20/06/2026
19.06.2026
🧪Քննություն
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈւԳԸ
20/06/2026
19.06.2026
🧪Քննություն
12/06/2026
📢 ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը ս․թ․ հուլիսի 6-12-ն իրականացնելու է ՈՒԳԸ ամառային 2-րդ դպրոցը, որն այս տարի կհյուրընկալի մասնակիցների նաև արտերկրի մի շարք երկրներից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիա, Հունաստան, Կիպրոս, Մոլդովա և այլն։
📌 ՈՒԳԸ միջազգային ամառային դպրոցի նպատակն է ստեղծել ոչ ֆորմալ կրթական հարթակ՝ մասնակիցներին հնարավորություն ընձեռելով ծանոթանալու համալսարանական միջավայրին, շփվելու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև բարձրաձայնելու նախընտրելի մասնագիտություններին առնչվող հարցեր։
➡️ Մեկշաբաթյա դպրոցին մասնակցելու հնարավորություն ունեն ՀՀ և արտերկրի հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում սովորող 9-12-րդ դասարանների աշակերտները և քոլեջի ուսանողները։
‼️ ՀՀ-ում բնակվող մասնակիցների ընտրությունը կատարվելու է սույն հայտադիմումի և հարցազրույցի (նախատեսվում է անցկացնել ս․թ․ հունիսի 29-ին) հիման վրա։ Հարցազրույցի մասնակիցները պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով և ծնողի/խնամակալի՝ ծրագրին մասնակցելու համար տրված համաձայնագրով։
📍 Ծրագիրն այս տարի նախատեսվում է անցկացնել Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական բազայում։ Մասնակիցների սննդի և կեցության ծախսերը հոգում է ՈՒԳԸ-ն։
‼️ Գրանցման հայտադիմումը բաց է մինչև ս․թ․ հունիսի 28-ը,
https://forms.gle/jGYnKQZJCzFpRyq27
__________________________________________
📢 The Student Scientific Society of Yerevan State University is pleased to announce the Second YSU SSS Summer School, which will take place from 6–12 July, 2026. Expanding its international reach, this year’s program will bring together participants from Armenia and several other countries, including the United Kingdom, Greece, Cyprus, Moldova, and beyond.
📌 The YSU SSS International Summer School is designed as a non-formal educational experience aimed at introducing participants to university life, fostering meaningful interaction with faculty members and experts, and providing a platform for exploring academic interests and future career opportunities.
➡️ The week-long program is open to: Pupils in Grades 9–12 attending public schools in Armenia and abroad; Students enrolled in colleges and vocational institutions.
‼️ Selection of applicants residing in Armenia will be based on both the submitted application and an interview, scheduled for 29 June 2026. Candidates invited to the interview must present a valid form of identification as well as a consent form signed by a parent or legal guardian.
📍 The Summer School will be hosted at the “University” Educational and Training Center in Tsaghkadzor, one of Armenia’s leading educational retreat facilities. All accommodation and meal expenses throughout the program will be covered by the YSU Student Scientific Society.
‼️ Application deadline: June 28, 2026։ https://forms.gle/jGYnKQZJCzFpRyq27
#ԵՊՀ #ՈՒԳԸ
10/06/2026
19/05/2026
Քիմիայի ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ մայիսի 15-ին իրականացվեց գիտաճանաչողական այց դեպի Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն։
Այցի ընթացքում ուսանողները ծանոթացան կենտրոնում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին, լաբորատոր ենթակառուցվածքներին, ինչպես նաև կիրառվող ժամանակակից ֆիզիկաքիմիական հետազոտական մեթոդներին։
Այցը կարևոր հնարավորություն էր մասնակիցների համար՝ ավելի մոտիկից ճանաչելու գիտական միջավայրը, տեսնելու հետազոտական աշխատանքի գործնական կողմը և ընդլայնելու մասնագիտական պատկերացումները։
11/05/2026
9.05.2026
🧪Դասընթաց 7
🧪Թեմա` Թթուներ և հիմքեր
Դասընթացավարներ` Ժան Սարգսյան, Անիկ Խաչատրկան