Ջերմ և ուրախ մթնոլորտ, սեր և հոգատարություն, անչափ հետաքրքիր, ուսուցողական և զարգացմանը նպաստող խաղեր ու դասընթացներ... և այս ամենը մեկ անուն ունի՝ HAPPY HOME:
HAPPY HOME-ը բոլոր տարիքային խմբերի համար է՝ 1.5-ից մինչև 12 տարեկան: Զուգահեռ գործում են մանկապարտեզ, ամառային դպրոց և խմբակներ՝ ինչպես մանկապարտեզի ու դպրոցի սաների, այնպես էլ բոլոր ցանկացողների համար:
Չնայած նրան, որ մանկական կենտրոնը գտնվում է քաղաքի կենտրոնական հատվածում, այն մեկուսացված է քաղաքի թոհուբոհից և աղմուկից, ունի գեղեցիկ և խնամված պարտեզ, բացօթյա լողավազան, խաղահրապարակ և հարմարավետ տաղավար: Բոլոր սենյակները լուսավոր են, մշտապես օդափոխվող և լայնարձակ, կահավորված են ժամանակակից ոճով և հագեցած բոլոր անհրաժեշտ պարագաներով: Հմուտ դիզայներների ու վարպետների կողմից պատրաստված կահույքը, խաղալիքները և մնացած այլ պարագաները պատրաստված են բացառապես մաքուր, բնական նյութերից, որոնք անցնում են հատուկ գոլորշիով մաքրում՝ ապահովելով փոքրիկների առողջությունը:
Անվտանգություն և ապահովություն. Կարևորելով մեր սաների անվտանգությունը ՝ աշխատանքային օրվա ընթացքում նախակրթարան-մանկական կենտրոնի ողջ տարածքը հսկվում է տեսահսկման համակարգերով:
Սնունդ. Առողջ սնունդը կարևոր է առողջ մարմին ունենալու համար. կենտրոնի հմուտ խոհարարի կողմից պատրաստված ճաշերը միանգամայն առողջարար են և չեն պարունակում հավելանյութեր, այստեղ երեխաներն օգտվում են 4 անգամյա սնունդից (նախաճաշ, լանչ, ճաշ և ընթրիք):
Կենտրոնի հմուտ մասնագետները, իրենց հարուստ մանկավարժական փորձով ու գիտելիքներով, կնպաստեն Ձեր երեխաների մտավոր զարգացմանը, ինքնուրույնության ձեռքբերմանը, ստեղծագործական ունակությունների բացահայտմանը:
Անցկացվում են հետևյալ դասընթացները՝
• Մաթեմատիկա
• Տրամաբանություն
• Ավազային նկարչություն-թերապիա
• Օտար լեզուներ (ռուսերեն, անգլերեն)
• Էկոլոգիա
• Լող
• Ֆիզիկական կուլտուրա
Գործում են նաև խմբակներ՝
• Գեղանկարչություն
• Կիրառական արվեստ (ծեփագործություն, ապլիկացիա, և այլն)
• Դասական պար և խորեոգրաֆիա
Անձնակազմ. Կենտրոնն ունի հարուստ փորձով պրոֆեսիոնալ մանկավարժներ, ովքեր աշխատում են երեխաների բարձր ինքնագնահատականի ձևավորման ուղղությամբ, աշխատանքներ են տանում, որպեսզի նրանք լինեն բազմակողմանի զարգացած, բանիմաց և անկաշկանդ, ձեռք բերեն հասակակիցների հետ արդյունավետ շփվելու ունակությունները և այլն: