24/08/2026
Հոգեբանների և հոգեթերապևտների համար անհատական և խմբային սուպերվիզիա 🧠💬
Հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի արդյունավետության համար կարևոր նշանակություն ունի դեպքերի քննարկումը փորձառու մասնագետի հետ։ 👩⚕️👨⚕️ Իսկ սկսնակ մասնագետի աշխատանքը գրեթե անհնար է պատկերացնել առանց սուպերվիզիայի։ 🌱
🏛️ Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը կազմակերպում է սուպերվիզիա հետևյալ տարբերակներով․
👤 Անհատական սուպերվիզիա
✓ Կարող եք ներկայացնել ձեր կողմից վարվող դեպքի հետ կապված դժվարությունը, որը կքննարկվի անհատապես։
✓ Կարող եք քննարկել ձեր հուզական վիճակը, ապրումները, հուզական այրումը կամ դրա կանխարգելման եղանակները։ 💭
✓ Կարող եք ստանալ խորհրդատվություն յուրաքանչյուր վարվող սեանսի վերաբերյալ։
✓ Կարող եք անցնել ձեր անձնական հոգեթերապիան։ 🤍 Հոգեբան-խորհրդատու աշխատելու համար կարևոր է կարողանալ զգալ ձեզ նաև պացիենտի դերում։
👥 Խմբային սուպերվիզիա
✓ Կարող եք մասնակցել կլինիկական բարդ դեպքերի խմբային վերլուծություններին։
✓ Կարող եք ներկայացնել խմբային քննարկմանը ձեր կողմից վարվող դեպքը (ձեզ նախապես տրամադրվելու է ձևաչափ, որով պետք է ներկայացնել դեպքը)։
✓ Կարող եք միանալ քննարկումներին նաև օնլայն։ 💻
📌 Հնարավոր է նաև գրանցվել դեպքի վարման համար, ինչը նշանակում է, որ ծառայության փաթեթը գնելու դեպքում դուք սուպերվիզիա կունենաք յուրաքանչյուր այցից հետո։
💰 Ծառայության արժեքը՝
👤 Անհատական սուպերվիզիա՝ 20.000 դրամ
👥 Խմբային սուպերվիզիա՝ 10.000 դրամ
📚 Անհատական սուպերվիզիայի / դեպքի վարման փաթեթ՝ 12 հանդիպում՝ 120.000 դրամ
📚 Խմբային հանդիպումների փաթեթ՝ 8 հանդիպում՝ 60.000 դրամ
👩🏫 Սուպերվիզիան կվարի հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբանական ծառայության համակարգող՝ Լիլիթ Բաղդասարյանը։
📞 Գրանցման համար՝ 099 544477
📍 Հասցե՝ Նալբանդյան 47
✨ Սուպերվիզիան մասնագիտական զարգացման, դեպքերի արդյունավետ վարման և մասնագիտական այրման կանխարգելման կարևոր գործիք է։
21/08/2026
«ՅՈՒՆԳՅԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏԻԿ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ» 🧠✨
📅 Սեպտեմբերի 24, 25-ին
⏰ Ժամը 17:30-19:30
Մասնակցությունը դասընթացին կօգնի՝
1️⃣ Պատկերացում կազմել վերլուծական հոգեբանության մոտեցումներին անձի կառուցվածքի և զարգացման վերաբերյալ
2️⃣ Ծանոթանալ յունգյան հիմնարար գաղափարներին և դրանց դրսևորումներին ամենօրյա կյանքում 🌿
3️⃣ Պատկերացնել վերլուծական ուղղության շրջանակներում տարվող թերապևտիկ աշխատանքի բնույթը 💬
📌 Օր 1․
🔹 Անձի կառուցվածքը՝ ըստ Կ․Գ․ Յունգի
▫️ Էգո
▫️ Անհատական անգիտակցական
▫️ Կոլեկտիվ անգիտակցական և կոմպլեքսներ
🔹 Պրոյեկցիան անձնային և թերապևտիկ հարաբերություններում
🔹 Խորհրդանիշը, պատկերը և իմաստավորման գործընթացը՝ որպես անձի ձևավորման գործոններ 🎭
📌 Օր 2․
🔹 Ինդիվիդուացիան՝ որպես վերլուծական հոգեբանության առանցքային գաղափար
