22/11/2025
Համաժողովի մասին՝ ավելի մանրամասն։
Մտածող, ստեղծագործող, ազնիվ քաղաքացու ձևավորում։
22/11/2025
Համաժողովի մասին՝ ավելի մանրամասն։
22/11/2025
Ուսուցչական համաժողովը կայացավ։
Շնորհակալ ենք բոլոր զեկուցողներին, մասնակիցներին, կազմակերպիչներին։
Համաժողովը կայացավ ձեր շնորհիվ։
Շնորհակալ ենք։ ♟️
Հ.Գ. Ամբողջական նկարները՝ շուտով։
21/11/2025
ՀԻՇԵՑՈՒՄ
Հարգելի՛ գործընկերներ,
Սիրով հրավիրում ենք մասնակցելու գործնական ուսուցչական առցանց համաժողովին՝ «Շախմատը կրթության մեջ․ փորձառություններ, լուծումներ և զարգացման ուղիներ» խորագրով։
Առցանց համաժողովը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 22-ին, 12։00-ից սկսած։
Համաժողովի նպատակն է ներկայացնել և քննարկել շախմատի ուսուցման լավագույն փորձառությունները դպրոցական։
Համաժողովի խոսնակները շախմատ դասավանդող ուսուցիչներն են, ովքեր կկիսվեն դասավանդման իրենց փորձառությամբ։
Նրանք, ովքեր նախորդ հրապարակման ձևաթուղթը լրացրել են, իրենց էլ․ հասցեներին ուղարկվել է անհրաժեշտ տեղեկությունը։
Ովքեր դեռ չեն գրանցվել, կարող եք գրանցվել՝ անցնելով հետևյալ հղումով և լրացնել տվյալները, որից անմիջապես հետո կստանաք Համաժողովին միանալու հղումը (գրանցվել կարող եք նախապես կամ համաժողովին միանալուց անմիջապես առաջ)։
https://us06web.zoom.us/j/85316763455
10/11/2025
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ♟
Հարգելի՛ գործընկերներ,
Սիրով հրավիրում ենք մասնակցելու գործնական ուսուցչական առցանց համաժողովին՝ «Շախմատը կրթության մեջ․ փորձառություններ, լուծումներ և զարգացման ուղիներ» խորագրով։🎤
Առցանց համաժողովը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 22-ին, 12։00-ից սկսած։
Համաժողովի նպատակն է ներկայացնել և քննարկել շախմատի ուսուցման լավագույն փորձառությունները դպրոցական միջավայրում՝ ուշադրություն դարձնելով գնահատման արդյունավետ մոտեցումներին։
Խոսնակներն արդեն ընտրված են։ Նրանց կներկայացնենք հաջորդիվ։
Որպես ունկնդիր գրանցվելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով և լրացնել անհրաժեշտ տեղեկությունը➡️
https://forms.gle/ou4eAtpxdmdLtDZGA
20/04/2025
Այսօր «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի ծրագրի գիտական ղեկավար Վահան Սարգսյանի ծննդյան տարեդարձն է։
Պարո՜ն Սարգսյան, շնորհավորում ենք Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթում առողջություն, մասնագիտական ու գիտական նորանոր ձեռքբերումներ և շարունակական հաջողություններ Ձեր բեղմնավոր գործունեության բոլոր ուղղություններում։
Ձեր գիտական ներուժը, մասնագիտական պատասխանատվությունը և առաջնորդության բարձր մակարդակը բացառիկ արժեք են մեր ինստիտուտի համար։ Թող Ձեր նվիրումն ու ձգտումները շարունակեն ամրապնդել հայկական գիտության դիրքերը թե՛ ազգային, թե՛ միջազգային հարթակներում։
Մաղթում ենք անձնական ու ընտանեկան բարօրություն, խաղաղություն և հաղթանակներ բոլոր ճակատներում։
14/02/2025
Այսօր «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Սմբատ Լպուտյանի ծննդյան օրն է, և մենք մեծ հպարտությամբ ենք շնորհավորում Ձեզ՝ նշելով Ձեր բացառիկ ներդրումը հայկական շախմատի, սպորտի և կրթության զարգացման մեջ։
Ձեր կոչումներն ու տիտղոսները բազմաթիվ են, բայց ամենամեծը մնում է Ձեր ՄԱՐԴ կոչումը, իսկական նվիրյալ, ով իր կյանքը նվիրում է սերունդների կրթությանն ու հայրենիքի շենացմանը։
Ձեր աշխատանքով և հայրենասիրությամբ Դուք անմնացորդ ծառայում եք մեր ազգային արժեքների պահպանմանն ու զարգացմանը։
Թո՛ղ Ձեր կյանքի ամեն օրը լինի հաղթական քայլ դեպի նոր բարձունքներ։
Թող շախմատի դաշտում Ձեր մարտավարական խորաթափանցությունը երբեք չզիջի, իսկ կյանքում Ձեզ ուղեկցեն խաղաղությունն ու բարօրությունը։
Մաղթում ենք Ձեզ անսպառ եռանդ, անձնական և ընտանեկան երջանկություն, ստեղծագործական նոր վերելքներ։ Թող Ձեր գիտելիքն ու փորձը շարունակեն լուսավորել հայկական շախմատի ու կրթության ապագան, իսկ Ձեր ճանապարհը միշտ լինի հաղթական, իմաստավոր և լուսավոր։
Շնորհավո՛ր Ձեր տարեդարձը, պարո՛ն Լպուտյան։ Թող այն այնքան բարեբեր լինի, որքան Դուք եք նվիրված մեր ազգի շախմատային և կրթական աշխարհին։
