Աշխարհը բոլորի համար

Աշխարհը բոլորի համար

Share

Էջը նախատեսված է այն մարդկանց համար ովքեր հետաքրքրված են աշխարհով ու դրա գեղեցիկ անկյուններով ։

Photos from Աշխարհը բոլորի համար's post 01/01/2026

Այս փոքր հալոցքային ջրի հոսքը՝ հագեցած կարմիր գույնով, դուրս է գալիս Թեյլորի սառցադաշտից՝ Մաք-Մերդոյի չոր հովիտներում։ Հատկանշական է, որ դրա ջրերը սնվում են սառցադաշտի տակ գտնվող լճից, որը միլիոնավոր տարիներ մեկուսացված է եղել արտաքին աշխարհից։

Ջրվեժն իր երանգով պարտական է շատ աղի ջրում լուծված երկաթի օքսիդներին։ Երբ երկաթը դուրս գալով մակերես շփվում է թթվածնի հետ, այն օքսիդանում է և ջուրը ներկում ժանգոտ կարմիր գույնով։

Պարադոքսալ կերպով՝ Անտարկտիդայի ծայրահեղ ցածր ջերմաստիճանների պայմաններում սառցադաշտի տակ գտնվող ջուրը մնում է հեղուկ։ Աղի բարձր խտությունը թույլ չի տալիս, որ այն սառչի, և ճեղքերով ներթափանցելով՝ ստեղծում է մոլորակի ամենախորհրդավոր բնական երևույթներից մեկը։

Անտարկտիդա📍

25/08/2025

🚗 «Մայրուղի դեպի երկինք». լեգենդար ճանապարհը, որը հատում է ամբողջ Ամերիկան՝ օվկիանոսից օվկիանոս։ Գրեթե 2900 մղոն ճանապարհ, 11 նահանգ և մեկ երկիր։

19/04/2025

Բիբլիական Արարատը, Սևանա և Վանա լճերը💙

Photos from Աշխարհը բոլորի համար's post 03/04/2024

Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզու արևմտյան հատվածում է գտնվում Տարանակի հրաբուխը։ Վերջինիս բարձրությունը 2518 մետր է։ 🇳🇿

02/04/2024

Նկարում եվրոպական E30 ավտոմոբիլային երթուղու սխեման է։ Վերջինիս երկարությունը կազմում է 6000 կմ։ Ճանապարհը անցնում է Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Գերմանիայի, Լեհաստանի, Բելառուսի և Ռուսաստանի տարածքով։

31/03/2024

Լույսի արահետ, Տրոմպիա, Իտալիա🇮🇹

31/03/2024

Շնորհավոր Սուրբ Զատիկ❤️

30/03/2024

Լյուքսեմբուրգը մնացած «գաճաճ» պետությունների հետ համեմատած՝ այս տեսքն ունի։😁
Հ.գ. բաց կանաչ գույնով նշված է Լյուքսեմբուրգը🫡

30/03/2024

Այսօր « Երկրի ժամ » -ի օրն է ։ Այն անցկացվում է 2007 թվականից և նշվում է մարտ ամսվա վերջին շաբաթ օրը ։ Այսօր հենց այդ օրն է ։ Ամբողջ աշխարհը մեկ ժամով անջատում է էլեկտրականությունը ի պաշտպանություն մեր սիրելի մոլորակի ։ Եկեք մենք էլ դառնանք այս ամենի մի մասը ։ ❤🌍🌎🌏

Photos from Աշխարհը բոլորի համար's post 29/03/2024

#Ինչպես Ամազոնը դարձավ ամենաերկար գետը աշխարհում

Պաշտոնական տվյալներով Ամազոնը ճանաչվել է որպես ամենաջրառատ գետ, սակայն երկարությամբ այն մշտապես երկրորդ տեղում էր, առաջինը Նեղոսն էր։
Այն եզրահանգմանը, որ հարավամերիկյան գետը նաև ամենաերկարն է, բրազիլացի գիտնականները հանգել են դեպի Պերու ուղարկված արշավախմբի շնորհիվ։ Ինչպես հայտնում են՝ արշավի ընթացքում հաջողվել է հայտնաբերել Ամազոնի նոր ակունքը։ Այս կետը, ինչպես փաստում են, գտնվում է Պերուի հարավում գտնվող լեռներում,այլ ոչ թե հյուսիսում, ինչպես համարվում էր առաջ։ Արդյունքում Ամազոնի երկարությունը սահմանվել է 6800 կմ , որը գերազանցում է Նեղոսի 6650կմ-ին։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Yerevan