20/07/2026
ReCITY-ի ամառային դպրոցի՝ չորս օր տևած դաշտային հետազոտություններից ու բովանդակալից քննարկումներից հետո 5-րդ օրը նվիրված էր հավաքագրված նյութը նախ համադրելուն, ապա նաև՝ ներկայացնելուն։
Այս օրը խմբերը ավելի խորքային մշակեցին իրենց բացահայտած նյութը և նախապատրաստեցին իրենց ստացած արդյունքները Ստեփանավանի ապագային նվիրված առաջիկա ցուցահանդեսի համար։ Յուրաքանչյուր թիմ առանձնացրեց երեք կարևորագույն բացահայտում, որոնք վերաբերում են ինչպես Ստեփանավանի զարգացմանը, այնպես էլ հետարդյունաբերական քաղաքների ապագային։
Ապա ամենը իմի բերելու և քաղաքի ևս կարևր գոտին ուսումնասիրելու համար արշավ կատարեցինք դեպի գետափ, որը քաղաքի սրտով անցնող, սակայն քաղաքից կտրված մի մասին է։
📸 Լուսանկարները՝ Օլիվիա Լոու
🎥 Տեղանգրությունը՝ Արփինե Հարությունյան