ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն - YSU Student Scientific Society

ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն - YSU Student Scientific Society

Share

ԵՊՀ ՈՒԳԸ պաշտոնական էջը Ֆեյսբուքում:

Երևանի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերությունը (հիմնադրվել է 1947 թ.) բուհի ուսանողներին և ասպիրանտներին միավորող համալսարանական ստորաբաժանում է, որի նպատակն է նպաստել ուսանողության գիտական, ստեղծագործական և հոգևոր զարգացմանը:

ՈՒԳԸ-ն պարբերաբար կազմակերպում է գիտաժողովներ, սեմինարներ, գիտահանրամատչելի դասախոսություններ, գիտական և կրթական ուղղվածություն ունեցող այլ միջոցառումներ` դրա

Photos from ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն - YSU Student Scientific Society's post 29/07/2026

👏 Յուրաքանչյուր հաջողված ծրագրի հիմքում մարդիկ են, որոնց աշխատանքը
հաճախ մնում է կադրից դուրս․ ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային ամառային դպրոցը ևս
բացառություն չէր։

📌 Ամիսների պատրաստություն, անթիվ հանդիպումներ, երկար աշխատանքային
օրեր և մեկ ընդհանուր նպատակ՝ ստեղծել մի անվտանգ միջավայր, որտեղ յուրաքանչյուր
մասնակից կվերադառնա նոր գիտելիքներով ու վառ հիշողություններով։

📸 Լուսանկարներում այն մարդիկ են, որոնց շնորհիվ գաղափարը դարձավ իրականություն։
💁‍♀ Ծանոթացե՛ք մեր թիմին։

23/07/2026

⁉️ Ի՞նչ տվեց ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային ամառային դպրոցը մասնակիցներին։

🤔 Գիտելիքնե՞ր, հետաքրքիր բացահայտումնե՞ր, նոր ծանոթություննե՞ր,
միգուցե ինքնադրսևորվելու ու տարբեր ոլորտներ ճանաչելու հնարավորությո՞ւն։

💁‍♀️ Դիտեք կարճ տեսանյութը՝ հարցի պատասխանն իմանալու հենց ծրագրի
մասնակիցներից։

#ԵՊՀ #ՈՒԳԸ

Photos from ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն - YSU Student Scientific Society's post 22/07/2026

📜 Շնորհակալական խոսքեր, ջերմ հույզեր, ձևավորված ամուր կապեր․ ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային ամառային դպրոցի ավարտը նշանավորվել է հավաստագրերի հանձնմամբ։
📸 Օրվա ֆոտոշարքը՝ ստորև։

#ԵՊՀ #ՈՒԳԸ

20/07/2026

🇺🇳 ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային ամառային դպրոցի շրջանակում ԵՊՀ Միջազգային Հարաբերությունների ֆակուլտետի ՈւԳԸ-ն մասնակիցների համար կազմակերպել էր
«ՄԱԿ մոդել» սիմուլյացիոն խաղը։

➡️ Խաղի ընթացքում մասնակիցները հանդես են եկել մի շարք երկրների
ներկայացուցիչների դերում, քննարկել իրենց առջև ծառացած հարցերը, ներկայացրել դիրքորոշումներ և փորձել գտնել փոխընդունելի լուծումներ՝ զարգացնելով
բանակցային ու թիմային աշխատանքի հմտությունները։
🤩 Խաղի ամենահետաքրքիր պահերը՝ կարճ տեսանյութում։

#ԵՊՀ #ՈՒԳԸ

20/07/2026

🤝 ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային ամառային դպրոցը մասնակիցների համար ոչ միայն նոր գիտելիքներ ձեռք բերելու, այլ նաև նոր ընկերություններ ու սոցիալական կապեր ձևավորելու հարթակ էր։

💬 Այդ գաղափարի շուրջ էր կառուցված ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ -ի կազմակերպած «Սոցիալական կապերի բացահայտում» խաղը, որը մասնակիցներին հնարավորություն տվեց խաղային ձևաչափով ավելի լավ ճանաչելու միմյանց և ամրապնդելու ամառային դպրոցի ընթացքում ձևավորված ընկերական կապերը։

🎥 Խաղի ընթացքն ու ամենահետաքրքիր պահերը՝ կարճ տեսանյութում։

#ԵՊՀ #ՈՒԳԸ

Photos from ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն - YSU Student Scientific Society's post 19/07/2026

☑️ ՈՒԳԸ միջազգային ամառային դպրոցի շրջանակում մասնակիցների համար ինտերակտիվ խաղեր էր կազմակերպել նաև Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն։

