Hilfmann School

Call Directions Website Contact the school

Hilfmann School We are an educational institution which provides education and training programs in field of Psychology and Psychotherapy.

Harmand Hilfmann School of Professional Psychology is an educational institution which provides education and training programs, as well as internships, in field of Clinical Psychology, Neuropsychology, Counseling Psychology, Psychotherapy, and Industrial/Organizational Psychology.

Ողջույն 😊Հաշվի առնելով մեր այս պիլոտային ծրագրի արդյունքները, որոշել ենք նոր առցանց On-Demand դասընթացներ պատրաստել, որո...
03/08/2023

Ողջույն 😊

Հաշվի առնելով մեր այս պիլոտային ծրագրի արդյունքները, որոշել ենք նոր առցանց On-Demand դասընթացներ պատրաստել, որոնց մասնակցել կարելի է երբ ցանկանում եք և ինչ տեմպով ցանկանում եք, իսկ ավարտին էլ համապատասխան թեստավորումից հետո ստանալ մասնակցության վկայական։

Հոգեբանության և հոգեթերապիայի դաշտերից ի՞նչ թեմաներով դասընթացների կցանկանայիք նման ձևաչափով անցնել։

Հ.Գ. սեփական դասընթացի գաղափարով կարող են դիմել նաև մասնագետները. բաց ենք համագործակցության համար։

#առցանցթրեյնինգ #առցանցդասընթաց #հոգեբանություն #հոգեթերապիա

Ծրագրի մասին Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան հույզերի կոգնիտիվ տեսության հետ և զայրույթի կառավարման կոգնիտիվ-վարքաբանական մեթոդներին։ Ծրագիրը բաղկ....

22/06/2023

Ողջույն սիրելի ընթերցասերներ,

Մինչ ս.թ. հուլիս ամսվա 31-ը (ներառյալ) Իրվին Յալոմի «Հայացքը հառելով արևին» գրքի փոստային առաքմամբ իրականացված վաճառքի 30%-ն ուղղվելու է City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամ բարեգործական հիմնադրամին։

«Սիթի օֆ Սմայլ» կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամը ներկայումս աջակցում է քաղցկեղ և արյան չարորակ հիվանդություններ ունեցող երեխաներին և մինչև 25 տարեկան երիտասարդներին։ Հիմնադրամի առաքելությունն է լինել նրանց և նրանց ընտանիքների կողքին և օգնել արժանապատվորեն անցնել քաղցկեղի հաղթահարման դժվարին ճանապարհը։

Հիմնադրամի մասին ավելին կարող եք իմանալ պաշտոնական վեբկայքից՝ https://cityofsmile.org/

Ինչպես նաև կարող եք կատարել ուղիղ հանգանակություն՝ անցնելով այս հղմամբ՝ https://donate.cityofsmile.org/hy

Գիրքը պատվիրել կարող եք գրելով +37455550911 WhatsApp hամարին, կամ սեղմելով այս հղման վրա՝ https://wa.me/37455550911

#իրվինյալոմ #հայացքըհառելովարևին #մահվանվախ #հոգեբանություն #հոգեթերապիա

20/06/2023

Զայրույթի, որպես շատ ուժեղ հույզի և ագրեսիվ հակազդման, բնույթը հասկանալու և այն կառավարել կարողանալու համար չէր խանգարի, նախ, փորձել ծանոթանալ վերջինիս առաջացման մեխանիզմներին։ Այդ նպատակի համար, կոգնիտիվ-վարքաբանական թերապիայում, ընդունված է օգտագործել համապատասխան կոգնիտիվ մոդելը, որն էլ իր հերթին հիմնվում է [նաև] հույզերի կոգնիտիվ տեսության վրա։

Հղումն ամբողջական հոդվածին՝ առաջին մեկնաբանությունում։

#զայրույթ #զայրույթիկառավարում #հույզեր #կոգնիտիվմոդել #կվթ #հոգեթերապիա #հոգեբանություն

Ողջույն,ուրախ ենք տեղեկացնել՝ ըստ պահանջի անդրանիկ առցանց դասընթացի (On-Demand Online Course) մեկնարկի մասին:Ըստ պահանջի...
18/04/2023

Ողջույն,

ուրախ ենք տեղեկացնել՝ ըստ պահանջի անդրանիկ առցանց դասընթացի (On-Demand Online Course) մեկնարկի մասին:

Ըստ պահանջի առցանց դասընթացի ձևաչափը մեծ տարածում ունի ԱՄՆ-ում և մի շարք եվրոպական երկրներում: Այն հիմնականում կիրառվում է մասնագիտական շարունակական [ինքնա]կրթության շրջանակներում՝ վերջինս ավելի հասանելի դարձնելու նպատակով։ Ձևաչափի հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մասնակիցը կարող է ցանկացած պահի և ցանկացած ժամանակահատվածում անցնել դասընթացը, և այնուհետև դիմել գիտելիքի յուրացման գնահատմանն ուղղված թեստավորման համար։ Թեստավորման արդյունքում, համապատասխան կրթական հաստատության կողմից, մասնակիցը ստանում է մասնակցության վկայականը։

Մանրամասների համար անցնել հղմամբ՝ https://armanbegoyan.com/hy/training/anger_management/

#զայրույթիկառավարում #կվթ #հոգեթերապիա #հոգեբանություն #առցանցդասընթաց

Ծրագրի մասին Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան հույզերի կոգնիտիվ տեսության հետ և զայրույթի կառավարման կոգնիտիվ-վարքաբանական մեթոդներին։ Ծրագիրը բաղկ....