Ջերմ հարգանքով՝
«Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի անձնակազմ
18/01/2025
Այսօրվա աշխատաժողովի ու սիրուն նկարների մասին♟️
14/01/2025
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 📢
Ուսուցչական աշխատաժողով «ՇԱԽՄԱՏ․ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ»
Սույն թվականի հունվարի 18-ին «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի և Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նախաձեռնությամբ տեղի կունենա ուսուցչական առցանց աշխատաժողով։
Աշխատաժողովի նպատակն է ստեղծել գիտելիքների և փորձի փոխանակման հարթակ՝ նորարարական մոտեցումների ներդրման, մասնագիտական հմտությունների զարգացման և ներառական ու արդյունավետ ուսուցման խթանման համար։
Աշխատաժողովը կմեկնարկի 12։00 Zoom տեսահանդիպումների հարթակում:
Աշխատաժողովի լեզուն հայերենն է։
Խոսնակները «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող- հետազոտողներն են։
Աշխատաժողովի ուղղություններն են՝
1. Շախմատի ուսուցման մեթոդական հարցեր․
2. Շախմատը և կյանքի հմտությունները․
3. Ուսուցչի անձնային և մասնագիտական զարգացում․
4. ԿԱՊԿ ունեցող սովորողների առանձնահատկությունները և ուսուցիչների մանկավարժական կարողունակությունների զարգացման միջոցները ներառական կրթության համակարգում։
Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել, որից հետո կստանաք աշխատաժողովին միանալու հղումը։
Գրանցման համար անցեք հղումով՝↘️
https://us06web.zoom.us/meeting/register/vjygtspuTkSmwNRz3YceSQ
04/11/2024
МИР. DOC ալիքի անդրադարձը Հայաստանին՝ որպես դարի լավագույն թիմ, Հայաստանի շախմատի ակադեմիայի և աշխարհում եզակի կառույցի՝ Շախմատ գիտահետազոտական ինստիտուտի գործունեությանը, հայաստանյան շախմատային անցուդարձին․․․
Армянские вундеркинды. Каких успехов добиваются юные шахматисты Еревана? Армения известна как шахматная держава. Эта настольная логическая игра – один из самых популярных видов спорта в стране, здесь его практикуют с IX века. Соре...
27/09/2024
ՄԵՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԴԱՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԹԻՄԸ🏆
🥰Սիրելի հայրենակիցներ, մեծ հպարտությամբ և հուզմունքով ցանկանում ենք կիսվել մեր պատմական հաջողությամբ: Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականը FIDE 100 մրցանակաբաշխության շրջանակում ճանաչվեց Դարի Լավագույն Թիմը՝ ամբողջ աշխարհում աչքի ընկնելով իր անսահման տաղանդով, ռազմավարական մտածողությամբ և հոգու ուժով։
🇦🇲Սա մեր թիմի և մեր ազգի համար մեծագույն պատիվ է:
🇦🇲Մեր շախմատիստները տարիներ շարունակ ապացուցել են, որ թե՛ անհատական մակարդակում, թե՛ թիմային ոգով, նրանք կարող են զարմացնել ամբողջ աշխարհին:
♟2006, 2008 և 2012 թվականների շախմատի օլիմպիադաներում մեր թիմի հաղթանակները դարձել են ազգային հպարտություն և կարևոր էջ մեր պատմության մեջ։ 🥰Այսօր մենք ևս մեկ անգամ զգում ենք այն հզորությունը, որ գալիս է հայ շախմատիստների աննկուն կամքից և բարձր պրոֆեսիոնալիզմից։
♟Շախմատը Հայաստանում ավելին է, քան պարզապես խաղ. այն խորհրդանիշն է մեր ժողովրդի հզոր մտքի, անսահման տաղանդի և մեծ հանձնառության, այն մեր հայրենիքի փառքն ու մեր համազգային հպարտությունն է։
26/09/2024
«Ես գիտեի, որ այս ընթացքում մենք առաջինն ենք եղել աշխարհում, բայց 100-ամյակի հետ կապված չէի ուսումնասիրել։ Իհարկե, կարծում եմ, սա պատմական նորություն է որևէ երկրի համար, համարում եմ մեծ հպարտություն, որ ամբողջ աշխարհում 100 տարվա ընթացքում Հայաստանի հավաքականը դարձել է առաջինը»,- ասաց Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալը:
Ոչ թե 100 տարվա արդյունքով կարողացանք լինել լավագույնը, այլ 32, որն ավելի դժվար է. Սմբատ Լպուտյան Բոլոր իրավունքները պաշտպանված են: Panorama.am նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է:Պաշտոնական կայքը։ https://www.panorama.am/am/Facebook: https://ww...
| Monday | 09:30 - 18:00 |
| Tuesday | 09:30 - 18:00 |
| Wednesday | 09:30 - 18:00 |
| Thursday | 09:30 - 18:00 |
| Friday | 09:30 - 18:00 |