YSU Center for Gender and Leadership Studies

YSU Center for Gender and Leadership Studies

Share

Center for Gender and Leadership Studies in Yerevan State University

Գենդերային հետազոտությունների և առաջնորդության ԵՊՀ կենտրոնը հիմնադրվել է 2013 թ. մայիսի
7-ին ԱՄՆ միջազգային զարգացան գործակալության` «Հայաստանում գենդերային հավասարության
ապահովման և կանանց հնարավորությունների ընդլայնման» եռամյա ծրագրի շրջանակներում:
Ծրագիրը իրականացվում է Արիզոնայի պետական համալսարանի Մելիքյան կենտրոնի և Սոցիալական փոխակերպումների ֆակուլտետի հետ համագործակցությամբ:
Գենդերային հ

06/02/2023

Կանանց սեռական օրգանների խեղման երևույթի նկատմամբ անհանդուրժողականության միջազգային օրը նշվում է ամեն տարի փետրվարի 6-ին՝ որպես բողոք կանանց հիմնարար իրավունքների խախտման դեմ:

❓Ի՞նչ է կանանց սեռական օրգանների խեղումը❓
Բոլոր այն ընթացակարգերն են, որոնք ներառում են կանանց արտաքին սեռական օրգանների մասնակի կամ ամբողջական հեռացում կամ կանանց սեռական օրգանների այլ վնասվածքներ՝ ոչ բժշկական պատճառներով և նպատակներով: Այն ամենից հաճախ իրականացվում է մինչև 15 տարեկան աղջիկների հետ:

❗️ՊԱՏՃԱՌՆԵՐ❗️
Բազմաթիվ պատճառներ կան, որոնց արդյունքում այս երևույթը դեռևս գոյություն ունի աշխարհում: Այնուամենայնիվ, որևէ հասարակությունում դրա գոյություն ունենալը խոսում է խորապես արմատացած գենդերային անհավասարության առկայության մասին:

🔻Որոշ հասարակություններ դա տեսնում են որպես անցումային տարիքի ծես:
🔻Մյուսներն այն կիրառում են աղջկա սեքսուալությունը ճնշելու կամ նրա կուսությունը պահպանելու նպատակով:

👆Այնտեղ, որտեղ կանանց սեռական օրգանների խեղման երևույթն առավել տարածված է, այդ տարածաշրջանների համայնքները համարում են դա ամուսնության գլխավոր նախապայման, և հենց սա էլ ծնողների համար դժվարացնում է այս պրակտիկայից հրաժարվելը: Ընտանիքները, որոնք չեն իրականացնում այս «ծեսը», բախվում են համայնքից արտաքսման վտանգին, իսկ նրանց դուստրերը կանգնում են ամուսնության համար «պիտանի» չլինելու վտանգի առջև:

🗓️Կանանց սեռական օրգանների խեղման երևույթի նկատմամբ անհանդուրժողականության միջազգային օրը նշվում է ամեն տարի փետրվարի 6-ին՝ որպես բողոք կանանց հիմնարար իրավունքների խախտման դեմ: Այս օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ՄԱԿ-ը հանրային իրազեկում են իրականացնում այս հիմնախնդրի վերաբերյալ, որից տուժել են ավելի քան 200 միլիոն կանայք և աղջիկներ ամբողջ աշխարհում:

❗️Ցավալի իրականություն և անհավատալի փաստ, որ այս երևույթը դեռևս գոյություն ունի 21-րդ դարի ժամանակակից աշխարհում:

#սբճկ

30/01/2023

‼️Վերջին շրջանում սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում լրագրողների և բլոգերների կողմից բարձրաձայնվեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքեր, որոնք տեղի են ունեցել դպրոցներում: Ցավոք սրտի, դրանք առաջին նման դեպքերը չեն մեր երկրում․ ամեն անգամ երեխայի նկատմամբ որևէ դեպքի մասին տեղեկանալուց հետո, հանրությունը փորձում է մեղավորներ գտնել, դատապարտում է բռնության ենթարկված երեխային, երեխայի մորը, հազվադեպ՝ բռնարարին, որից հետո, բոլորը մոռանում են այս մասին, իսկ որոշ ժամանակ անց, մի նոր դեպքի բարձրաձայնվելու արդյունքում, նորից քննարկումներ ծավալում՝ մոռանալով խնդրի կանխարգելման և արձագանքման համակարգային լուծումների պահանջատիրության մասին:
Համաձայն ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի, դպրոցում բռնության կանխարգելման համար կարևոր մեխանիզմներից է աշակերտների իրազեկվածությունը բռնության դրսևորումների, մեծահասակներին հայտնելու մեխանիզմների և հարաբերություններ կառուցելու մոդելների վերաբերյալ: Երեխան, իր տարիքին համապատասխան տեղեկատվության միջոցով պետք է իմանա, թե ինչ է սեռական բռնությունը, ում դիմել մարմնի սահմանների խախտման դեպքում, երեխան պետք է իմանա ինչպես կառուցել առողջ հարաբերություններ իր հասակակիցների հետ: Այս ամենի շուրջ կարևոր է, որ խոսեն ծնողները և դպրոցի մասնագետները:

Կանանց ռեսուրսային կենտրոնի տարիների փորձը այս ոլորտում վկայում է, որ ծնողների մեծ մասը դեռահասների հետ սեռականության վերաբերյալ խոսում է միայն շատ մակերեսորեն, իսկ դպրոցներում չկան սեռական բռնության կանխարգելման և արձագանքման մեխանիզմներ: Սեռական դաստիարակության մասին տեղեկատվությունը հիմնվում է ժուժկալության մոտեցման վրա (հայտնած տեղեկատվությունը վերաբերում է միայն ռիսկերին և վտանգներին): Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, որպես արդյունավետ մեթոդ, առաջարկում է ներդնել համապարփակ սեռական կրթություն, որտեղ կհամատեղվեն վտանգների և ռիսկերի մասին (պաշտպանվել սեռավարակներից, անցանկալի հղիությունից և այլն) ուսուցումը սեռականության դրական կողմերի մասին (սեր, առողջ հարաբերություններ, առողջություն) ուսուցման հետ, քանի որ հետազոտությունները ցույց են տվել, որ միայն ռիսկերի և վտանգների մասին խոսելը կարող է երեխաների մոտ վախեր և բացասական վերաբերմունք առաջացնել ամբողջ առարկայի նկատմամբ և անպատասխան թողնել նրանց հարցերը և անհանգստությունները:

#հանրայինուղերձ #սեռականբռնություն #երեխաներ #սեռականկրթություն

13/12/2022

«Ուսանողների ներգրավումը գենդերային հավասարության քննարկման շուրջ. ԵՊՀ ԳՀԱԿ գործառույթների շարունակականության ապահովում» ծրագրի շրջանակում անցկացվող հարցազրույցների շրջանակում այս անգամ զրուցել ենք ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն/YSU Culture Center-ի տնօրեն Կարինե Դավթյանի հետ։

«Ուսանողների ներգրավումը գենդերային հավասարության քննարկման շուրջ. ԵՊՀ ԳՀԱԿ գործառույթների շարունակականության ապահովում» ծրագրի շրջանակում անցկացվող հարցազրույցների շրջանակում այս անգամ զրուցել ենք ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն/YSU Culture Center-ի տնօրեն Կարինե Դավթյանի հետ։

Երկարամյա գործունեություն ծավալած համալսարանականը պատմել է արվեստի հանդեպ ունեցած առանձնակի սիրո, նպատակներին հասնելու ճանապարհին հանդիպած մարտահրավերների և դրանք հաղթահարելու ուղիների, համալսարանի մշակութային կյանքի, ինչպես նաև ոգեշնչման աղբյուրների մասին։

Կ․ Դավթյանի պատմությունը՝ այստեղ՝ https://bit.ly/3XVf2cJ

#ԵՊՀ #Մշակույթ

Photos from YSU Center for Gender and Leadership Studies's post 09/12/2022

🔍Եվրոպայի խորհրդի գրասենյակի աջակցությամբ ԳՀԱԿ փորձագետները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկի շրջանակներում Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի հետ համատեղ 2021 թ. իրականացրել են պետական ծառայությունների սոցիալական աշխատողների գենդերային զգայունության բարձրացմանն ուղղված վերապատրաստումներ: Արդյունքում գենդերազգայունության դասընթացներն ընդգրկվել են Ազգային ինստիտուտի կողմից մասնագետների վերապատրաստման ուսումնական պլանում:

📍🖇Այսօր մասնակցում ենք Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված եզրափակիչ համաժողովին` ամփոփելու «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենիցիայի վավերացման ուղին Հայաստանում» ծրագիրը։

01/12/2022

«Բացահայտելով համալսարանականներին» շարքի երկրորդ հարցազրույցը դոցենտ, ֆ.մ.գ.թ. Ա. Նիկողոսյանի հետ է, ով իրեն նվիրել է գիտությանը և, չնայած արտասահմանից և միջազգային հեղինակավոր կազմակերպություններից աշխատանքի առաջարիներին, շարունակում է իր գործունեությունը Մայր բուհում:

«Ուսանողների ներգրավումը գենդերային հավասարության քննարկման շուրջ. ԵՊՀ ԳՀԱԿ գործառույթների շարունակականության ապահովում» ծրագրի շրջանակում ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը շարունակում է անցկացնել հարցազրույցներ:

Այս անգամ զրուցակիցը ԵՊՀ փորձառու դասախոս, ֆ․մ․գ․թ․, դոցենտ Անահիտ Նիկողոսյանն է: Նա պատմել է մասնագիտության նկատմամբ ունեցած մեծ պատասխանատվության, դասավանդման առանձնահատուկ մոտեցման, աշխատանքի հանդեպ սիրո և այլ հարցերի վերաբերյալ:

Անահիտ Նիկողոսյանի հետ հարցազրույցը՝ https://bit.ly/3AR1mpe

#ԵՊՀ

29/11/2022

🤍Այսօր կին իրավապաշտպաննրի միջազգային օրն է...