Ծրագրի ընթացքում մասնակիցները գործնականում կյուրացնեն տագնապային խանգարումների կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի հիմունքնե...
18/03/2023

Ծրագրի ընթացքում մասնակիցները գործնականում կյուրացնեն տագնապային խանգարումների կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի հիմունքները, ինչպես նաև հիմնական տագնապային խանգարումների (Ընդհանրացված տագնապային խանգարում, Խուճապային խանգարում, Սպեցիֆիկ ֆոբիաներ, Սոցիոֆոբիա, Ագորաֆոբիա, Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում) հետ աշխատանքի կոգնիտիվ և վարքաբանական տեխնիկաները։

#կվթ #տագնապայինխանգարումներ #դասընթաց

10/02/2023

Գիրքը ձեռք բերել հնարավոր է և' «Բուկինիստ» գրախանութների ցանցից, և' մեզ մոտից ☺️

«Տագնապամարիչ․ տագնապային խանգարումների հաղթահարման ուղեցույց»-ը՝ 2017թ-ին լույս տեսած գրքի մեծապես լրամշակված տարբերակն է։

Գրքում մանրամասն ներկայացված են տագնապի և խուճապի, անհանգստության և վախի, կպչուն մտքերի առանձնահատկությունները և հիմնական դրսևորումները, ինչպես նաև, տագնապային և հարակից խանգարումների հիմնական տեսակները, դրանց պատճառականության, զարգացման և հաղթահարման ժամանակակից պատկերացումները։

Պաատվերների համար՝ +374 55 550911 (WhatsApp/Viber/Telegram)

#տագնապ #վախ #ֆոբիա #անհանգստություն #խուճապ #կպչունմտքեր #տագնապայինխանգարումներ #հոգեբանություն #հոգեթերապիա #կվթ #գիրք #ուղեցույց #ինքնօգնություն

09/02/2023

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ պատվիրեք «Տագնապամարիչ»-ն ու «Հայացքը հառելով արևին» գրքերը նվազեցված արժեքով։

Առաջարկը գործում է մինչ ս.թ. փետրվարի 19-ը ներառյալ։

Առաքումը՝ փոստային («Հայփոստ»-ով):

Պատվերների համար գրել՝ +37455550911 WhatsApp համարին։

#տագնապամարիչ #արմանբեգոյան #հայացքըհառելովարևին #իրվինյալոմ

23/01/2023
29/12/2022
03/12/2022
29/11/2022
03/11/2022

Նախավաճառքը սկսված է 🎉🎉🎉

💲Արժեքը՝ 6000 ՀՀ դրամ
📬Պատվիրելու և մանրամասների համար գրել (նաև WhatsApp, Telegram, Viber)՝ +37455550911

▶️ Արժեքի մեջ ներառված է նաև փոստային առաքման արժեքը ՀՀ ողջ տարածքում:
▶️ Ստացման մոտավոր ամսաթիվը՝ ս.թ. դեկտեմբերի 2:

Սթենֆորդի համալսարանի հոգեբուժության պատվավոր պրոֆեսոր և բազմաթիվ համաշխարհային բեսթսելերների հեղինակ Իրվին Յալոմը, ժամանակակից թերևս ամենահայտնի էքզիստենցիալ հոգեթերապևտներից մեկն է, ում գրքերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, ինչպես նաև ոգեշնչման աղբյուր դարձել հազարավոր հոգեթերապևտների համար։ Վերջինիս գրչին են պատկանում՝ «Երբ Նիցշեն արտասվում էր», «Շոպենհաուերն ինչպես սպեղանի» և «Սպինոզայի հիմնախնդիրը» գրքերը։ Նրա կարևոր աշխատանքներից մեկն էլ «Հառելով հայացքը արևին։ Ինչպես հաղթահարել մահվան վախը» գիրքն է, որը լույս է տեսել 2008 թ-ին, և այսօր հայ ընթերցողի դատին է հանձնվում նաև հայերեն թարգմանությամբ։

Այս գիրքը, որի հիմնական թեման հեղինակը զարգացնում է իր այցելուների պատմությունների միջոցով և դրանց զուգահեռ, սովորեցնում է հասկանալ և ընդունել մարդկային գոյության պայմանները, ապրել լիաթոք՝ ազատվելով այդ ամենը խոչընդոտող վախերից, ներառյալ մահվան վախը։ Թեմայով պայմանավորված իր ողջ լրջությամբ հանդերձ գիրքը կլանում է առաջին իսկ տողերից՝ օգնելով ընթերցողին նաև խորհել կարևորագույն գոյաբանական հարցերի շուրջ։

#իրվինյալոմ #հայացքըհառելովարևին #մահվանվախ #հոգեբանություն #հոգեթերապիա #էքզիստենցիալիզմ #էքզիստենցիալհոգեթերապիա

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Hilfmann School posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Hilfmann School:

Shortcuts

Share