստեղ․
🔗 ysu.am/faculty/77/educational-program-381/903
📧 Հարցերի դեպքում դիմեք Ամերիկյան հետազոտությունների կենտրոնին՝ [email protected]
__________
🎓 The second round of applications is now open for Yerevan State University’s M.A. Program in American Studies (degree in International Relations) for the 2026–2027 academic year!
Developed in collaboration with Arizona State University and funded by U.S. Embassy Yerevan, the program provides students with a strong foundation in U.S. politics, foreign policy, society, culture, and international affairs while strengthening their analytical, research, and policy skills.
Why Choose the Program?
The M.A. Program offers a rigorous two-year curriculum that combines academic excellence with practical, internationally oriented learning opportunities. Students benefit from:
🔹 Career preparation for positions in international organizations, diplomacy, public policy, research, education, and the private sector
🔹 Internship opportunities with U.S. and other international organizations
🔹 Competitive scholarships covering a portion of tuition costs
🔹 Opportunities to participate in graduate certificate programs offered by California State University, Northridge (CSUN)
📅 Application period: July 6-August 17, 2026
Apply electronically through the YSU Admissions Portal:
🔗 admission.ysu.am
Learn more about admission requirements and the application process:
🔗 ysu.am/faculty/77/educational-program-381/903
📧 Questions? Contact the American Studies Center at [email protected]
American Studies Center YSU
29/07/2026
📚ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ուսանողների գիտական փորձառությունը Բրյուսելում
23/07/2026
🔈Ս.թ. սեպտեմբերի 2-ից մեկնարկում է լիտվերենի դասընթացը, որին մասնակցելու հնարավորություն ունեն ինչպես սկսնակ, այնպես էլ լիտվերենի բազային իմացությամբ մասնակիցներ։ Դասընթացը կվարի Լիտվայից ժամանած մասնագետը։
https://www.ysu.am/announcement/99323
22/07/2026
🤝ԵՊՀ-ն ոչ միայն կրթական կարևորագույն հասցե, այլև միջմշակութային հաղորդակցության խաչմերուկ. ամերիկացի ուսանողները ԵՊՀ-ում
22/07/2026
🔈Նանոբժշկության միջազգային ընկերությունը (International Society for Nanomedicine) և Դելիի համալսարանի նանոբժշկության ինստիտուտը ս.թ. սեպտեմբերի 27–30-ը համատեղ կազմակերպում են «Նանոբժշկության համաշխարհային խորհրդաժողով» («World Congress on Nanomedicine»):
📌Հնարավոր մասնակցության մասին հայտնել ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն ([email protected])` ՀՀ ԱԳՆ փոխանցելու նպատակով։
16/07/2026
📢 The 3rd Issue of the YSU Journal of International Affairs Has Been Published!
We are pleased to announce the publication of Volume 2, Issue 1 (2026) of the YSU Journal of International Affairs, published by YSU Press.
🔗 Read the latest issue here: https://journals.ysu.am/index.php/bulletin-ysu-int-rel-pol
14/07/2026
🔈Երևանի պետական համալսարանի միջմշակութային հաղորդակցության անգլերենի և գերմանական բանասիրության ամբիոնները, համագործակցելով Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (ԳԱՓԾ (DAAD)) հետ, 2026 թ. նոյեմբերի 5–6-ը կազմակերպում են միջազգային հոբելյանական գիտաժողով՝ նվիրված Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի հիմնադրման 35-ամյակին։
https://www.ysu.am/announcement/96530
14/07/2026
🔈Կոլումբիայի համալսարանի Մերձավոր Արևելքի, Հարավային Ասիայի և Աֆրիկայի ուսումնասիրությունների բաժինը («Department of Middle Eastern, South Asian and African Studies») հայտարարում է մրցույթ հայագիտության ոլորտում հրավիրյալ դասախոսի/պրոֆեսորի աշխատանքի համար։
https://www.ysu.am/announcement/98270
14/07/2026
🔈Վիեննայի համալսարանի առաջադեմ հետազոտությունների կենտրոնը («Vienna Center for Advanced Studies» – ViCAS) հայտարարում է 2027–2028 ուսումնական տարվա կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունման մեկնարկի մասին։
https://www.ysu.am/announcement/98271