🔹 Ինքնության արխետիպի բազմաշերտ դիտարկում՝ որպես սկզբունք և բովանդակություն միաժամանակ
🔹 Երազները՝ որպես «արքայական ճանապարհ» դեպի անգիտակցական 🌙✨
👩🏫 Դասընթացի հեղինակ և վարող՝
Յունգյան վերլուծական հոգեբանական ուղղվածության հոգեբան, ընտանեկան հոգեբան, մանկական նյարդահոգեբան, վերլուծական հոգեբանության հայկական ասոցիացիայի համահիմնադիր անդամ։
💰 Դասընթացի արժեքը՝ 25․000 դրամ
🎁 Վաղ գրանցման դեպքում՝ մինչև սեպտեմբերի 7-ը ներառյալ՝ 18․000 դրամ
🎓 Բակալավրիատի ուսանողների համար՝ 70% զեղչ
🎓 Մագիստրատուրայի ուսանողների համար՝ 50% զեղչ
📜 Տրվում է մասնակցության հավաստագիր
Սիրով սպասում ենք ձեզ ✨
Գրանցվելու համար անցեք հետևյալ հղումով` https://forms.gle/TbdmQQYiS14fw7KZ6
11/08/2026
🧠 ՆԵՎՐՈՏԻԿ ԵՎ ՓՍԻԽՈՏԻԿ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ
❓ Ինչպե՞ս հասկանալ՝ տվյալ դեպքում գործ ունենք նևրոտիկ, թե՞ փսիխոտիկ մակարդակի խանգարման հետ։
🔎 Որտե՞ղ է անցնում դրանց միջև սահմանը, և ինչո՞ւ է ճիշտ տարբերակումը կարևոր հոգեբանի աշխատանքի ընթացքում։
Այս հարցերի ճիշտ կողմնորոշումը կարևոր է ոչ միայն ախտանշանները հասկանալու, այլև հոգեբանական խորհրդատվությունը արդյունավետ կազմակերպելու և անհրաժեշտության դեպքում այցելուին ճիշտ մասնագետի ուղղորդելու համար։
🎓 Մասնակցելով դասընթացին՝ ունկնդիրները կկարողանան պրակտիկայում տարբերակել նևրոտիկ և փսիխոտիկ մակարդակների խանգարումները, հասկանալ դրանց հիմնական առանձնահատկությունները և ավելի վստահ կողմնորոշվել մասնագիտական աշխատանքում։
👨🏫 Դասընթացը կվարի բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի գիտական ղեկավար, ՀՊՄՀ-ի կիրառական հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր՝ Սամվել Հրանտի Սուքիասյանը։
📚 Ծրագրում՝
1️⃣ Խնդրի արդիականությունը ներկա դասակարգումների տեսանկյունից․ հակասությունը ավանդական դասակարգման հետ
2️⃣ Նևրոտիկ մակարդակին բնորոշ հիմնական ախտանիշները
3️⃣ Փսիխոտիկ մակարդակին բնորոշ հիմնական ախտանիշները
4️⃣ Փսիխոտիկ և նևրոտիկ խանգարումների կլինիկական ու էթիոպաթոգենետիկ նմանություններն ու տարբերությունները
✨ Դասընթացը հատկապես օգտակար կլինի հոգեբանների, հոգեբանության ուսանողների, հոգեթերապևտների և հոգեկան առողջության ոլորտով հետաքրքրվող մասնագետների համար։
📍 Վայրը՝ Գորիս քաղաք, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի Գորիսի մասնաճյուղ
💻 Ձևաչափը՝ հիբրիդային — կարող եք միանալ նաև ՀՀ այլ շրջաններից առցանց։
📅 Օր՝ օգոստոսի 15
⏰ Ժամ՝ 13:00–15:00
💰 Արժեքը՝ 5,000 դրամ
🎯 Եթե ցանկանում եք ոչ միայն տեսականորեն իմանալ տարբերությունները, այլև կարողանալ դրանք ճանաչել պրակտիկայում, այս դասընթացը հենց Ձեզ համար է։
📲 Գրանցվե՛ք մասնակցության համար՝
https://forms.gle/LZVcW3CwuFipjxmk8
⚠️ Տեղերը սահմանափակ են։
Միացե՛ք և համալրե՛ք ձեր մասնագիտական գործիքակազմը։ 🧠📚
07/08/2026
📚 ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ԿԱՄԱՎՈՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑ
