27/04/2021
ՀՀ ԿԳՄՍՆ Երեւանի հայ-ամերիկյան Էրեբունի պետական քոլեջի ողջ անձնակազմը, դասախոսները եւ ուսանողական կազմը իրենց խորհին ցավակցությունն են հայտնում ՄԵՐՈւԺԱՆ ԳՈՒՐԳԵՆԻ ԱՍԼԱՆՅԱՆԻ ընտանիքին, ընկերներին, հարազատներին։
Ննջիր խաղաղությամբ🙏🙏🙏
30/10/2020
Խորին վշտով տեղեկացանք, որ կորոնավիրուսային հիվանդության պատճառով, մեզանից անժամանակ հեռացավ համաճարակաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր , Առողջապահության ազգային համաճարակաբանության ամբիոնի վարիչ՝ Վլադիմիր Դավիդյանցը:
Լինելով մեր քոլեջի վաղեմի բարեկամը ,նա մշտապես աջակցել է իր խորհուրդներով և իր մասնագիտական փորձ փոխանցել մեր ուսանողներին:
Էրեբունի բժշկական քոլեջի ողջ անձնակազմը , ի դեմս տնօրեն՝ Ալինա Քուշկյանի իր ցավակցությունն ու ափսոսանքն են հայտնում Դավիդյանց ընտանիքի անդամներին:
Ննջիր խաղաղությամբ։
16/10/2020
Հհ ԿԳՄՍՆ Երեւանի հայ-ամերիկյան բժշկական քոլեջի ուսանողների օգնությունը ՝
Մենք ենք մեր սահմանները
Համահայկական հիմնադրամին։
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ
09/10/2020
Էրեբունի բժշկական քոլեջի ողջ անձնակազմը
իրենց օգնությունը ցուցաբերեցին համահայկական հիմնադրամին։
#Հաղթելուենք
23/06/2020
Համաձայն ՀՀ ԿԳՄՍՆ 02/08.1/15418-20 19.06.2020 թ գրության ,տեղեկացնում ենք որ պետական եւ ոչ պետական ուսումնական հաստատությունների հավատարմագրված մասնագիտությունների համար 2020/2021 տարվա ընդունելությունն իրականացվելու է նախարարության կողմից մշակված մեկ միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ միասնական հարթակի և ընդունելության կազմակերպման մասին Ձեզ կտեղեկացվի լրացուցիչ:
09/06/2020
Հարգելի ուսանողներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու դոկտոր Կոլին Մարզիլլի կողմից ներկայացվող առցանց սեմինարին , որը տեղի կունենա 10.06.2020 թ. ժամը 16.00 ։
Սա հիանալի հնարավորություն է ավելացնելու Ձեր գիտելիքները եվ ինտերգրվելու միջազգային գլոբալ հանրության մեջ։
Մասնակցության համար խնդրում ենք նախապես գրանցվել հետեւյալ հղումով՝
https://zoom.us/webinar/register/WN_Xcz-YyTLQfGH6-n3Rqu-jw
Տնօրեն՝ Ալինա Քուշկյան
Welcome! You are invited to join a webinar: Grace, Joy, and Hope for the Nursing Profession. After registering, you will receive a confirmation email about joining the webinar.
Presented by Dr. Colleen Marzilli, PhD, DNP, MBA, RN-BC, CCM, PHNA-BC, CNE, NEA-BC. Dr. Marzilli is a GEDI Director and Associate Professor, UT, Tyler School of Nursing