15/02/2025
📖 Իսկ ի՞նչ ես դու կարդում հիմա։
Գրի'ր մեկնաբանության բաժնում և ես կուղարկեմ քեզ 10 գրքի անուն ներառող մի ցուցակ📚, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր ինտելեկտուալ մարդ՝ ինքնազարգացման, մտածողության ընդլայնման և աշխարհը խորությամբ հասկանալու համար։💡
15/02/2025
Դարձվածքները կայուն բառակապակցություններ են, ունեն մեկ բառի արժեք, գործածվում են այլաբանակ իմաստով։
💡 Գրանցվի'ր այսօր և սկսի'ր սովորել մեզ հետ:
📞 Հեռ.` 093582251
📍 Master Armenian
15/02/2025
📚📖 Դժվարանո՞ւմ եք սովորել հայ գրականույթյունը, չգիտե՞ք՝ ինչպես մտապահել կենսագրական նյութը։
Մեր հմուտ մասնագետները կօգնեն Ձեզ բացահայտել հայ գրականությունը նորովի, ընկալել այն համաշխարհային գրականության համատեքստում, բացահայտել չասվածը, ընկալել խորքերը... և, ի վերջո սրտով զգալ, ու սիրել այն։ ✨📖📚
👩🏫 Սկսե'նք այսօրվանից։
Հեռ. 093582251
15/02/2025
Իսկ դուք գիտե՞ք Պետրոս Դուրյանի հայտնի «Լճակ»-ի ստեղծման նախապատմությունը:
Պետրոս Դուրյանի «Լճակի» գրության մասին Արշակ Չոպանյանը տալիս է հետևյալ վկայությունը. «Անգամ մը, արդեն ծանրապես հիվանդ, Չամլըճա կերթա վերջին պտույտ մը ընելու, ետ դարձած ատեն, կհանդիպի գինովի մը, որ անոր դեմքը և դանդաղկոտ քալվածքը տեսնելով, կըսե. «աս ալ երթալոց է»: Դուրյան այս խոսքին տպավորության տակ տուն դառնալուն պես կնստե ու կգրե իր զմայլելիԼճակը»:
Մեկ այլ պատմություն՝
Դերասան Հրաչյան իր ինքնակենսագրականում հիշում է Ազիզիե թատրոնում Վարդովյանի թատերախմբի ամառային սեզոնի առաջին փորձը, թե ինչպես Դուրյանը տետրակը թևի տակ դրած բեմ բարձրացավ. «Երբ երևցավ, դերասանուհիները սկսան ծիծաղ՝ ըսելով. «Քա՛, Թերեզա՛, քուկինդ եկավ»։ Իսկ Թերեզան պատասխանեց. «Այնքան գունատ է, որ ինձ պետք չէ, շուտով կմեռնի»»։
#հայգրականություն
10/02/2025
Ի՞նչ կտա քեզ մեր դասընթացը.
✅ Հաղորդակցվելու հմտություններ
✅ Բառապաշարի զարգացում
✅ Ճիշտ գրելու հմտություններ
✅ Խորքային ընթերցանություն
✅ Քերականության իմացություն
💡 Գրանցվի'ր այսօր և սկսի'ր սովորել մեզ հետ:
📞 Հեռ.` 093582251
📍 Master Armenian
#Հայերեն #ՍովորենքՀայերեն #ՀայոցԼեզու #Գրականություն
10/02/2025
«Բանը նրանում է», թե՞ «բանն այն է»...
Հաճախ լսում ենք` «բանը կայանում է նրանում», «խնդիրը կայանում է նրանում», «բանը նրանում է» և նմանատիպ այլ լեզվական կառույցներ, որոնք պատճենել ենք ռուսերենից։ Խոսքը մասնավորապես ռուսերեն «дело в том, что» կառույցի մասին է, որի հայերեն համարժեքը, սակայն, «Բանն այն է, որ․․․» ձևն է։
09/02/2025
Վերաբերե՞լ, թե՞ վերաբերվել...
ՎԵՐԱԲԵՐԵԼ բայը գործածում ենք «մասին» իմաստով: Օրինակ՝ «Հարցը վերաբերում է նրան, թե որ ուղղությամբ պետք է շարժվենք», այսինքն՝ հարցը նրա մասին է, կապ ունի նրա հետ, թե ո՛ր ուղղությամբ մենք պետք է շարժվենք:
Իսկ երբ ուզում ենք արտահայտել մեր վերաբերմունքը այս կամ այն երևույթի, մարդու նկատմամբ, գործածում ենք ՎԵՐԱԲԵՐՎԵԼ-ը. «Ես քեզ լավ եմ վերաբերվում», այսինքն՝ լավ վերաբերունք ունեմ քո նկատմամբ:
18/12/2018
Ալեքսանդր Մակեդոնացին մահվանից առաջ բանակի հրամանատարին ստիպեց կատարել իր վերջին երեք ցանկությունները. Որո՞նք էին այդ երեք ցանկությունները
Իր մահից առաջ Ալեքսանդր Մակենդոնացին կանչում է բանակի գլխավոր հրամանատարին և նրան հայտնում իր երեք ցանկությունները, որոնք հրամանատարը պետք է հետևի, որ ի կատար ածվեն նրա մահից հետո:
Նախ` նա հանձնարարեց, որ իր դին իրենց ձեռքերի վրա տանեն ժամանակի լավագույն բժիշկները:
Նրա երկրորդ ցանկությունն այն էր, որ ճանապարհի երկայնքով մեկ, որտեղով կտանեն իրեն, թափվեն ոսկե մետաղադրամներ և թանկարժեք քարեր:
Եվ վերջին ցանկությունն այն էր, որ նրա ձեռքերը դուրս լինեն դագաղից և բոլորին տեսանելի
:Զորահրամանատարը, լսելով այս ամենը, զարմացած հարցնում է նման ցանկությունների պատճառը, ինչին Մակեդոնացին պատասխանում է՝ թող բոլորը տեսնեն իմ ձեռքերը և ականջներին օղ անեն, որ անգամ աշխարհակալ Մակեդոնացին այս աշխարհից հեռացավ ձեռնունայն:
fun-gate.ru
17/12/2018
Երեխայի դաստիարակության 19 ոսկե պատվիրան մեծանուն մանկավարժ, փիլիսոփա Մարիա Մոնտեսորիից, որի մասին պետք է իմանա յուրաքանչյուր ծնող
Իտալացի մեծանուն մանկավաժ Մարիա Մոնտեսորին այն չորս մանկավարժներից մեկն է, ով, ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի, մեծ ներդրում է ունեցել XX դարի մանկավարժական մտածողության ձևերի հաստատման հարցում:
Մոնտեսորին ստեղծել է մի մեթոդ, որի հիմնական սկզբունքն է`օգնիր ինձ գործել ինքնուրույն:
Ձեզ ենք ներկայացնում նրա կողմից մշակված 19 պատվիրան ծնողների համար:
1. Երեխային ուսուցանում է իրեն շրջապատող միջավայրը:
2. Եթե երեխային հաճախ քննադատում են, նա սովորում է դատապարտել:
3. Եթե երեխային հաճախ են գովում, նա սովորում է գնահատել:
4. Եթե երեխային վերաբերվում են թշնամաբար, նա սովորում է կռվել:
Եթե երեխայի հետ ազնիվ են, նա սովորում է արդար լինել:
6. Եթե երեխային հաճախ են ծաղրում, նա վախկոտ է լինում:
7. Եթե երեխան ապրում է ապահովության զգացումով, նա սովորում է հավատալ:
8. Եթե երեխային հաճախ են անարգում, նա սովորում է մեղավոր զգալ:
9. Եթե երեխային հաճախ են հավանություն տալիս, խրախուսում, նա սովորում է ինքն իրեն լավ վերաբերվել:
0. Եթե երեխայի նկատմամբ հաճախ են հանդուրժող լինում, նա սովորում է համբերատար լինել:
11. Եթե երեխային հաճախ են ուրախացնում, նա ինքնավստահություն է ձեռք բերում:
12. Եթե երեխան ապրում է համերաշխ մթնոլորտում և իրեն պիտանի է զգում, նա սովորում է սեր գտնել այս աշխարհում:
13. Երեխայի մասին վատ մի խոսեք ոչ նրա ներկայությամբ, ոչ առանց նրա:
14. Կենտրոնացեք երեխայի մեջ լավի զարգացմանն այնքան, որ վատի համար տեղ չմնա:
15. Միշտ լսեք և պատասխանեք Ձեզ դիմող երեխային:
16. Հարգեք երեխային, որ սխալ է գործել և կարող է հիմա կամ քիչ անց ուղղել դա:
17. Պատրաստ եղեք օգնելու այն երեխային, ով փնտրում է, և աննկատ մնացեք այն երեխայի համար, որ արդեն գտել է:
18. Օգնեք երեխային յուրացնելու չյուրացրածը: Արեք դա՝ շրջապատը լցնելով հոգածությամբ, զսպվածությամբ, խաղաղությամբ և սիրով:
19. Երեխայի հետ շփման ժամանակ մշտապես դրսևորեք լավ վարքագիծ, փոխանցեք նրան ձեր մեջ եղած դրականը: