Ալ. Բլոկի անվան հ. 122 հիմնական դպրոց

Ալ. Բլոկի անվան հ. 122 հիմնական դպրոց

Share

05/06/2026

📣📣📣ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 2026–2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆ ՀԱՃԱԽՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՅՏԱԳՐՈՒՄԸ՝ ԵՐԵՔ ՓՈՒԼՈՎ

🔸ՓՈՒԼ ԱՌԱՋԻՆ
Հունիսի 8–ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 21-ը՝ ժամը 24։00–ը ներառյալ, հայտագրումը բաց կլինի արտոնություններ ունեցող երեխանների համար (արտոնությունները տեսանելի կլինեն համակարգում)։
Արտոնություններից կարող են օգտվել․
✅տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաները
✅տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաները
✅ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող համապատասխան խմբերի երեխաները:
✅տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան` ՀՀ տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաները

🔸ՓՈՒԼ ԵՐԿՐՈՐԴ
Հունիսի 23–ին՝ ժամը 09:00-ից, առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) համար։

🔸ՓՈՒԼ ԵՐՐՈՐԴ
Հունիսի 30-ին՝ ժամը 09:00-ից, հայտագրում կիրականացվի ռուսերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, որը նախատեսված է օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) երեխաների համար։
Հայտագրումն իրականացվելու է առցանց՝ երկու քայլով:
🔸Քայլ 1 – Մուտք գործեք https://my.emis.am/ հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում ⤵
🔸Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում և https://my.emis.am/ հարթակում ունեք էջ, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք դպրոցը: Հայտագրման քայլերը ներկայացված են «Առաջին դասարանի հայտագրում» տեսաուղեցույցում։

📣‼️Հիշեցնում են,որ մռր դպրոցում առաջին դասարանների ուսուցումը կազմակերպվում է 2-րդ հերթով՝ 12:40-ից:

my.emis.am

Photos from Ալ. Բլոկի անվան հ. 122 հիմնական դպրոց's post 03/06/2026

Խորը ցավով տեղեկացանք Խաչատրյանների ընտանիքի ծանր կորստի մասին:Մեր դպրոցի ողջ անձնակազմը իր ցավակցությունն է հայտնում Խաչատրյանների ընտանիքին մեր աշակերտուհիներ Միլենա Խաչատրյանի, Եվա Խաչատրյանի և նրանց մայրիկի վաղաժամ մահվան կապակցությամբ։
🙏🙏Կիսում ենք հարազատների վիշտն ու ցավը:

Photos from Ալ. Բլոկի անվան հ. 122 հիմնական դպրոց's post 02/06/2026

✍️02.06.26- «Հայոց լեզու» առարկայի ավարտական քննություն 📚📚📕

Photos from Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality's post 01/06/2026

Մենք հպարտանում ենք մեր 9բ դասարանի սովորող Անի Հովսեփյանով։
Այսօր նա, որպես զեկուցող, հանդես եկավ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված քաղապետարանի ավագանու նիստում՝ արժանապատվորեն ներկայացնելով իր խոսքն ու գաղափարները։
Մաղթում ենք Անիին նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ և վստահ քայլեր դեպի իր նպատակները։ 🌷👏🏻💙

https://www.facebook.com/share/v/1Apy2PrBDu/?mibextid=wwXIfr

https://www.facebook.com/share/p/1Gw4Fi2mPM/?mibextid=wwXIfr

Photos from Ալ. Բլոկի անվան հ. 122 հիմնական դպրոց's post 30/05/2026

Մայիսի 26–29-ը մեր դպրոցը վերածվել էր հետազոտական մտքի, ստեղծագործական գաղափարների և գիտական որոնումների հարթակի, որտեղ անցկացվեց բնագիտական առարկաներից քննական նախագծային աշխատանքների ընդունումը։ Նախագծերն աչքի էին ընկնում թեմատիկ բազմազանությամբ, սովորողների ստեղծագործական և յուրահատուկ մոտեցումներով, ինչպես նաև հետազոտական աշխատանքի բարձր մակարդակով։ Սովորողները ուսումնասիրել էին իրական աշխարհի խնդիրները, հավաքագրել և վերլուծել համապատասխան տվյալներ, հանդիպումներ ու խորհրդակցություններ ունեցել ոլորտի մասնագետների հետ, կատարել հիմնավորված եզրակացություններ և ձևավորել գործնական առաջարկներ։ Նախագծերի ընթացքում նրանք ցուցադրեցին հետազոտական, վերլուծական, համագործակցային և ներկայացման հմտություններ՝ գիտելիքները կապելով առօրյա կյանքի, ժամանակակից մարտահրավերների և դրանց հնարավոր լուծումների հետ։

Photos from Ալ. Բլոկի անվան հ. 122 հիմնական դպրոց's post 30/05/2026

«Տան հաջողությունը» խորագրով սցենարի հեղինակ՝ մեր սիրելի ուսուցչուհի Տաթևիկ Պետրոսյան։

Դպրոցում կայացավ թատերական խմբակի հաշվետու ներկայացումը՝ «Տան հաջողությունը» խորագրով։ Ներկայացումը, որը գրվել էր մեր սիրելի ուսուցչուհի Տաթևիկ Պետրոսյանի կողմից, առանձնանում էր իր հետաքրքիր սյուժեով, դաստիարակչական բովանդակությամբ և ջերմ ընտանեկան արժեքների ներկայացմամբ։

Խմբակի սաները մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ մարմնավորեցին իրենց կերպարները՝ ցուցադրելով դերասանական հմտություններ, ստեղծագործական միտք և բեմական կուլտուրա։

Շնորհավորում ենք թատերական խմբակի բոլոր մասնակիցներին և ղեկավարներին՝ հաջողված հաշվետու ներկայացման համար, մաղթելով նոր ստեղծագործական ձեռքբերումներ և բեմական հաջողություններ։ 🎭🌟👏

30/05/2026

Առանձնահատուկ և հուզիչ օր է 4Գ դասարանի համար։
Ավարտվում է տարրական դպրոցի մի գեղեցիկ փուլ, որը լի էր գիտելիքներով, բացահայտումներով, ընկերությամբ և անմոռանալի հուշերով։
Հատուկ շնորհակալություն մեր սիրելի դասվար Ալինա Գրիգորյան-ին՝ հոգատարության, նվիրված աշխատանքի, համբերատարության և յուրաքանչյուր երեխայի սրտում գիտելիքի ու բարության սերմեր ցանելու համար։
Բարի երթ, սիրելի՛ 4Գ դասարան։
Թող ձեր յուրաքանչյուր նոր քայլը լինի վստահ, հաջող և երջանիկ։
❤️🌷📚

Photos from Ալ. Բլոկի անվան հ. 122 հիմնական դպրոց's post 30/05/2026

«Հրաժեշտ տարրական դպրոցին»
4-րդ «Դ» դասարանի սովորողները՝ դասվար Գայանե Աղայանի հետ, ներկայացրեցին հեքիաթային ու կախարդական ճանապարհորդություն՝ սիրված հեքիաթների հերոսների ուղեկցությամբ։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Yerevan
0038

Opening Hours

Monday 00:30 - 19:00
Tuesday 00:30 - 17:00
Wednesday 08:30 - 17:00
Thursday 08:30 - 17:00
Friday 08:30 - 17:00