Պատմության ինստիտուտ

Պատմության ինստիտուտ

Share

Institute of History of National Academy of Sciences of Armenia

Photos from Պատմության ինստիտուտ's post 08/05/2026

2026 թվականի ապրիլի 22–26-ը Վրաստանի մայրաքաղաքում կայացավ միջազգային գիտաժողով՝ նվիրված Թբիլիսիի պետական համալսարանի և վրացական պատմագիտական դպրոցի հիմնադիր Իվանե Ջավախիշվիլու ծննդյան 150-ամյակին։
Ավելին՝ ստորև ⬇️
http://academhistory.am/hy/%D5%B6%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/1590-%D5%B4%D5%AB%D5%BB%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D5%AA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BE-12.html

07/05/2026

‼️ Ուշադրություն

Հարգելի գործընկերներ, խնդրում ենք լինել զգոն և WhatsApp հարթակի միջոցով տնօրինության անունից ստացված հաղորդագրություններին չպատասխանել, քանի որ դրանք կեղծ են։

17/04/2026

📢 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Նոր դարերի պատմության բաժինը հրավիրում է մասնակցելու հանրապետական գիտաժողովի՝

📚 նվիրված ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ազատ Համբարյանի ծննդյան 100-ամյակին։

🗓 Գիտաժողովը կկայանա՝ 2026 թ. հուլիսի 17-ին

📩 Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2026 թ. հունիսի 10-ը ուղարկել՝
▪ մասնակցության հայտը (տես կից)
▪ զեկուցման հիմնադրույթները (200–250 բառ)

📧 Էլ․ հասցե՝ [email protected]

⏳ Զեկուցումների համար տրամադրվում է մինչև 15 րոպե։
🌍 Աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։
📖 Գրախոսություն անցած զեկուցումները կհրատարակվեն։

📌 Հավանության արժանացած զեկուցումների հեղինակները կտեղեկացվեն 10-օրյա ժամկետում։

📎 Կից՝ գիտաժողովի մասնակցության հայտ
https://docs.google.com/document/d/1Jfnz6GObU4K106DDBSGefSBIs8Sxac0zdyoZNRLcJ4I/edit?pli=1&tab=t.0 =h.t2748fgfaikf

16/04/2026

📢 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը հրավիրում է մասնակցելու
📚 «Պատմական սկզբնաղբյուրները հայկական գաղթավայրերի մասին»խորագրով միջազգային գիտաժողովին։
🗓 Գիտաժողովը կկայանա 2026 թվականի նոյեմբերի 27-ին՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին։

🔹 Մասնակցության պայմաններ

Մասնակցել ցանկացողները մինչև 📅 սեպտեմբերի 30-ը պետք է ներկայացնեն զեկուցման հիմնադրույթներ (մինչև 1 էջ)՝ ներառյալ՝

զեկուցման թեման
մասնակցի անունը, ազգանունը
ներկայացվող հաստատությունը
(անկախ հետազոտողները նույնպես կարող են դիմել)

📧 Ուղարկել՝ [email protected]

📩 10 օրվա ընթացքում կտեղեկացվի թեմաների ընդունման մասին։

🔹 Կարևոր տեղեկություններ

✔ Գիտաժողովի աշխատանքային լեզուներ՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն
✔ Ձևաչափ՝ առկա և առցանց
✔ Զեկուցման տևողություն՝ 15 րոպե
✔ Ընտրված զեկուցումները կհրատարակվեն գիտաժողովի հոդվածների ժողովածուում

⚠️ Կեցության և սննդի ծախսերը հոգում են մասնակիցները կամ գործուղող կազմակերպությունները։

