Matinyans' kids club

Matinyans' kids club

Share

Դասապատրաստում / Երկարօրյա։
Մենք աշխատելու ենք, որպես?

Photos from Matinyans' kids club's post 05/05/2023

🤍🤍🤍🤍🤍

Photos from ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն's post 14/04/2023
Photos from Matinyans' kids club's post 12/04/2023

Հանրահաշիվ 7
Երկրաչափություն 7
English 7
English 4
Մաթեմատիկա 4
Русский язык 3
English 3

12/04/2023

Շուտով 4-րդ դասարանցիների գիտելիքների ստուգման ընթացքն է, սիրով կօգնենք երեխաներին,որ ավելի ինքնավստահ հաղթահարեն իրենց համար առաջին և լուրջ փորձությունը։

12/04/2023

Մաթեմատիկա և մայրենի լեզու

10/04/2023

Երեխան ոչ թե ծնվում, այլ դառնում է լավատես 🤍
Մարդու ամենաանգնահատելի հատկանիշներից մեկը երևույթներին լավատեսորեն նայելու կարողությունն է, քանի որ այդպես կյանքն ավելի հեշտ ու սիրելի է դառնում՝ չնայած դժվարություններին ու թերություններին:
Լավատես մարդիկ հավատում են, որ իրենք կարող են այս կամ այն բարդ իրավիճակին ճիշտ լուծում տալ, իսկ անհաջողության բախվելիս չեն հուսահատվում, փորձում են այն հաղթահարելու այլ ուղիներ գտնել:

Գիտնականները պնդում են, որ երեխան ոչ թե ծնվում է լավատես, այլ դառնում է այդպիսին, և այդ գործում անասելի մեծ է նրա ծնողների դերը: Ինչի՞ց սկսել, ինչպե՞ս դաստիարակել լավատես երեխա:

«Ես միշտ քո կողքին եմ, փոքրիկս»

Դեռ մանուկ հասակից Ձեր երեխայի մեջ ապահովության զգացում ձևավորեք, ցույց տվեք, որ միշտ իր հետ եք: Անընդհատ հետաքրքրվեք նրա առօրյայով, ամենափոքր՝ նույնիսկ խաղում ունեցած հաջողությունների դեպքում ոգևորեք նրան, իսկ սայթաքումների ժամանակ քաջալերեք:

Ձեր զավակին հաճախ ուղեկցեք դպրոց, ներկա եղեք այն բոլոր հանդիսություններին, որոնց նա մասնակցում է, հնարավորության դեպքում գնացեք նրա հետ էքսկուրսիայի:

Ընտրության հնարավորություն ընձեռեք

Լավատես մարդիկ ինքնավստահ մարդիկ են: Եվ որպեսզի Ձեր զավակը նույնպես մեծանա ինքնավստահ, նրան միշտ ընտրելու հնարավորություն ընձեռեք, օրինակ` երկու տարեկան փոքրիկին հարցրեք՝ ի՞նչ բաժակով է ցանկանում հյութ խմել, տասներկուամյա դեռահասին` ո՞ր լեզուն է ցանկանում սովորել` անգլերե՞ն, թե՞ գերմաներեն և այլն:

Սենյակի կահավորանքը փոխելիս, ավտոմեքենա գնելիս կամ նոր բնակարան տեղափոխվելիս անպայման հարցրեք նաև երեխայի կարծիքը, որպեսզի նա իրեն զգա ընտանիքի լիիրավ անդամ, որի խոսքը կարող է ազդել հարազատների կյանքի վրա:

«Ով ալարի, ոչ դալարի»

Թող երեխան ինքնուրույն կրի դասագրքերով լի իր պայուսակը կամ այլ գործողություն անի, քան «ապահով» թափահարի ձեռքերը` մտածելով, որ այդ ամենը մեծերն իրենից ավելի լավ են անում: Իրականում մենք առավել մեծ հոգածություն ենք տածում մեր զավակների նկատմամբ, երբ հնարավորություն ենք տալիս նրանց անձամբ զգալ խնդիրներ լուծելու «բերկրանքը»:

Երեխան պետք է գիտակցի, որ կյանքում հաջողության հասնելու համար ոչ թե ինչ-որ բնատուր շնորհ կամ հաջողակություն պետք է ունենալ, այլ աշխատելու մղում, իսկ գործունեության տարբեր տեսակներով զբաղվելու փորձերը կօգնեն նրան հասկանալ` ինչն է ինքն ավելի լավ անում և ինչի վրա դեռ պետք է աշխատել:

Հեռու մռայլ մտքերից

Հաճախ երեխաները որևէ խնդիր ունենալիս, օրինակ` ստուգողական աշխատանքից «2» ստանալիս կամ ընկերոջ հետ վիճելիս մեղավորությունը միայն իրենց մեջ են փնտրում, իրենց անկարող ու անհաջողակ համարում, իսկ դա հոռետեսության ախտանիշներից է:

Նման դեպքերում պետք է սփոփել փոքրիկին, ասել, որ այդպես կարող է պատահել յուրաքանչյուրի հետ, և կյանքը դրանով չի ավարտվում: Կարելի է հորինել տարբեր ծիծաղելի պատմություններ այն մասին, որ կարող էր ավելի վատ բան լինել: Այդժամ ամեն ինչ զվարճալի խաղի է նմանվում, և անհաջողությունն արագ մոռացվում է:
Նյութը վերցվել է dasaran.am կայքից

Photos from Matinyans' kids club's post 10/04/2023

Մեր առօրյան

10/04/2023

Ողջու՜յն…

Երկարատև դադարից հետո, որոշեցի նորից վարել էջը,հուսամ ամեն ինչ լավ կընթանա 🤍

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Yerevan

Opening Hours

Monday 12:00 - 18:00
Tuesday 12:00 - 18:00
Wednesday 12:00 - 18:00
Thursday 12:00 - 18:00
Friday 12:00 - 18:00