13/03/2025
📌Հարցազրույց «Միհրի» նախկին սան Արման Մինասյանի հետ։
Գիտելիքի, ընկերության և վեհ գաղափարների ճանապարհին…
✔️Խնդրում եմ ներկայացեք և նշեք,թե որտեղի՞ց եք իմացել “Միհրի” մասին
—Արման Մինասյան(Մինաս),Միհրի մասին իմացել եմ սպորտային խմբակի միջոցով։ Մինչ ծառայությունս եղել եմ պատանի հրահանգիչ իմ մարզում և հնարավորինս ձգտում եմ փոխանցել իմացածս յուրաքանչյուր գիտելիք։
✔️Ինչպիսի՞ հիշողություններ ունեք «Միհրում» անցկացրած տարիներից։
—Հատկապես ջերմ հիշողություններ ունեմ Սևանում անցկացրած 10-օրյա ճամբարից...
✔️Ո՞րն էր ձեր ամենամեծ ձեռքբերումը «Միհրի» շնորհիվ։
—Ընկերներս,հրահանգիչներս,ովքեր կյանքի ընկերներ են, իհարկե գիտելիքներս`բոլոր բնագավառների վերաբերյալ։
✔️Ի՞նչ արժեքներ կամ հմտություններ եք ձեռք բերել այստեղ, որոնք օգնել են կյանքում։
—Յուրացրած գիտելիքներս մինչ զորակոչը, որն արդեն ընկերներիս եմ սովորեցնում... Ընկերության մեջ են բոլոր արժեքները։Այն վեհ գաղափար է։
✔️Կա՞ն մարդիկ կամ դրվագներ, որոնք ձեզ համար առանձնահատուկ հիշարժան են։
— Ընկերնեիցս Ալեքսը և իհարկե Ընկեր Գոռը...
✔️Ինչպիսի՞ն էր «Միհրի» դերն ու ազդեցությունը ձեր անձնական ու մասնագիտական կյանքում։
—Ձեռք եմ բերել մեծ համբերատարություն`թե՛ ընտանիքում, թե՛ այլ ընկերական շրջանակներում։
✔️ Ի՞նչ խորհուրդ կտայիք ներկայիս սաներին և նրանց, ովքեր մտածում են միանալ։
—Վայրկյան շուտ,առանց հապաղելու միանալ Միհր-ին։
✔️Որո՞նք են ըստ քեզ հայի վարքականոնները։
—Առաջին հերթին եկեղեցու և հայրենիքի հանդեպ վերաբերմունքը,նվիրվածությունը ընտանիքին և ընկերությանը։
✔️Ինչպիսի՞ն էին միջանձնային հարաբերությունները Միհրից առաջ,ընթացքում և հետո
—”Կողքինս ես եմ...” Չկար այս գաղափարը մինչև Միհրիը։ Իսկ հետո և ընթացքում միջանձնային հարաբերությունները արդեն այլ են,քանի որ ես չեմ կարող ինքս ինձ վատություն անել։
08/03/2025
Մեթոդներ,որոնք կօգնեն դպրոցահասակ երեխաներին ձևավորել ամուր հիմք իրենց ուսումնառության, սոցիալական և հուզական զարգացման համար։
1. Մոտիվացրեք սովորելու նկատմամբ
Կապեք ուսումնական նյութը իրական կյանքի հետ, որպեսզի երեխաները տեսնեն դրա կարևորությունը։
Օգտագործեք խաղային մեթոդներ, ստեղծագործական առաջադրանքներ ու մրցույթներ։
Խրախուսեք հարցեր տալու և ինքնուրույն մտածելու սովորությունը։
2. Զարգացրեք պատասխանատվության զգացումը
Հանձնարարություններ տվեք, որոնք երեխայի տարիքին համարժեք են և պահանջում են ինքնուրույնություն։
Օգնեք նրանց պլանավորել իրենց օրը, կազմել դասերի և հանգստի հավասարակշռված գրաֆիկ։
Խրախուսեք նպատակներ դնելու և դրանց հասնելու փորձերը։
3. Խթանեք ընթերցանության հանդեպ սերը
Ընտրեք տարիքին համապատասխան հետաքրքիր գրքեր։
Հետաքրքրություն առաջացրեք՝ քննարկելով գրքի հերոսներին և իրադարձությունները։
4. Զարգացրեք սոցիալական հմտությունները
Սովորեցրեք երեխաներին թիմային աշխատանքի կարևորությունը խմբային նախագծերի միջոցով։
Խոսեք ապրումակցում և հարգանքի մասին՝ քննարկելով իրական կամ երևակայական իրավիճակներ։
Խրախուսեք ընկերական հարաբերություններն ու համագործակցային խաղերը։
5. Օգնեք երեխաները զարգացնեն իրենց հույզերը ճանաչելու հմտությունները։
Սովորեցրեք ինքնակառավարման հմտություններ, ինչպես օրինակ՝ վարվել կոնֆլիկտային իրավիճակներում։
Խոսեք նրանց զգացմունքների մասին և խրախուսեք դրանց առողջ արտահայտումը։
Հոգ տարեք, որ երեխաները ստանան բավարար աջակցություն և վստահություն իրենց ուժերի նկատմամբ։
6. Օգնեք զարգացնել քննադատողական մտածողությունը։
Այն օգնում է երեխաներին ավելի հիմնավորված և խելամիտ որոշումներ կայացնել՝ վերլուծելով տարբերակները և հնարավոր հետևանքները: սովորեցնում է տարբերակել կեղծ տեղեկատվությունը, գովազդային հնարքները և մանիպուլյատիվ փաստարկները:Ինչպես նաև զարգացնում է բարդ խնդիրները վերլուծելու և արդյունավետ լուծումներ գտնելու կարողությունը:
7. Քաղաքացիական պատասխանատվություն։
Ձևավորում է ավելի տեղեկացված և պատասխանատու քաղաքացիներ, ովքեր կարող են մասնակցել հասարակական կյանքին և օգտակար լինել սեփական պետությանը, պահպանելով խորը արժեքային համակարգը։
04/03/2025
Նկարում Արտակ Բադալյանն է, երեխաները նրան դիմում են որպես պարոն Բադալյան։
Նա կազմակերպության ուսումնական գծով պատասխանատուն է և համակարգում է ուսումնական պարապմունքները։
Նրա համոզմամբ՝ թիմում արդյունավետ աշխատելու համար կարևոր է ընկերասիրությունը։ Եթե չկա ընկերասիրություն, ապա չկա նաև աշխատանք։
Նրա ծառայության և մանկավարժական փորձը օգնում են լավագույնս կատարել իր աշխատանքը։
Նրան ոգեշնչում է ուսուցանելը և ժամանակակից սերնդին ապագային նախապատրաստելը։
01/03/2025
Մեզ միանալու 5 պատճառ
✔️ Ազգային նպատակ առաջին հազարամյակի համար.
Եթե ցանկանում ես ունենալ մեքենա, նպատակդ դիր ինքնաթիռի։ Սա՝ որպես պատմական արդարության վերականգնման կարևոր պայման։ Ով մեզ խանգարում է, նա մեզ պետք է օգնի։
✔️ Սերնդի դաստիարակություն՝ բացառելով «անհատ», «փառք», «մրցույթ» հասկացությունները.
✔️ Ազգային բարոյականություն.
Ընտանիքի բարոյական կոդեքսը պետք է ծառայի ազգի նպատակների իրականացմանը։ Այն բարոյականությունը, որը կենսունակ չէ հայրենիքը պահելու համար, անբարոյականություն է։
✔️ Հավատք.
Ազգը չի կարող հաջողության հասնել, եթե նրա հիմքում ընկած չէ վստահությունը սեփական ուժերի և սերունդների աչքերով իրենց գործը տեսնելու կարողության նկատմամբ։
✔️ Ազգը՝ ինչպես ընկալում է իր Աստծուն, այնպես էլ վարվում է սեփական «ես»-ի հետ.
Աստված, երբ դառնում է դատավոր, այդ ժամանակից դադարում է Աստված լինելուց։
Ազգը, երբ դառնում է միմյանց նկատմամբ դատավոր, դադարում է ազգ լինելուց։
Միհրը Սեր է,
ինչպես մարդն է ընկալում Աստծուն, այնպես էլ՝ միմյանց։
Ամեն ինչ սկսում է սիրուց և ավարտվում կամ վախճանվում նրա պակասից…
25/02/2025
Ես Դավիթն եմ։Որպես սպորտի բնագավառի մարդ`նախընտրում եմ,որ մեր սաները դիմեն ընկեր Դավիթ։ "Միհր" ՀԿ-ի անդամ եմ և ֆիզ. պատրաստության և ինքնապաշտպանության հրահանգիչ։ Ընդհանուր նպատակին հասնելու համար խիստ կարևոր են այդ որակների բարելավումը` ԱՌՈՂՋ ՄԱՐՄՆՈՒՄ ԱՌՈՂՋ ՈԳԻ բանաձևը։Այն մարդուն տալիս է ինքնավստահություն, դարձնում է աշխատունակ և ամենակարևորը ընկերասեր։Նույն գաղափարախոսությանը հակված և միանման մտածելակերպ ունեցող ընկերներով համախմբված թիմը կարող է արդյունավետ աշխատանք կատարել և հասնել արդյունքի։ Կարծում եմ այդ թիմը ձևավորված է ևդեռ համալրվելու է։ Ունենալով մարզիչ մանկավարժի մասնագիտություն և երկար տարիների սպորտային անցյալ, իմ մեջ ձևավորված են կաևոր մասնագիտական հմտություններ։ Շատ լավ հասկանում եմ երեխաների հոգեբանությունը։ Իմ աշխատանքում ամենաշատը ոգեշնչվում եմ, երբ նկատում եմ ոգևորված և սիրով առաջադրանք կատարող սաներ, ուստի և արդյունք։