📌 Սիրով սպասում ենք Ձեր մասնակցությանը։

Photos from Պատմության ինստիտուտ's post 01/04/2026

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի միջև 2022 թ. ստորագրված հուշագրի շրջանակներում ս./թ. փետրվարի 8-ից մինչև մարտի 20-ը համալսարանի թարգմանության ֆակուլտետի անգլերեն-հայերեն բաժնի 10 ուսանող իրենց մասնագիտական պրակտիկան անցան ինստիտուտում: Պրակտիկան ղեկավարում էր ինստիտուտի Հին դարերի բաժնի աշխատակից, փորձառու և հմուտ թարգմանիչ Հարություն Խուդանյանը:
Մանրամասն՝ ստորև➡️ ⤵️⤵️⤵️⤵️⤵️
http://academhistory.am/hy/%D5%B6%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/1578-%D5%A1%D6%80%D5%A4%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A1%D5%BE%D5%A5%D5%BF-%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%A4%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BA%D6%80%D5%A1%D5%AF%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1-%D5%B0%D5%B0-%D5%A3%D5%A1%D5%A1-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AB%D5%B6%D5%BD%D5%BF%D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4.html

«Հայաստանի ժայռապատկերներն» արդեն ընթերցողի սեղանին են 28/03/2026

Գիտությունների ազգային ակադեմիան նոր հարստություն ունի՝ Կարեն Թոխաթյանի «Հայաստանի ժայռապատկերները» մեծածավալ մենագրությունը

«Հայաստանի ժայռապատկերներն» արդեն ընթերցողի սեղանին են Գիտությունների ազգային ակադեմիան նոր հարստություն ունի՝ Կարեն Թոխաթյանի «Հայաստանի ժայռապատկերները» մեծածավալ մենագրությունը: Մանրամասները ներկայացնում է Նատ.....

Photos from Պատմության ինստիտուտ's post 27/03/2026

Մեկնարկեց Կարեն Թոխաթյանի «Հայաստանի ժայռապատկերները» մեծածավալ մենագրության շնորհանդեսը

25/03/2026

Հարգելի՛ բարեկամներ.

Սիրով տեղեկացնում ենք, որ սույն թվականի մարտի 27-ին, ժամը 14:00-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Նախագահության նիստերի դահլիճում տեղի է ունենալու Պատմության ինստիտուտի Հին դարերի պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Կարեն Թոխաթյանի «Հայաստանի ժայռապատկերները» մեծածավալ մենագրության շնորհանդեսը:

Այս աշխատությունը շուրջ 30 տարվա նվիրումով կատարված հետազոտության արդյունք է, որը բացում է մեր անցյալի մինչ այժմ չկարդացված էջերը։

📖 Գրքում՝
• ներկայացվում է Հայաստանի ժայռապատկերների հայտնաբերման և ուսումնասիրման 140-ամյա պատմությունը
• բացահայտվում են դրանց բովանդակությունը, գործառույթն ու տեսակները
• վերլուծվում է ժայռապատկերների խորքային իմաստաբանությունը
• համեմատական ուսումնասիրությամբ ցույց են տրվում դրանց կապերը հայ մշակույթի այլ ոլորտների հետ

Այս ամենը վկայում է ժայռապատկերների ստեղծողների էթնոմշակութային միասնականության և հայ ժողովրդի՝ իր բնօրրանում հարատևության մասին։

📌 Հասցե՝ ք. Երևան, Բաղրամյան 24 (2-րդ հարկ)
🕒 Ժամը՝ 14:00

Մուտքն ազատ է

Սիրով սպասում ենք բոլորիդ։

24/03/2026

Վերջերս լրացավ անվանի պատմաբան, գիտության հմուտ կազմակերպիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Աղասու Մելքոնյանի ծննդյան 65-ամյա հոբելյանը։

Ավելի քան չորս տասնամյակ նրա գիտական և կազմակերպչական գործունեությունը անքակտելիորեն կապված է հայոց գիտական կաճառի և հայ պատմագիտական մտքի կարևորագույն կենտրոններից մեկի՝ Պատմության ինստիտուտի հետ։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address


Բաղրամյան 24/4
Yerevan
0019