Ռեքավերի Քոլեջը սեպտեմբերի վերջից վերսկսում է Կրթության հոգեբանների կամավոր ատեստավորման նախապատրաստման առցանց դասընթացը։
Դասընթացը նախատեսված է կրթության հոգեբանների համար, ովքեր պատրաստվում են մասնակցել կամավոր ատեստավորմանը և ցանկանում են խորացնել իրենց մասնագիտական գիտելիքները, ամրապնդել գործնական հմտությունները և առավել վստահ մասնակցել ատեստավորման գործընթացին։
🎓 Դասընթացը կվարեն հանրապետության առաջատար մասնագետները, ովքեր ունեն բազմամյա մասնագիտական, գիտամանկավարժական և գործնական փորձ։ Այս հրապարակմամբ ներկայացնում ենք դասընթացավարներից երեքին, որոնք իրենց գիտելիքներով և փորձով կաջակցեն Ձեր հաջող նախապատրաստմանը։
📅 Դասընթացը կմեկնարկի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ատեստավորման ուղեցույցների պաշտոնական հրապարակումից անմիջապես հետո։
📌 Եթե ցանկանում եք նախապես ամրագրել Ձեր մասնակցությունը և առաջիններից տեղեկանալ դասընթացի մեկնարկի, ծրագրի և գրանցման մանրամասների մասին, գրեք «Մասնակցում եմ» մեկնաբանություններում կամ գրանցվեք ստորև նշված հղումով ` https://forms.gle/zDTen2Gi1dwXgLWm9
Պատրաստվեք ատեստավորմանը վստահ, համակարգված և լավագույն մասնագետների աջակցությամբ։
11/07/2026
Նոր ուսումնական տարվան ընդառաջ մեկնարկում է ՏՅՈՒՏՈՐՆԵՐԻ/ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ԴՊՐՈՑԸ։
Եթե պլանավորում եք դառնալ ուղեկցող/Տյուտոր նոր ուսումնական տարում, ձեռք բերել կամ թարմացնել ձեր գիտելիքները և ստանալ փորձառու մասնագետների կողմից մարտահրավերային հարցերի վերաբերյալ լուծումներ, այս դասընթացը ձեր համար է։
🕐տևողությունը՝ 20 ժամ
Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան անհրաժեշտ գիտելիք ուղեկցող մասնագետի դերի, գործունեության, գործառույթների, աշխատանքի տեխնիկաների մասին, և ոչ միայն...
Եթե արդեն աշխատում եք որպես տյուտոր/անձնական օգնական, ՏՅՈՒՏՈՐՆԵՐԻ ԴՊՐՈՑԸ հրաշալի հնարավորություն է աշխատանքին զուգընթաց ձեռք բերել նոր գիտելիքներ և փորձառու մասնագետների հետ քննարկել ձեր առաջ ծագած դժվարությունները՝ գտնելով լավագույն լուծումները։
🗓️ նախնական հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 1-ին,ժամը 18:00 Հոգեսոցիալական Կարգավորման կենտրոնում
ՇՏԱՊԵՔ ԳՐԱՆՑՎԵԼ
ՍԻՐՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ♥️
🗞️Ստորև ծանոթացեք ընդհանուր դասընթացի բովանդակությանը։👇🏻
1. «Տյուտորի դերը, հիմնական գործառույթները, աշխատանքի հիմնական նպատակները, համագործակցությունը այլ մասնագետների , տյուտորի գործունեությանը առընչվող օղակների հետ»
«Վարքի հետ աշխատանքի տեսական և գործնական ռազմավարությունները կրթական և այլ սոցիալական միջավայրերում»
Վարող՝ Հայկանուշ Դիլանյան՝ հոգեբան, վարքային մասնագետ, Տյուտորների դպրոցի ղեկավար և ծրագրի։
2.«Երեխայի բնականոն հոգեկան զարգացման տարիքային առանձնահատկությունները»։ Վարող՝ Լիլիթ Կարապետյան՝ հոգեբան,գ.թ.
