Yeremyan Group

Call Directions Website Contact the school

Yeremyan Group Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Yeremyan Group, 8 Teryan Street, Yerevan.

Armenia's largest employer in agriculture and hospitality, driving food security and sustainable growth since 2006. 25 innovative businesses in dairy production, restaurants, canteens, and education.

[ARM] 🌱Սերմից՝ սեղան․ հանուն կենսաբազմազանության և կայուն ապագայի♻️Ինչպե՞ս կարող են գյուղատնտեսությունը, կենսաբազմազանու...
14/10/2026

[ARM] 🌱Սերմից՝ սեղան․ հանուն կենսաբազմազանության և կայուն ապագայի
♻️Ինչպե՞ս կարող են գյուղատնտեսությունը, կենսաբազմազանության պահպանումն ու անվտանգ սննդի արտադրությունը դառնալ մեկ միասնական համակարգի մաս։
Հոկտեմբերի 23-ին՝ COP17-ի Կանաչ գոտու շրջանակում, Երեմյան ընկերությունների խումբը կներկայացնի իր «Սերմից՝ սեղան» հայեցակարգը՝ որպես գյուղատնտեսության և սննդի արտադրության ողջ արժեշղթայում պատասխանատու և կայուն գործելակերպի օրինակ։
Թեմատիկ քննարկմանը որպես բանախոսներ կմասնակցեն Հայաստանի Հանրապետության կառավարության, ՄԱԿ-ի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
📅 Հոկտեմբերի 23, 2026 թ. | 11:15–12:45
📍 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
🌿 COP17 Կանաչ գոտի | Վերին բեմ
Մուտքն ազատ է՝ նախնական գրանցմամբ։
🔗 Գրանցման հղում՝ https://www.cop17yerevangreenzone.com/register-now

[ENG] 🌱 From Seed to Table: Advancing Biodiversity and Sustainable Food Systems
♻️What does it take to connect biodiversity conservation, responsible agriculture, and safe food production within one integrated value chain?
On October 23, as part of the COP17 Green Zone programme, Yeremyan Group will host a thematic session, “From Seed to Table: Mainstreaming Biodiversity Across Armenia’s Agri-Food Value Chain.”
Bringing together representatives and experts from the Government of Armenia, the United Nations, and the Delegation of the European Union to Armenia, the discussion will explore practical approaches to biodiversity conservation, resource efficiency, and sustainable agri-food development.
📅 October 23, 2026 | 11:15 AM – 12:45 PM
📍 Karen Demirchyan Sports and Concerts Complex, Yerevan
🌿 COP17 Green Zone | Upper Stage
Open to the public. Advance registration required.
🔗 Register here: https://www.cop17yerevangreenzone.com/register-now

🤍🥛Առողջ սնունդն է առողջ կյանքի գրավականը։MedMeet էքսպոյին Երեմյան կաթնամթերքը ոչ միայն ներկայացավ իր անարատ, սեփական ֆեր...
05/10/2026

🤍🥛Առողջ սնունդն է առողջ կյանքի գրավականը։
MedMeet էքսպոյին Երեմյան կաթնամթերքը ոչ միայն ներկայացավ իր անարատ, սեփական ֆերմայի կաթից պատրաստված տեսականիով, այլև բժիշկների և սպառողների հետ երկխոսեց բալանսավորված սննդակարգի և անվտանգ սննդի ընտրության մասին։

Կաթը սեր է...

🤝Երևանի պետական համալսարանի և Երեմյան ընկերությունների խմբի համագործակցությունը՝ հանուն կրթության։Երևանի պետական համալսա...
30/09/2026

🤝Երևանի պետական համալսարանի և Երեմյան ընկերությունների խմբի համագործակցությունը՝ հանուն կրթության։

Երևանի պետական համալսարանի Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում բացվեց կենտրոնի Կիրառական սոցիալական մանկավարժության լաբորատորիան, որն իր ձևաչափով, հագեցվածությամբ և արտ-թերապևտիկ ուղղվածությամբ առաջինն է Հայաստանի բուհական համակարգում և նախագծված է միջազգային չափանիշներին համապատասխան։

👩‍🎓🧑‍🎓Նախագիծն իրականություն դարձավ Երեմյան ընկերությունների խմբի աջակցությամբ։ Այն կոչված է արմատապես փոխելու ապագա սոցիալական մանկավարժների մասնագիտական պատրաստման որակը՝ տեսական գիտելիքներն անմիջապես վերածելով գործնական, շտկողավերականգնողական հմտությունների։

Ողջույնի ելույթներով հանդես եկան ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Երեմյան ընկերությունների խմբի հիմնադիր տնօրեն Դավիթ Երեմյանը։
«Մենք մեր գործունեության ընթացքում առիթ բաց չենք թողել լինել կրթական կառույցների կողքին և նույնիսկ հիմնել ենք մեր կրթական համալիրը։ Եթե բիզնեսը և կրթությունը ներդաշնակ կարողանում են աշխատել, ընթացքում անպայման լավ գաղափարներ են ծնվում և ստեղծվում են իրական արժեքներ մեր երկրի համար, և այս լաբորատորիան վառ օրինակներից է»,- իր խոսքում նշեց Դավիթ Երեմյանը։

🤍Միջոցառման առանցքային ու հետաքրքիր հատվածն ուսանողական փորձարարական ցուցադրություններն էին. ապագա սոցիալական մանկավարժները տեղում մոդելավորեցին շտկողական աշխատանքի ընթացքը՝ գործնականում ցույց տալով, թե ինչպես են համապատասխան թերապևտիկ տեխնոլոգիաներով աջակցելու զարգացման տարբեր խնդիրներ ունեցող երեխաներին։

30/09/2026

🤍🥛Ամեն տարի սեպտեմբերի վերջին չորեքշաբթին նշվում է Կաթ դպրոցներին համաշխարհային օրը։
👨‍🏫👩‍🏫Եկեք վերհիշենք «Կաթ դպրոցներին» ծրագրի շրջանակներում ամեն առավոտ իրենց օրը մեկ բաժակ անարատ Երեմյան կաթով մեկնարկող աշակերտների ժպիտները, սերն ու ձևավորված առողջ սովորությունները։

Կաթը սեր է...

Տոն՝ ազգային խոհանոցի, մշակույթի և ինքնության🇦🇲🍂Սիզընս այգում Երեմյան ընկերությունների խմբի նախաձեռնությամբ անցկացվեց քա...
23/09/2026

Տոն՝ ազգային խոհանոցի, մշակույթի և ինքնության🇦🇲

🍂Սիզընս այգում Երեմյան ընկերությունների խմբի նախաձեռնությամբ անցկացվեց քաղաքի գլխավոր աշնանային միջոցառումը՝ «Ջա՜ն, աշուն» փառատոնը։

Այն քաղաքի բնակիչներին և հյուրերին նորովի ներկայացրեց ազգային խոհանոցը, մշակույթը, հայաստանյան հարուստ բերքուբարիքը, ինչպես նաև պարգևեց ընտանեկան հաճելի ժամանցի հնարավորություն։

Երեմյան ընկերությունների խումբը փառատոնին ներկայացված էր «Պանդոկ Երևան» ռեստորանային ցանցով և Երեմյան կաթնամթերքի տաղավարով։

🤎«Պանդոկ Երևանն» այս տարի նշում է հիմնադրման 20-ամյակը՝ կանգնած լինելով հյուրընկալության ոլորտի զարգացման, հայկական խոհանոցի վերհանման և ներկայացման ակունքներում։ Տաղավարի շրջանակում իրականացվեցին թոնրում լավաշի պատրաստում, ղափամայի, հարիսայի, հաց ու պանրի հյուրասիրություններ, «Պանդոկ Երևանի դիմանկարները» և «Լավաշի դիմանկարները» ցուցադրությունները, ազգային երգուպար, մանկական նկարազարդումներ և ներկայացումներ։

🥛Երեմյան կաթնամթերքի տաղավարում, որը հիշեցնում էր Լոռու մարզում տեղակայված Երեմյան ամենամեծ ֆերման, ներկայացված էր կաթնամթերքի առողջ տեսականին։

Փառատոնին մասնակցեցին նաև 40 այլ ընկերություններ՝ տեղական արտադրողներ, մշակութային կառույցներ և ժամանցային ընկերություններ։

Seasons Park
Pandok Yerevan / Tavern Yerevan
Yeremyan Products

🇦🇲Այսօր տոնում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 35֊ամյակը։Աշխատենք, ստեղծենք և զարգացնենք մեր հայրենիքը։
21/09/2026

🇦🇲Այսօր տոնում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 35֊ամյակը։

Աշխատենք, ստեղծենք և զարգացնենք մեր հայրենիքը։

Armenpress-ը պատմում է Երեմյան ընկերությունների խմբի 20-ամյա գործունեության ընթացքում իրականացված մի շարք հանրային, մշակ...
18/09/2026

Armenpress-ը պատմում է Երեմյան ընկերությունների խմբի 20-ամյա գործունեության ընթացքում իրականացված մի շարք հանրային, մշակութային և կրթական ծրագրերի մասին՝ Գինեսի ռեկորդներից մինչև Yeremyan Farm Fest.

