26/05/2026
Լույսի միջազգային օրվա շրջանակներում կազմակերպել էինք «Կանայք գիտության մեջ» օրը, որը համախմբեց գիտաշխատողների, ուսանողների և դպրոցականների։ ✨
Միջոցառման ընթացքում օպտիկայի, ֆոտոնիկայի և հարակից ոլորտներում աշխատող կին գիտնականները ներկայացրին իրենց հետազոտություններն ու գիտական ուղին՝ ոգեշնչելով երիտասարդ սերնդին և հնարավորություն տալով թե՛ դպրոցականներին, թե՛ ուսանողներին բացահայտել գիտության տարբեր ուղիներ։ 💡
Ծրագիրը ներառում էր նաև մասնագիտական զարգացման դասընթաց, որի ընթացքում մասնակիցները ստացան օգտակար գիտելիքներ ակադեմիական գրավոր աշխատանքի և ապագա կարիերայի զարգացման վերաբերյալ։ 💫
22/05/2026
Միջոցառումն ավարտվեց գեղեցիկ մրցանակաբաշխությամբ, որի ընթացքում մասնակիցներին հանձնվեցին սերտիֆիկատներ և նվերներ։ 🏆
Նվերները հանձնեց ՌՀՀ-ի ընդունելության կազմակերպման և դիմորդների հետ աշխատանքի բաժնի ղեկավար Էլզա Գևորգյանը։ 🎁
Թիմերից մեկը պարգևատրվեց «Լավագույն զեկույց» անվանակարգում, 4 մասնակից՝ ակտիվ մասնակցության համար, իսկ մնացածը ստացան մասնակցության սերտիֆիկատներ։ 💫
Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին այս օրը հետաքրքիր, ակտիվ և հիշարժան դարձնելու համար։ ✨
22/05/2026
Լույսի միջազգային օրվան նվիրված միջոցառման շրջանակներում մայիսի 20-ին մենք հյուրընկալեցինք Վանաձորի Էվրիկա դպրոցի 9-րդ դասարանի հրաշալի աշակերտներին։ ✨
Մասնակիցները ծանոթացան համալսարանական միջավայրին և լաբորատորիային, ինչպես նաև ներկայացրին իրենց հետաքրքիր զեկույցները։ 🔬📚
Ուրախ էինք տեսնել նրանց հետաքրքրվածությունն ու ակտիվ մասնակցությունը ողջ օրվա ընթացքում։ 💫
14/05/2026
✨ Լույսի միջազգային օրվա շրջանակներում սիրով ներկայացնում ենք “Radiant Minds: Exploring Light From Lab to Life” նախաձեռնությունը՝ նվիրված գիտության, տեխնոլոգիաների և առօրյա կյանքում լույսի դերին։ 💡
Բանախոսությունների, քննարկումների և ինտերակտիվ միջոցառումների միջոցով մասնակիցները կբացահայտեն ֆոտոնիկայից մինչև քվանտային հետազոտություններ՝ հասկանալով, թե ինչպես է լույսը ձևավորում մեր աշխարհը։ 🔬
Սիրով սպասում ենք ձեզ։ 🤩
📍 Ռուս-Հայկական համալսարան
📅 Մայիսի 18–23
20/04/2026
Ռուս-Հայկական համալսարանի Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի ուսանողներն այսօր մասնակցել են Միջազգային ուսանողական ամենամյա գիտաժողովին։
🎓 Գիտաժողովի ընթացքում ուսանողները ներկայացրել են իրենց հետազոտական աշխատանքները։
💡Այն կարևոր հարթակ էր երիտասարդ հետազոտողների համար՝ ներկայացնելու իրենց աշխատանքները, փոխանակելու գաղափարներ և ձեռք բերելու նոր փորձ։
👏🏻 Շնորհավորում ենք մեր ուսանողներին և մաղթում նոր հաջողություններ ու գիտական ձեռքբերումներ։
20/04/2026
Ապրիլի 12–16-ը Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի ասպիրանտները մասնակցեցին Ստրասբուրգում կայացած SPIE Photonics Europe 2026 գիտաժողովին։ 🇫🇷
Նրանք ներկայացրեցին իրենց վերջին հետազոտությունները նանոֆոտոնիկայի, կառուցվածքային լույսի, օպտիկական մոդելավորման և քվանտային կետերի ոլորտներում։
💡 Նման միջազգային գիտաժողովներին մասնակցությունը կարևոր հնարավորություն է միջազգային համագործակցության ամրապնդման, փորձի փոխանակման և հայկական գիտության տեսանելիության բարձրացման համար։
👏🏻 Շնորհավորում ենք մեր երիտասարդ հետազոտողներին և մաղթում նոր հաջողություններ։
14/04/2026
Կիսվում ենք երեկվա՝ Քվանտային օրվան նվիրված միջոցառման լուսանկարներով ⚛️
Ուսանողները, հետազոտողները և ֆիզիկայի սիրահարները հավաքվել էին միասին՝ բացահայտելու քվանտային գիտության հետաքրքիր աշխարհը՝ «Radiant Minds: Illuminating Quantum Day 2026» միջոցառման շրջանակում։ 🧬
Շնորհակալություն բոլորին, ովքեր միացան մեզ և օգնեցին միջոցառումը դարձնել հետաքրքիր ու ոգևորիչ։ ✨
Շնորհավո՜ր Քվանտային օրը: 🔬🫶🏻
09/04/2026
✨Սիրով հրավիրում ենք բոլոր ուսանողներին և ավագ դպրոցի աշակերտներին մեզ հետ նշելու Միջազգային քվանտային օրը: 🎉
🎤 Մեզ հետ կլինի A.B. Nalbandyan Institute of Chemical Physics NAS RAի գիտաշխատող, դոկտոր Զահրա Ամինին, ով կներկայացնի հետաքրքիր գիտահանրամատչելի զեկուցում՝
🔬 «Քվանտային ֆիզիկայի զարմանալի աշխարհը»:
📅 Ապրիլի 13
🕒 14:30
📍 ՌՀՀ նոր մասնաշենք, 7-րդ հարկ, Պյատրովսկու լսարան
📌 Բաց մի թողեք այս հնարավորություն՝ բացահայտելու քվանտային աշխարհի գաղտնիքներն ու զարմանալի երևույթները։
QUANTUM DAY IS HERE! ⚛️
Join us on April 13 at 14:30 at the Russian-Armenian University (new building, 7th floor) to celebrate Quantum Day.
As part of the event Radiant Minds: Illuminating Quantum Day 2026 ✨, a popular science lecture will be held:
🔹 “Strange World of Quantum Physics”🔬
Speaker: Zahra Amini
Open to all who are curious about modern physics! 🚀
worldwide
01/04/2026
🔬👨🏫 Ռուս-հայկական համալսարանի Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Դավիթ Հայրապետյանը մասնակցել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հիմնադրման 70-ամյակին նվիրված 🎉 տոնական միջոցառմանը Դուբնայում:
26/03/2026
ՌՀՀ Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնում ուրախ էինք հյուրընկալել դպրոցականների մի խումբ, որոնք եկել էին մեզ հետ բացահայտելու գիտության աշխարհը։ 🫶🏻Այցի ընթացքում նրանք մասնակցեցին լաբորատոր փորձերի և ծանոթացան ժամանակակից գիտական հետազոտություններին։ 🔬
Նրանց ոգևորությունը հաճելիորեն զարմացրեց մեզ։ Ուրախ ենք, որ կարողացանք ոգևորել նրանց և հետաքրքրություն առաջացնել գիտության հանդեպ։ ✨