Ռեքավերի Քոլեջի դասախոս, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան,ՀՊՄՀ դասախոս:
3.«Զարգացման խանգարումների բնութագիրը»
Վարող՝ Նարինե Իսրայելյան՝ մանկական հոգեբույժ, Առողջապահության Ազգային ինստիտուտի հոգեբուժության ամբիոնի ասիստենտ:
4.«Աուտիզմ ախտորոշում ունեցող անձանց հոգեկանի զարգացման առանձնահատկությունները»։
«Տյուտորի դերը հաշմանդամություն ունեցող երեխայի/աշակերտի անհատական ծրագրերի կառուցման գործում»։
Վարող՝ Արփինե Աշոտյան հոգեբան, Step Forward Social NGO / «Քայլ առաջ» Սոցիալական ՀԿ-ի տնօրեն :
5.«Էրգոթերապիան դպրոցում»
«Տյուտոր թե՞ դայակ
Դեպքի վերլուծություն: Նպատակադրումներ և սպասելիքներ»
Վարող՝ Իննեսա Հարությունյան՝ էրգթերապիստ,Աուտիզմ ազգային հիմնադրամ հանրային կապերի, իրազեկման գծով կապերի ծրագրի ղեկավար, Մեհրաբյանի անվան բժկակական քոլեջի դասընթացավար:
6.«Բարդ և բազմակի հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական տարբեր միջավայրերում աջակցման առանձնահատկությունները»։
Վարող՝ Մերի Ավետիսյան-էրգոթերապիստ, անձի ֆունկցիոնալությունը գնահատող հարբժիշկների վերապատրաստող, ԱՖԳ գնահատող, Հարբժշկական Հայկական Ասոցիացիայի հիմնադիր անդամ։
📌Դասընթացը կկայանա Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում։
🪙 Արժեքը 50000 դրամ
❗️գործում է վճարման ճկուն համակարգ
Հասցե՝ Նալբանդյան 47
Հեռ․ 099544477
Գրանցվել կարող եք հետևյալ հղումով`https://forms.gle/xWVHFkb8NRv346qq9
01/07/2026
🧠✨ «Դեռահասների հետ հոգեբանական աշխատանքում մետաֆորիկ քարտերի և պատմությունների կիրառումը»
🖥️ Օնլայն գործնական դասընթաց
Դեռահասության տարիքում ռացիոնալ թերապիայի մոտեցումները միշտ չէ, որ արդյունք են տալիս։ Մետաֆորիկ երկխոսությունը բացում է նոր հնարավորություններ՝ դեռահասն ինքը սկսում է հետաքրքրությամբ ուսումնասիրել ինքն իրեն և գտնել խնդիրների լուծման արդյունավետ ուղիներ։ 💬🃏
Մասնակցելով այս դասընթացին դուք կզինվեք գործնական գիտելիքներով մետաֆորիկ քարտերի և պատմությունների կիրառման վերաբերյալ։
🎁 ԲՈՆՈՒՍ՝ ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՆՎԵՐ ԿՍՏԱՆԱՆ ՀՈԳԵԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱՄՍԱԳՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐԸ։
👩🏫 Դասընթացը կվարեն՝
◾ Անի Խուդոյան — հ.գ.թ.
◾️ Լիլիթ Բաղդասարյան — հ.գ.թ., ԵՊՀ Անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ, Ռեքավերի Քոլեջի ղեկավար, հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբանական ծառայության համակարգող
📅 Հունիսի 15–16
🕕 Ժամը 18:00–20:00
💰 Արժեքը՝ 6000 դրամ
📲 Գրանցման համար զանգահարեք՝ 033 58 22 24
👇 Գրանցվեք հղումով՝
https://forms.gle/iw7aQ14nPmywfNqbA