19/07/2026
💙 Սիրելի՛ առաջինկուրսեցիներ,
🤩 ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈւԽ-ն շնորհավորում է ձեզ Մայր բուհ ընդունվելու կապակցությամբ։
👀 Շտապե՛ք միանալ տելեգրամյան խմբին՝ օգտագործելով ստորև ներկայացված QR կոդը կամ անցնել հղումով, որը կարող եք գտնել էջի նկարագրության բաժնում։
✨ Ստուգման նպատակով խնդրում ենք խմբին միանալ ձեր անուն ազգանունով։
Սիրով` #փհֆուխ 🤍
29/04/2026
💙 Սիրելի՛ համալսարանականներ,
🤩 Հրավիրում ենք մասնակցելու տեղեկատվական հանդիպման՝ «Erasmus+ հնարավորություններ. ուսումը սահմաններից դուրս» թեմայով։
🖇️ Հանդիպումը կվարի Դավիթ Աքելյանը, որի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան մանրամասն ծանոթանալու փոխանակման ամենահայտնի ծրագրերից մեկի՝ Erasmus+-ի հնարավորություններին, դիմելու գործընթացին և բոլոր կարևոր մանրամասներին։
✨ Եկեք բացահայտենք ուսման և փորձառության նոր հորիզոններ։
🗓️ մայիսի 30֊ին,
🕝 ժամը՝ 14:30,
📍304 լսարանում։
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe4f7W5i32e8dmOCaXFxTO0zIvJaW9tnvr01rw6sUnv0ZqFLQ/viewform
Սիրով՝
#փհֆուխ 🤍
26/04/2026
💙 Սիրելի՜ համալսարանականներ,
🤩 ԵՊՀ ՓՀՖ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվում է «Հայկական գորգերում զարդանախշային ոճաբանության և գունային գամմայի հոգեբանական ընկալումը» խորագրով սեմինար-քննարկումը։
👀 Հանդիպման ընթացքում միասին կբացահայտենք հայկական գորգերի զարդանախշերի հոգեբանական նշանակությունը՝ Յունգի մոտեցման շրջանակում՝ ուսումնասիրելով յունգյան կոլեկտիվ անգիտակցականի դրսևորումները հայ մշակույթում։
😍 Սեմինարի ընթացքում կներկայացվի հայկական գորգերի զարդանախշերի սիմվոլիկան՝ փիլիսոփայական և հոգեբանական խոր հայացքների համադրությամբ։
✨ Բանախոսելու է Վարդան Ասծատրյանը։
Հանդիպում ենք՝
📆 ապրիլի 28-ին,
🕝 ժամը՝ 14:30,
📍 304 լսարանում։
Սիրով՝
#փհֆուխ 🤍
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSecZVG34wqwO8hVKLEIj7TjuE8iQUdpAGEusOiGQrB7_DQJdQ/viewform
25/04/2026
💙 Սիրելի՛ համալսարանականներ,
🤩 Հրավիրում ենք մասնակցելու «ՀԱՅ Q» ինտելեկտուալ խաղին։
👀 Եկեք փորձեք ձեր գիտելիքներն ու թիմային աշխատանքը հետաքրքիր և մրցակցային միջավայրում։
✨ Մասնակցությունը՝ 3 հոգանոց թիմերով։
❗️ Նախապես գրանցվելը պարտադիր է։
Խաղը տեղի կունենա`
🗓️ ապրիլի 27-ին,
🕝 ժամը՝ 14:30,
📍 304 լսարանում։
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScaHv2ozfbINb9ESgz9YLbhTriHB1d_9nlf4uyPQIqoj0SPew/viewform
Սիրով՝
#փհֆուխ 🤍
20/04/2026
💙 Սիրելի՜ համալսարանականներ,
😍 Մեծ ոգևորությամբ հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ազգային ինքնության դիմագիծը» սեմինար-քննարկմանը:
👀 Հանդիպման ընթացքում բանախոս Կարինա Գևորգյանը կներկայացնի ազգային ինքնության փիլիսոփայական հայեցակարգը, իսկ ուսանողները հնարավորություն կունենան ուղղելու իրենց հուզող հարցերը:
Հանդիպում ենք՝
📆 ապրիլի 22-ին,
🕑 ժամը՝ 14:30,
📍 306 լսարանում։
Սիրով՝ #փհֆուխ🤍
19/04/2026
💙 Սիրելի՛ համալսարանականներ,
🤩 ԵՊՀ ՈՒԽ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի սպորտի և գիտակրթական հանձնաժողովները հրավիրում են ձեզ մասնակցելու «Քվեստ.ԵՊՀ ՈՒԽ» խաղին։
🖇️ Սպասվում է հետաքրքիր և ակտիվ խաղ՝ լի ֆիզիկական մարտահրավերներով ու հանելուկներով։ Սա հիանալի հնարավորություն է փորձելու ձեր արագ կողմնորոշումը, թիմային աշխատանքը և մտածողությունը։
✨ Խաղը թիմային է՝ 2-3 հոգանոց խմբերով։
❗️ Մասնակցելու համար ՊԱՐՏԱԴԻՐ Է նախապես գրանցվել։
Սպասում ենք՝
📆 ապրիլի 20-ին,
🕝 ժամը՝ 14:30,
📍 303 լսարանում։
Սիրով՝
#փհֆուխ 🤍
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScnDz2n3JOtqiltxHiD-gasIzQYcVtDe0ht0cQsu65kwFBHXg/viewform