12/05/2026
https://m.facebook.com/story.php?story_fbid=1650691033725924&id=100063551291709
Դ. Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոց
11/05/2026
«4 գ-ն բացում է ապագայի դռները»-այս խորագիրն էր կրում դասվար Մերի Բաբաջանյանի և 4գ դասարանի սովորողների հեքիաթ—միջոցառումը: Տարրական դպրոցն ավարտող մեր չորրորդցիները փայլեցին իրենց գիտելիքներով, դերասանական խաղով, երգ ու պարերով:
11/05/2026
Մայիսին 10 _ին տեղի ունեցավ պարի համահայկական մրցույթ -փառատոն , որտեղ մեր դպրոցի 4 ա դասարանի աշակերտուհի` Մարիա Անտոնյանը հավաքելով բացարձակ բարձր միավորներ, արժանացել է 1 - ին պատվավոր հորիզոնականի և Գրան Պրի մրցանակին։
Շնորհավորում ենք, մաղթում նորանոր հաջողություններ։
05/05/2026
🏆♟️ Թիվ 89 հիմնական դպրոցի շախմատի եզրափակիչ մրցաշար
🥇 Ռոբերտ Ջանիկյանը՝ 8/9 միավորով դարձավ մրցաշարի հաղթող։
🥈 Հայկ Խաչատուրյան
🥉 Արեն Վարդանյան
🏅 4-րդ կարգերի մեջ
🥇 Դումանյան Համլետ
👧 Աղջիկների մեջ
🥇 Մալխասյան Վիկտորյա
Մարզիչ՝ Պարույր Եգանյան
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և հաղթողներին 👏
VII դ դասարանի Եվա Ղազարյան՝8 տարեկանից հաճախում է գեղարվեստական մարմնամարզության Երևանի Կենտրոն մարզադպրոց։
Եվան մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցումների՝ Սոչիում, Բելառուսում, Վրաստանում, Բուդապեշտում և Դուբայում, որտեղ հաճախ զբաղեցրել է պատվավոր հորիզոնականներ։
Վերջերս Եվան արժանացել է ևս մեկ կարևոր հաջողության՝ ստացել է առաջին կարգի մարզուհու վկայական, ինչը նրա քրտնաջան աշխատանքի և նվիրումի լավագույն գնահատականն է։
30/04/2026
4 ա - ի սաներ` Նիկոյան Նորայրն ու Հովհաննիսյան Հասմիկը շարունակում են իրենց հաղթական ուղին։
Հասմիկը գեղ.մարմնամարզության 2026թ. առաջնությանը գրավել է I - ին տեղը։
Նորայրն արդեն մեկ տարի է լրացրել է I - ին կարգը և խաղում է վարկանշային մրցաշարերում։
Նորանոր հաղթանակներ ենք մաղթում մեր սաներին։
29/04/2026
Ապրիլի 27_ին 7 բ դասարանը ներկայացրեց բաց դաս հայոց պատմությունից >թեմայով
Ուսուցչուհի Ա. Գաբրիելյան