Օրը մեկ բաժակ թարմ ու անարատ կաթով սկսելը Երեմյան ընկերությունների ցանցի ռեստորաններում դարձել է գեղեցիկ ավանդույթ, սա ոչ միայն առողջ ապրելակերպի խթանում...

🧑‍🎓👩‍🎓Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան...
08/09/2026

🧑‍🎓👩‍🎓Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։
Հուշագիրը ստորագրեցին Երեմյան ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը և ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը։

Հուշագրի շրջանակներում շուտով կմեկնարկի նաև Երեմյան կրթաթոշակը համալսարանի ավարտական կուրսերի բարձր առաջադիմությամբ ուսանողների համար։ Կրթաթոշակի լավագույն շահառուները հնարավորություն կունենան նաև իրենց կարիերան շարունակել Երեմյան ընկերությունների խմբում։

🤍🥛Երեմյան կաթնամթերքը «Մի գդալ սեր» ֆիլմի պաշտոնական գործընկերն է։ Այս համագործակցությունը պատահական չէ․ այն միավորում է...
04/09/2026

🤍🥛Երեմյան կաթնամթերքը «Մի գդալ սեր» ֆիլմի պաշտոնական գործընկերն է։ Այս համագործակցությունը պատահական չէ․ այն միավորում է երկու պատմություն, որոնց հիմքում նույն արժեքներն են՝ սերը, խոհարարությունը և սննդի նկատմամբ հոգատար վերաբերմունքը։
🤍Առաջին ու ամենակարևոր կապը սերն է։ «Մի գդալ սեր»-ը պատմություն է սիրո մասին, իսկ սերը Երեմյան կաթնամթերքի փիլիսոփայության հիմքում է։ Պատահական չէ նաև մեր կարգախոսը՝ «Կաթը սեր է»։
👨‍🍳👩‍🍳Մյուս կարևոր կապը խոհարարությունն է։ Ֆիլմի հերոսները տաղանդավոր խոհարարներ են, իսկ խոհարարներն առանձնահատուկ տեղ ունեն նաև Երեմյան կաթնամթերքի ստեղծման պատմության մեջ։ Ի սկզբանե մեր կաթնամթերքը ստեղծվել է հենց ռեստորանների համար՝ խոհարարների պահանջներով ու նրանց քիմքին համապատասխան։
🥛Այս համագործակցությունն ունի նաև ավելի լայն առաքելություն։ Ֆիլմը հնարավորություն է ևս մեկ անգամ խոսելու բնական և առողջ կաթնամթերքի կարևորության մասին՝ այն ներկայացնելով ոչ թե պարզապես որպես սննդակարգի բաղադրիչ, այլ որպես մեր առօրյա սննդային մշակույթի մաս։ Երեմյան կաթնամթերքը ավելի լայն հանրության հետ է կիսում իր առաքելությունը՝ խրախուսել կաթ խմելու և որակյալ, բնական կաթնամթերք օգտագործելու մշակույթը։

Yeremyan Products

10/06/2026

✨ Seasons կոնցեպտը 5 տարեկան է😍
5 տարի, որի ընթացքում ստեղծվել են հազարավոր ջերմ հանդիպումներ, ընտանեկան տոներ, ընկերական երեկոներ ու հիշողություններ, որոնք շարունակում են ապրել մեր հյուրերի հետ։ 💚

Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այս ճանապարհն անցել են մեզ հետ՝ մեր հյուրերին, գործընկերներին և մեծ ընտանիք դարձած մեր թիմին։ Ձեր վստահությունն ու սերը մեր ամենամեծ ոգեշնչումն են։
Շնորհավոր մեր 5-ամյակը։ 🥂✨
Եկեք միասին շարունակենք ստեղծել հիշողություններ, որոնք կմնան երկար տարիներ։ ❤️

Address

8 Teryan Street
Yerevan
0010

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00

Telephone

010605060

Alerts

Be the first to know and let us send you an email when Yeremyan Group posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Yeremyan Group:

Shortcuts

Share