Photos from Women's Resource Center, Armenia, Կանանց ռեսուրսային կենտրոն's post 29/11/2022

🖼Ցուցահանդես «Կին իրավապաշտպանների օր․ հիշելով ԿՌԿ արխիվները» թեմայով

Մանրամասները՝ ստորև⬇️

25/11/2022

🔶️Այսօր մեկնարկում է Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակը:

🖇Այն սկսվում է նոյեմբերի 25-ին՝ Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը, և ավարտվում դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը՝ շեշտը դնելով այն փաստի վրա, որ ամբողջ աշխարհում կանանց նկատմամբ բռնությունը մարդու իրավունքների ամենատարածված խախտումն է։

❕️Յուրաքանչյուրս պետք է հստակ գիտակցենք, որ բռնության մեղավորը միայն բռնության ենթարկողն է:

‼️Մի լռի՛ր, օգնի՛ր բռնության զոհին:

🔶️The 16 Days of Activism against Gender-Based Violence is starts on November 25 and runs until December 10, Human Rights Day.

❕️❗️Each of us must realize that only the abuser is guilty of violence.
Don't be silent, help the victim of violence.

Photos from Women's Fund Armenia - Հայաստանում կանանց հիմնադրամ's post 22/11/2022

🤍Ինքնախնամքը կարող է տարբեր դրսևորումներ ունենալ. սեփական վիճակը գնահատելը ինքնախնամքի կարևոր փուլերից մեկն է:

👩‍🦰Իսկ դու գիտե՞ս ճիշտ գնահատել քո դրությունը:

16/11/2022

Շատ ուրախ ենք Ձեզ ներկայացնել նոր շարք, որի նպատակը ԵՊՀ-ական կանանց բացահայտելն է, նեկայացնել մարտահրավերներն ու դժարությունները, որոնց բախվել են երբեմն նաև կին լինելու պատճառով:
🟡Մոտվիցիայի մեծ չափաբաժին բոլոր այն կանանց և աղջիկների համար, որոնք մասնագիտական փորձությունների ու կարևոր ձեռքբերումների խաչմերուկում են:

👩‍🏫Դե իսկ շարքի առաջին հարցազրույցը երիտասարդ դասախոս Կատերինա Ալթունյանի հետ է, ով ԵՊՀ-ում դասավանդաման ավելի քան տասը տարվա փորձ ունի.

«Մասնագիտական ոլորտում ընդունված է կանանց մաղթել ուժ և եռանդ, որովհետև կինը համատեղում է մի քանի դերեր, չունի որևէ կոնկրետ դեր: Զարգացնել առաջնորդությունը, առաջնորդության արդի ընկալումների և մոտեցումների վերաբերյալ հնարավորինս շատ խոսել հանրային դաշտում և ի վերջո մշակել հայ իրականության մեջ առաջնորդության բանաձև. սա է խորհուրդս բոլոր կանանց»:

Հարցազրույցը ամբողջությամբ➡️ https://is.gd/IhIsDB

ԵՊՀ-ում կարևորվում է կանանց դերը գիտության և կրթության մեջ

ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը «Ուսանողների ներգրավումը գենդերային հավասարության քննարկման շուրջ. ԵՊՀ ԳՀԱԿ գործառույթների շարունակականության ապահովում» ծրագրի շրջանակում ներկայացնում է հարցազրույցների շարք, որոնց միջոցով բացահայտելու ենք համալսարանական կանանց, ծանոթանալու ենք նրանց գիտակրթական ձեռքբերումներին, կրթական ասպարեզում հնարավոր մարտահրավերներին և դրանք հաղթահարելու ուղիներին։

Այս շարքի առաջին զրուցակիցը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Կատերինա Ալթունյանն է, որն ունի դասավանդման գրեթե տասը տարվա փորձ։

Կ․ Ալթունյանը պատմել է՝

✔️ գիտակրթական գործունեություն ծավալելու,
✔️ դասավանդման տարաբնույթ, առանձնահատուկ և ժամանակակից մոտեցումներ կիրառելու,
✔️ համալսարանական լինելու առավելությունների և փորձառության,
✔️ գիտության և կրթության մեջ կանանց դերի ու նշանակության մասին։

Կատերինայի պատմությունը՝ այստեղ՝ https://bit.ly/3AfArTy

Հ․Գ․ ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը հիմնադրվել է 2013 թվականին։ Հիմնադրման օրից կենտրոնն աջակցում է բազմաթիվ ուսանողների, դասախոսների և հետազոտողների գենդերային ուսումնասիրությունների բնագավառում կրթություն ստանալու և հետազոտական աշխատանքներ կատարելու գործում։

#ԵՊՀ

11/11/2022

Խիստ աշնանային եղանակ և տրամադրություն🍁
Տեսարան YSU Center for Gender and Leadership Studies -ի պատուհանից🌧

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


1 Alex Manoogian Street Yerevan
Yerevan
0025