Bar Academy

"Bar Academy Armenia" Best Service School in Region

Armenian Bartenders' Association

ARARAT CRAFT & TWIST COMPETITION 2019

Mediamax.am

Friday night!:) «Վերեւից դրվում է մուրաբայի ընկույզի երկու մասի բաժանված հատիկը, որի շնորհիվ տեսանելի է դառնում ասոցիատիվ կապը Քիմ Քարդաշյանի հետ»:

Armenian Bartenders' Association

IBA European Presidents Meeting 2019

Armenian Bartenders' Association

IBA European Presidents Meeting 2019

Armenian Bartenders' Association

Final Results of Finlandia Fin Fusion Bartender Competition 2019

Ohanyan Vodka

Հայկական Ohanyan ICE-ն այսուհետ պաշտոնապես Ռուսաստանի լավագույն օղին է։

Отныне Оганян Айс официально лучшая водка в России.

Armenian Ohanyan ICE is now officially the best vodka in Russia.

#OhanyanVodka #OhanyanICEVodka #BestVodka #Russia

gastrovino.mediamax.am

World Cocktail Competition-ը կարող է գալ Հայաստան

Միջազգային Բարմենների Ասոցիացիայի Եվրոպական երկրների նախագահների ժողովը Երևանում

gastrovino.mediamax.am World Cocktail Competition-ը կարող է գալ Հայաստան

gastrovino.mediamax.am

World Cocktail Competition could come to Armenia

gastrovino.mediamax.am World Cocktail Competition could come to Armenia

ARARAT Brandy

Մարտի 28-ին Երևանի կոնյակի գործարանում տեղի ունեցավ «ARARAT Craft & Twist» մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցող 15 բարմենները ներկայացրեցին հատուկ մրցույթի համար պատրաստված կոկտեյլներ:
Շատ խորհրդանշական կերպով փետրվարի 6-ին՝ Բարմենների համաշխարհային օրը մեկնարկած մրցույթին կարող էր մասնակցել ցանկացած բարմեն՝ հատուկ թեստ անցնելով:
Ընդ որում՝ բարմենները կարող էին մրցույթին մասնակցել թե՛ որպես մասնակից, և թե՛ որպես դիտորդ:
Կանոնների համաձայն՝ մասնակիցն իր ստեղծած նոր կոկտեյլը պետք է ներկայացներ ձևային և բովանդակային ամբողջության մեջ:
«ARARAT Craft & Twist»-ը «Բարմենի ընտրություն» տեսակի առաջին մրցույթն էր Հայաստանում և բարմենների համար բացառիկ հնարավորություն էր ARARAT-ի աշխարհի մեջ ավելի խորն ընկղմվելու և շարունակելու ստեղծել յուրահատուկ #ARARATmoments…

ex-news.com

Как выглядит обед в лучшем ресторане мира (фото) - Бюро Эксклюзивных Новостей

ex-news.com В 2017 году американский ресторан Eleven Madison Park был официально признан лучшим в мире согласно рейтингу ресторанов авторитетного журнала The Restaurant Magazine на основе опроса ....

ARARAT Brandy

Մարտի 28-ին Երևանի կոնյակի գործարանում տեղի ունեցավ «ARARAT Craft & Twist» մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցող 15 բարմենները ներկայացրեցին հատուկ մրցույթի համար պատրաստված կոկտեյլներ:
Շատ խորհրդանշական կերպով փետրվարի 6-ին՝ Բարմենների համաշխարհային օրը մեկնարկած մրցույթին կարող էր մասնակցել ցանկացած բարմեն՝ հատուկ թեստ անցնելով:
Ընդ որում՝ բարմենները կարող էին մրցույթին մասնակցել թե՛ որպես մասնակից, և թե՛ որպես դիտորդ:
Կանոնների համաձայն՝ մասնակիցն իր ստեղծած նոր կոկտեյլը պետք է ներկայացներ ձևային և բովանդակային ամբողջության մեջ:
«ARARAT Craft & Twist»-ը «Բարմենի ընտրություն» տեսակի առաջին մրցույթն էր Հայաստանում և բարմենների համար բացառիկ հնարավորություն էր ARARAT-ի աշխարհի մեջ ավելի խորն ընկղմվելու և շարունակելու ստեղծել յուրահատուկ #ARARATmoments…

International Bartenders Association IBA

ARARAT Brandy

Ապրիլի 19-ին՝ ժամը 20:00-ին, սիրով հրավիրում ենք բոլորիդ միանալու «ARARAT Craft & Twist» մրցույթի հաղթողի՝ Ստեփան Աբրահամյանի հետ մեր ուղիղ եթերին: Ստեփանը կպատմի իր մասին, կանդրադառնա կոկտեյլային մշակույթի պատմությանն ու ապագային, կպատրաստի հեշտ և անչափ համեղ կոկտեյլ, որը կարելի է ստանալ ինքնուրույն՝ տան պայմաններում:
Նա նաև ուրախ կլինի պատասխանելու Ձեր հարցերին, որոնք կարող եք թողնել այս գրառման տակ՝ մեկնաբանությունների դաշտում:

ARARAT Brandy

«ARARAT Craft & Twist» մրցույթն ապացուցեց, որ կոկտեյլային մշակույթը վերելք է ապրում: Մրցույթի ընթացքում բարմենների ցուցաբերած հմտությունն անչափ տպավորիչ էր, իսկ ստեղծած կոկտեյլները՝ անկրկնելի…
Սիրով ձեզ ենք ներկայացնում լավագույնը ճանաչված 3 կոկտեյլների անվանումները, բաղադրատոմսերն ու լուսանկարները:

Armenian Bartenders' Association

CHIVAS MASTER CLASS BY A. SAYKIN

Chivas Regal Armenia

Chivas Regal աշխարհահռչակ շոտլանդական վիսկիի՝ Երևան ժամանած բրենդ ամբասադոր Անդրեյ Սայկինն ապրիլի 9-ին բարմեններին և ոլորտի մասնագետներին ու ներկայացուցիչներին ներկայացրեց Chivas ապրանքանիշի նոր ապրանքատեսակը՝ 15 տարվա հնացմամբ Chivas-ը, ինչպես նաև անց կացրեց Chivas վիսկիների համտես և թրեյնինգ:

Սիրով ներկայացնում ենք լուսանկարները :)

Armenian Bartenders' Association

Throwback to Summer :)
Jack Daniel's Tennessee Campus 2018

ARARAT Craft & Twist մրցույթ

ARARAT լեգենդար հայկական կոնյակը Բարմենների հայկական ասոցիացիայի հետ համատեղ սիրով ներկայացնում են «ARARAT Craft & Twist» մրցութի արդյունքները:

Մարտի 28-ին Երևանի կոնյակի գործարանում տեղի ունեցավ «ARARAT Craft & Twist» մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին 15 բարմեններ:
Ըստ մրցույթի պայմանների` մասնակիցները պետք է ստեղծեին նոր կոկտեյլ և ներկայացնեին այն որպես ձևա-բովանդակային ամբողջականություն:

Մրցույթի հաղթող ճանաչվեց Ստեփան Աբրահամյանն իր Le Cook-Tail կոկտեյլով, երկրորդ ու երրորդ տեղերը զբաղեցրեցին Դավիթ Հովհաննիսյանն ու Գոռ Ղազարյանը՝ ARARATOUR և Coupage N5 կոկտեյլներով համապատասխանաբար:

Առաջին տեղի համար սահմանված մրցանակն է ուղևորությունը դեպի Գերմանիա՝ ոլորտի առաջատար միջոցառումներից մեկին՝ Bar Convent Berlin-ին մասնակցելու համար, երկրորդ տեղի մրցանակն է ARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակը, իսկ երրորդ տեղինը՝ ARARAT Vintage Collection հավաքածուն, որը ներառում է Հայաստան և Երևան կոնյակները:

«Կոկտեյլային մշակույթը մեծ վերելք է ապրում ամբողջ աշխարհում: Ավելին` սա մի տարածք է, որտեղ աշխարհի առաջատար ալկոհոլային բրենդները մրցում են առավել ստեղծագործական, նորարարական ու անսպասելի լուծումներով, ուստի այս տարածքում ներկայանալը ARARAT-ի համար բնական էր: Այսօր աշխարհի արդեն 10 երկրների լավագույն բարերում կարող եք հանդիպել ARARAT-ի հիմքով պատրաստված կոկտեյլների», - նշում է ARARAT ապրանքանիշի արտահանման մենեջեր Վարդգես Հովեյանը:

«Ինչպես և ցանկացած այլ ստեղծագործական ոլորտում, նման մրցույթները բարմենային կյանքում շատ կարևոր են, քան որ այստեղ գնահատվում են թե՛ բարմենի մասնագիտական հմտությունները, թե՛ ստեղծագործական միտքը: Այսօր և՛ ես, և՛ ժյուրիի մյուս անդամները շատ տպավորված էինք: Վստահ եմ, որ մրցույթի արդյունքում ծնված մտքերն իրենց տեղը կգտնեն կոկտեյլային քարտեզում, և, ինչու ոչ, արժանապատիվ կներկայացնեն Հայաստանը միջազգային մրցույթներին», - ընդծում է Բարմենների հայկական ասոցիացիայի ղեկավար Տիգրան Ավետիսյանը, ով «ARARAT Craft & Twist» մրցույթի ժյուրիի նախագահն էր:

OUR EXAMS

Keep working hard, and we are sure that diploma is just the beginning of many future successes!!

OUR EXAMS

Armenian Bartenders' Association

https://news.am/arm/news/504332.html

Keep working hard, and we are sure that diploma is just the beginning of many future successes!!

Armenian Bartenders' Association

Final Results of ArArAt Craft & Twist Armenia 2019

Scotch Single Malt Whisky Lesson. Glenfiddich, Bruichladdich, Glenlivet, Balvenie and Glen Moray Tasting!

Keep working hard, and we are sure that diploma is just the beginning of many future successes!!

Keep working hard, and we are sure that diploma is just the beginning of many future successes!!

ARARAT Craft & Twist 2019 մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցները

Armenian Bartenders' Association

Հարգելի´ հետևորդներ,

Սիրով ձեզ ենք ներկայացնում Քրիստոֆ Սպինելիի անցկացրած հարցազրույցը մեր հայրենակից Արմանդ Մելքոնիանի հետ «Ժամանակն է սոմելյեն լինի ուշադրության կենտրոնում» խորագրի շրջանակներում:

Անցած 2 տարիների ընթացքում ես մեծ թվով սոմելյեների հետ եմ հարցազրույցներ ունեցել, բայց այս մեկը առանձնահատուկ է: Մեծ պատիվ է ձեզ ներկայացնել Արմանդ Մելքոնիանին: Արմանդ Մելքոնիանը 31 տարեկան էր, երբ 1969 թվականին Բրյուսելում կայացած «Աշխարհի Լավագույն Սոմելյեների Առաջնության» առաջին մրցանակին արժանացավ: Ես գիտեմ, որ վերջին 50 տարիների ընթացքում գինու և սոմելյեների աշխարհը զարգացել և դարձել ավելի մասսայական, բայց այս զարգացումը տեղի է ունեցել Արմանդի նման մարդկանց շնորհիվ: Շատ սոմելյեներ մեծ հարգանքով են խոսում Արմանդի մասին:
Թեև Արմանդը մեծացել է Ֆրանսիայում և միշտ մեծ հպարտությամբ է պաշտպանել ֆրանսիական եռագույնը, նրա՝ Ֆրանսիայի հանդեպ սերը կիսվում է ծնողների «ժառանգության» երկրի՝ Հայաստանի սիրո հետ:
Դեռ 1962 թվականին Արմանդն իր հիանալի կարիերան սկսել է որպես երկրորդ բարմեն, Château de la Chèvre d’Or in Eze գյուղում, այնուհետև աշխատանքի է անցնել Versailles in Villefranche-sur–mer հյուրանոցում որպես սոմելյե: 30 տարի Voile d’Or in Saint Jean Cap Ferrat հյուրանոցում աշխատել է որպես գլխավոր սոմելյե: Չեմ կարծում, որ այսօր շատ մարդիկ կան, ովքեր կաշխատեն որևէ ընկերությունում այսքան երկար տարիներ:
Քանի որ հյուրանոցները 5 ամիս չէին աշխատում «ցածր սեզոնին», Արմանդը սկսեց գինու դասընթացներ անցկացնել պրոֆեսիոնալների համար: 1990-ականներին նրան հաջողվեց համոզել սուպերմարկետներին Alpes-Maritimes-ում ունենալ պրոֆեսիոնալ սոմելյե, ով ներկա կգտնվեր տարվա վերջի գինու տոնավաճառներին և տոնակատարություններին: Դա կօգներ մարդկանց, որ իրենց տոների, առիթների համար գինու ճիշտ ընտրություն կատարեին… այսօր դա սովորական բան է, բայց այդ ժամանակներում, հազվադեպ էր:
Անգամ այսօր 80 տարեկան հասակում Արմանդի ամբողջ օրը լցված է գինով:
Մենք անհամբերությամբ սպասում ենք նրան տեսնելու Բելգիայում, 1969 թվականին Բրյուսելում նրա հաղթանակից 50 տարի անց: Շատ եմ ցավում, որ չկարողացա 1969 թվականի շատ նկարներով կիսվել ձեզ հետ: Եթե միայն այն ժամանակներում նրանք ունենային սմարթֆոններ և իմանային ինչպես սելֆի անել… չնայած դու երբեք մեծ չես այն սովորելու համար, ինչպես երևում է:

- Ո՞րն է Ձեր՝ գինու սիրելի շրջանը:
Առանց որևէ կասկածի «Bourgogne»:
- Ըստ Ձեզ լավ սոմելյե լինելու համար ի՞նչ է անհրաժեշտ:
Առաջնահերթ, սոմելյեի հիմնական որակն է ունենալ կատարյալ գիտելիք այն գինու մասին, որը նա առաջարկում է իր ռեստորանում: Բնակաբար նա պետք է հմուտ պրոպագանդիստ լինի, որ կարողանա աջակցի մեր գինիների առաջխաղացմանը ամբողջ աշխարհում: Բայց նա պետք է լինի համեստ, պարկեշտ հյուրերի նկատմամբ, լինի սիրալիր, հյուրասեր և տպավորիչ հագնված:

- Սոմելյեի աշխատանքը թերագնահատվա՞ծ, թե՞ արժևորված է:

Սոմելյեի աշխատանքը երբեք թերագնահատված չի եղել, բոլորովին: Ռեստորանի սեփականատիրոջ համար, աշխատողն է, ով իր հմտությունների շնորհիվ առավելագույն շահույթն է ապահովում:
Նախկինի (երբ ես դեռ երիտասարդ էի) և այսօրվա միջև տարբերություն կա: Նախկինում սոմելյեն գործնականորեն մշակում էր գինու ցանկը և աշխատում էր նույն հաստատությունում տասնամյակներ (իմ դեպքում 30 տարի): Այսօր հաճախ ռեստորանի մենեջերն է հոգում ամեն ինչի մասին, ներառյալ մառանը և գինու ցանկը: Գուցե նրանք մի քիչ շա՞տ ազատություն են տալիս սոմելյեին, եթե նա աշխարհի չեմպիոն է: Մեր օրերում, ըստ իմ գործընկերների, սոմելյեն այդքան երկար չի մնում նույն հաստատությունում:

- Ե՞րբ Ձեզ մոտ առաջացավ գինու հանդեպ խանդավառությունը:

1962 թվականին, Փարիզի Սոմելյեների Ասոցիացիայի հետ համագործակցելով, Côte d'Azur-ի Սոմելյեների Ասոցիացիան հիմնվեց իր առաջին նախագահի՝ Ժան Նիկոլի կողմից (ով եղավ երկրորդը «Ֆրանսիայի Լավագույն Սոմելյե» մրցույթում): Ես անմիջապես գրանցվեցի որպես այդ մասնագիտությանր ծառայող: Ես ստացա անդամաքարտ N1: Այսպիսով, ես կարող եմ այս հարցը վերափոխել «Ո՞վ Ձեզ տվեց գինու հանդեպ խանդավառությունը»:
Նախագահը այնքան դինամիկ էր, սուպեր փորձառու գինեգիտության մեջ, որ արթնացրեց խանդավառության սկիզբը: Ինչու՞, որովհետև ի տարբերություն ռեստորանային բիզնեսի այլ աշխատանքների, գինին կենդանի արտադրանք է, որը զարգանում է ինչպես մարդը. այն ծնվում է, հասունանում է, ծերանում է շատ կամ քիչ և մահանում է:
Այս կայուն հետևողականությունն էր, որ հրապուրեց ինձ, էլ չասած այն հետաքրքիր այցելությունները դեպի ֆրանսիական և արտասահամանյան խաղողի այգիններ, որտեղ մեզ միշտ ընդունում են որպես կարևոր անհատներ գինու աշխարհում:
Այնուհետև, իհարկե, իմ գիտելիքները լրացնելու համար, ես հետևեցի Ecole Hotelière de Nice-ի սոմլյեների մասնագիտացված դասընթացին: Մեր նախագահը, պրն. Նիկոլասն էր, ով ստիպեց և խրախուսեց ինձ մասնակցելու մրցույթներին:
- Ո՞վ է Ձեր մեծ օրինակը գինու/ սոմելյեի աշխարհում:
Ես կարծում եմ, Դուք կարող եք գուշակել այս հարցի պատասխանը, բայց վստահ եղեք, ես կհաստատեմ Ձեզ: Մարդը, ում ես միշտ հետևել եմ և ումից ոգևշնչվել եմ իմ ամբողջ կարիերայի ընթացքում, սոմելյեների աշխարհում Ժան Նիկոլասն է, Côte d'Azur-ի Սոմելյեների Ասոցիացիայի առաջին նախագահը:
- Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը գինու (կամ այլ խմիչքների) համադրումը կերակուրների հետ:
Համադրումը կամ «գինիների ամուսնությունը» կերակուրների հետ կախված է միայն սոմելյեի հմտությունից: Մինչև մատուցելը, այն մենյուի մեջ ներառված յուրաքանչյուր կերակուրին պետք է «ծանոթ լինի»:
- Գինու ո՞ր շրջանը խորհուրդ կտաք բոլորն այցելեն և ինչու՞:
Գինու բոլոր շրջաններն էլ գեղեցիկ են այցելելու համար: Դրանցից յուրաքանչյուրը ունի իր յուրահատուկ ոճը: Հետևաբար, ես առաջարկում եմ այցելել Alsace, Loire հովտի խաղողի այգիները, La Champagne (ակնհայտորեն), Burgundy, Côtes du Rhône, Provence և իհարկե, Bordeaux-ն, որն իմ համեստ կարծիքով, ոչ միայն արտադրության մեջ ամենատարածվածն է, և բացի աշխարհի ամենահեղինակավոր գինիների բազմազան որակ ունենալուց, ունի ամենագեղեցիկ դղյակները:
Ես խորհուրդ կտայի այցելել Ֆրանսիայի խաղողի փոքր այգիներից մեկը, որը ես սիրում եմ հատկապես. Bellet A.O.P-ը, որը տեղակայված է Նիս քաղաքի բլուրին: Այն միակ քաղաքային խաղողի այգին է, որտեղ գինու 9 այգեգործներ մշակում են 600 հեկտար (օրգանական) տեղական խաղողի տեսակներ, Braquet, Rolle և այլն:
- Ո՞ր գինին համտեսելու համար մեծ զոհաբերություն կանեիք:
Այո, ես կուզեի կրկին համտեսել մի օր Արմանդ Ռուսոյի "Chambertin" գինին, լավագույնը այս անվանակարգում, որը ես կորակեմ որպես « Գրանդ Սինյոր»:

- Ո՞րն է ձեր ամենասքանչելի հիշողությունը կապված հյուրանոցային կառավարման դպրոցի կամ խաղողագործության ուսումնասիրությունների հետ:
Նիսի Հյուրանոցային դպրոցում, ես միայն անցա սոմելյեի մասնագիտացված դասընթաց, բայց ես ունեմ մի քանի հիշողություն կապված այդ շրջանի հետ: Այդ շրջանի իմ լավագույն հիշողությունը բացառիկ կարողությունն էր մեր գինեգիտության պրոֆեսորի, պրն. Բլանդինի, ով 60-ականներին «Ֆրանսիայի Լավագույն Սոմելյե» մրցույթի եզրափակչի մասնակիցն էր:
- Խոհարարական կամ գինու փորձառություն, որ պետք է բոլորը ունենային, բացի Ձեր ռեստորանում ճաշելուց. խանութ, գինեգործարան և այլն…
Ես խորհուրդ կտայի, որպես սոմելյեի մասնագիտացված դասընթացի մի մաս, անցնել «խոհարարական փորձառություն» դասընթաց՝ կապված սննդի/գինու համադրութան հետ: Ես խոստովանում եմ, շատ բան եմ սովորել դրանից և երբեմն անգամ եղել եմ հիացած և զարմացած հետաքրքիր համադրություններից:
- Ինչպե՞ս եք պատրաստվել 1969 թվականի Աշխարհի Առաջնությանը, որը հաղթեցիք:
Մրցու՞յթ հաղթել: Ես կհամեմատեմ այս ներկայացումը բարձր մակարդակի ատլետի հետ, ով միայն ունի նպատակ. լինել իր դասակարգի լավագույնը:
Սկզբում քեզանից կխլի խանդավառություն և ծանր աշխատանք: Դու պետք է ուժեղ լինես, ունենաս «հաղթողի մոլուցքը», լինես բծախնդիր և պահանջող, անգամ խստապահանջ: Գաղտինքը. այս հատկանիշները ամբողջ կյանքում քեզ պետք կգան: Այսպես, երբ իմ քաղցկեղի ժամանակ ոչ ոք հույս չուներ, ես անցա դրա միջով, 7 վիրահատություն ունեցա, տարբեր բարդությունների, և ամիսներ անց ինտենսիվ բուժում: Բժիշկները դեռ խոսում են այդ մասին:
Նույնքան կարևոր է ժամանակի և էներգիայի ներդրումը, որպեսզի մասնագիտական կատարյալ գիտելիք ձեռք բերես, առանց արհամարհելու որևէ մանրուք, այդ թվում խորացված մասնագիտական «լեզու» և «կոդեր»: Լսելով, թե գինեգործները ինչ են խոսում մառաններում, ակնհայտորեն օգտակար է:
Ես խոսում եմ նրա մասին, որ մինչև Աշխարհի Առաջնության մասնակցելը, ես հաշվիչին մի քանի մղոն արդեն ունեի, և մի քանի տեղի մրցույթներ հաղթելուց և Ֆրանսիայի 2-րդ Լավագույն Սոմելյե (1967) դառնալուց հետո, 1968 թվականին ես արժանացա «Ֆրանսիայի Լավագույն Սոմելյե» տիտղոսին:

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

ARMENIAN WINE TASTING WITH VLAD KHACHATRYAN
Mixology Exam!!!

Location

Category

Address


48 Charents Street
Yerevan
0025

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Other Schools in Yerevan (show all)
Happium ամառային ճամբար Happium ամառային ճամբար
Bagrevand 41 Str 70
Yerevan

Ամառային քոլեջ, որտեղ ձեր երեխան ամբողջ ամռան ընթացքում ձեռք կբերի նոր գիրտելիքներ և ընդհանուր զարգացվածություն։

Armenian State Institute of Physical Culture Armenian State Institute of Physical Culture
Alek Manukyan 11
Yerevan, 0010

Ֆրանս-Հայկական Մասնագիտական Ուսումնական Կենտրոն Հիմնադրամ CEPFA Ֆրանս-Հայկական Մասնագիտական Ուսումնական Կենտրոն Հիմնադրամ CEPFA
Տիգրան Մեծի 38
Yerevan, 0005

Կրթական նոր մշակույթ, աշխատանքի իրական հնարավորություն...

Anania Shirakatsy Lyceum/ Անանիա Շիրակացի ճեմարան Anania Shirakatsy Lyceum/ Անանիա Շիրակացի ճեմարան
35 Artem Mikoyan St
Yerevan, 0079

Ճեմարանի առաքելությունը ազգային հենքի վրա ձևավորված համամարդկային արժեքներ կրող իսկական մտավորականի և քաղաքացու կերտումն է:

IBT School IBT School
105/1 Teryan St. Citadel Business Center.
Yerevan

DC Development Center for languages and skills training DC Development Center for languages and skills training
21 Koryun
Yerevan, 0010

DC offers General, Academic, Business and Speaking English courses, TOEFL, IELTS, Russian

Department of Fine Arts - AOU Department of Fine Arts - AOU
37 Moskovyan Str.
Yerevan, 0001

Art Education (B.A.)

Areni Dance Studio Areni Dance Studio
Մամիկոնյանց 58
Yerevan, [email protected]

Մեր կարգախոսն է ՝ Նոր մոտեցմամբ նոր որակ։

TRIO Studio TRIO Studio
Azatutyan 24/2
Yerevan, 0014

«Trio Studio»: Ազատության պող., 24/2 շենք, հեռ. (093) 834-835

Indian Yoga School,Yerevan,Armenia. Indian Yoga School,Yerevan,Armenia.
7,baghramyan
Yerevan, 0019

The first Yoga School in Armenia with traditional Poses and Meditation Techniques and tailored made classes in affordable price range starting with 1000dram to 12500 dram ...!