04/06/2026
Արձակուրդներին ընդառաջ...
Հիանալի և հիշարժան օր անցկացրեցինք Արագածոտնի մարզում։ Այցելեցինք Սուրբ Մաշտոց և Կարմրավոր եկեղեցիներ, աղոթեցինք ու հաղորդվեցինք հոգևոր արժեքներին։ Հիացանք Տառերի պուրակի գեղեցիկ և խորհրդանշական քանդակներով, իսկ օրը քաղցր ավարտ ունեցավ Գուրգեն Դուրմիշյանի շոկոլադի գործարանում, որտեղ վայելեցինք համեղ շոկոլադը։
Օրը լի էր նոր տպավորություններով, ժպիտներով և անմոռանալի պահերով։ Բարի արձակուրդ, սիրելի՛ երեխաներ 🌷☀️📚Դասվար' Լ.Հարությունյան։
03/06/2026
🌷📚✨Շնորհավորում եմ ձեզ այս փոքրիկ, բայց շատ կարևոր հաղթանակի առթիվ։ Թող տառերի ու բառերի կախարդական աշխարհը միշտ ուղեկցի ձեզ, բացի նոր գիտելիքների, հետաքրքիր բացահայտումների և մեծ ձեռքբերումների դռները։Բարի երթ ձեզ, իմ սիրելի՛ հրաշքներ: 🌷📚
Դասվար' Լ.Հարությունյան
01/06/2026
Շնորհավոր Հունիսի 1-ը
Մեր աշակերտների գունեղ ու լուսավոր աշխարհը լցնում է օրը ժպիտներով, երազանքներով ու բարությամբ։
28/05/2026
Հնչեց վերջին զանգը դպրոցի 9-րդ դասարանցիների համար։Յուրաքանչյուր դասարան յուրովի էր նախապատրաստել հրաժեշտի և շնորհակալական խոսքերը։
Շնորհավորում ենք ,սիրելի շրջանավարտներ։Թող միայն ճերմակ աղավնիներ թևածեն երկնքում,որ խաղաղ հայրենիքում շարունակեք կրթությունը և կերտեք ձեր ապագան։
28/05/2026
Ուրախությամբ հայտնում ենք, որ 5ա դասարանի սովորող Հայկ Հախվերդյանի նկարչական աշխատանքն ընդգրկվել է «Խաղաղություն» 2-րդ միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսի եզրափակիչ փուլի ցուցահանդեսում։
Այս տարի մրցույթին մասնակցել են շուրջ 3000 երեխաներ՝ 18 երկրներից, որոնցից ընտրվել են լավագույնները, և Հայկի աշխատանքը նրանց շարքում է։
Շնորհավորում ենք այս գեղեցիկ հաջողության համար և մաղթում նոր ստեղծագործական վերելքներ։
Կերպարվեստի ուսուցիչ՝ Լ. Ազատյան
26/05/2026
⚽️В нашей футбольной секции произошло особенное событие — наши юные таланты получили заслуженные грамоты за год усердных тренировок.
Мы гордимся успехами наших ребят и уверены, что впереди их ждёт ещё много ярких достижений, побед и счастливых моментов на поле! 🌟
20/05/2026
Այսօր մեզ համար առանձնահատուկ օր է։ Մենք` 《Ուսմունք》դպրոցի 9ա դասարանի աշակերտներս, շարունակելով դպրոցի գեղեցիկ ավանդույթը, դպրոցամերձ այգում ծառատունկ արեցինք։
Այս ավանդական ծառատունկը մեզ համար պարզապես գեղեցիկ արարողություն չէ։ Այս ծառը մեր երախտագիտության և սիրո խորհրդանիշն է՝ ուղղված մեր դպրոցին։ Մենք այն տնկում ենք որպես նվեր՝ թողնելով մեր փոքրիկ հետքը այս բակում, որտեղ անցել են մեր մանկության ու պատանեկության ամենահիշարժան օրերը։
Ինչպես այս ծառը, այնպես էլ մենք ենք շարունակելու աճել, ամրանալ և նոր ճանապարհներ անցնել։ Հուսով ենք, որ տարիներ անց, երբ վերադառնանք դպրոց, կտեսնենք այս ծառը մեծացած ու ամուր, ինչպես մեր հիշողություններն ու կապը դպրոցի հետ։
Թող այս ծառը միշտ հիշեցնի, որ յուրաքանչյուր ավարտ նոր սկիզբ է, իսկ դպրոցը միշտ կմնա մեր կյանքի ամենաջերմ ու լուսավոր էջերից մեկը։
Շնորհակալություն մեր սիրելի դպրոցին՝ մեզ կրթելու, դաստիարակելու և կյանքի ճանապարհ ուղեկցելու համար։
18/05/2026
Մայիսի 16-ին՝ Թանգարանների միջազգային օրվա շրջանակում, 7ա դասարանը դասղեկ ՝Լուսինե Ազատյանի ղեկավարությամբ ,այցելեց Գյումրիի մի շարք պատմամշակութային վայրեր և տուն-թանգարաններ։
Աշակերտները ծանոթացան Հովհաննես Շիրազի, Ավետիք Իսահակյանի, Մհեր Մկրտչյանի և Ասլամազյան քույրերի ստեղծագործական աշխարհին։
Օրը, թեև անձրևոտ էր, սակայն անցավ ջերմ մթնոլորտում՝ լի արվեստով, մշակույթով և գեղեցիկ տպավորություններով։
14/05/2026
Հարգելի՛ Նաիրա Ավետիսովնա,
Ուսուցչական անձնակազմի անունից սրտանց շնորհավորում ենք Ձեզ։
Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, ուժ ու եռանդ, համբերություն և հաջողություններ Ձեր պատասխանատու աշխատանքում։ Ձեր ղեկավարությամբ դպրոցում ձևավորվել է համագործակցության ու փոխըմբռնման մթնոլորտ, որը մեծապես նպաստում է մեր ընդհանուր աշխատանքի արդյունավետությանը։
Թող Ձեր նախաձեռնություններն ու ծրագրերը միշտ հաջողությամբ իրականանան, իսկ աշխատանքային յուրաքանչյուր օրը բերի նոր ձեռքբերումներ ու գոհունակություն։ Մաղթում ենք նաև անձնական կյանքում խաղաղություն, ընտանեկան ջերմություն և շատ ուրախ պահեր։
Բարի տարեդարձ🎉
Հարգանքով՝
«Ուսմունք» դպրոցի աշխատակազմ
10/05/2026
Կարոտի Վալս / Вальс под мирным небом
Մեծ Հաղթանակի օրվա առթիվ Ռուս֊Հայկական համալսարանը կազմակերպել է յուրահատուկ տեսաուղերձ-շնորհավորանք՝ միավորելով 6 բուհերի և «Ուսմունք» դպրոցի ներկայացուցիչն...