💡 Հոգեբանական դոմինոն և հիշողության առանձնահատկություններին ուղղված Բարտլետի գիտափորձը մասնակիցներին հնարավորություն տվեցին ոչ միայն ստուգելու իրենց գիտելիքները, այլև նոր բացահայտումներ անելու հոգեբանության ոլորտում։

#ԵՊՀ #ՈՒԳԸ

18/07/2026

🏁 Թիմային աշխատանք, թաքնված կետեր, կողմնորոշում, հաղթահարված փորձություններ։

🤩 Հենց այս ամենն էր սպասվում ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային ամառային դպրոցի մասնակիցներին «Գեոքեշինգ» խաղի ընթացքում, որը կազմակերպել էր ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն։

🏃 Մասնակիցներն իրենց արագ մտածողությամբ, թիմային աշխատանքով և կողմնորոշվելու հմտություններով քայլ առ քայլ հասան վերջնակետին։ Իսկ թե ինչպես էին նրանք հաղթահարում փորձությունները,, դիտե՛ք կարճ տեսանյութում։
_______________________

🏁 Teamwork, hidden checkpoints, navigation, and exciting challenges.

🤩 This is exactly what awaited participants of the YSU SSS International Summer School during the “Geocaching” Challenge, organized by the Student Scientific Society of the YSU Faculty of Geography and Geology.

🏃 Relying on quick thinking, teamwork, and navigation skills, participants successfully made their way from one checkpoint to the next until they reached the finish line.

🎥 Watch the reel to see how they tackled each challenge, searched for hidden locations, and worked together to achieve their goal.

#ԵՊՀ #ՈՒԳԸ

Photos from ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն - YSU Student Scientific Society's post 17/07/2026

🤩 ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային ամառային դպրոցի կարևոր բաղադրիչներից էին նաև ֆակուլտետային ՈՒԳԸ-ների նախաձեռնած ինտերակտիվ խաղերը։

✅ Դրանք ծրագրին հաղորդեցին նոր ընթացք՝ մասնակիցներին հնարավորություն տալով սովորել, համագործակցել և նոր հմտություններ ձեռք բերել խաղային ձևաչափով։

⚖️ Ծրագրի շրջանակում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազմակերպել էր «Մուլտ-դատարան» խաղ-մրցույթը, որի ընթացքում մասնակիցները իրավական տեսանկյունից քննարկել և վերլուծել են հայտնի ու սիրված մուլտֆիլմերի տարբեր տեսարաններ։
Մանրամասները` ⤵️

Photos from ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն - YSU Student Scientific Society's post 16/07/2026

🎤 Ոգեշնչող հանդիպումներ, արժեքավոր զրույցներ և նոր գիտելիքներ։

📌 ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային ամառային դպրոցի օրակարգում առանձնահատուկ տեղ էին զբաղեցնում տարբեր ոլորտների մասնագետների հետ հանդիպումներն ու բանախոսությունները, որոնց ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկելու արդիական թեմաներ և ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

✅ Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանի հետ հոգևոր զրույցի ընթացքում մասնակիցները խոսեցին Հայոց եկեղեցու, հոգևոր կյանքի և արժեհամակարգի կարևորության մասին։
✅ ՀՀ վաստակավոր արտիստ, անվանի դերասան Բաբկեն Չոբանյանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նրա մասնագիտական ուղուն, արվեստում ինքնադրսևորսևորվելուն, ստեղծագործական որոնումներին և անձնական փորձին։
✅ Armat, Kamancha և PIDEH ռեստորանների հիմնադիր-տնօրեն Արեգ Գևորգյանի հետ աշակերտները քննարկեցին մեմերի և ինֆլյուենսերների միջոցով իրականացվող մարքեթինգի առանձնահատկությունները, ժամանակակից հաղորդակցման գործիքներն ու դրանց կիրառման գործնական օրինակները։
✅ ԵՊՀ ՈՒԽ նախկին նախագահ Խաչիկ Աբաջյանի հետ հանդիպումը նվիրված էր ժամանակի արդյունավետ կառավարմանը, նպատակների սահմանմանն ու անձնական արդյունավետության զարգացմանը։
✅️ Իսկ ԵՊՀ ՈՒԽ գիտարշավական ակումբի նախագահ, «Թռիչք» արշավական ակումբի ուղեկցող Վոլոդյա Շահինյանի և ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի շրջանավարտ, Կադաստրի կոմիտեի աշխատակից Նարեկ Պետրոսյանի բանախոսությունների ընթացքում մասնակիցները գործնական խորհուրդներ ստացան` ինչպես կողմնորոշվել տեղանքում, ինչպես նաև ծանոթացան Հայաստանում լեռնագնացության առանձնահատկություններին ու լեռնային միջավայրում անվտանգ տեղաշարժվելուն։

‼️ Բանախոսությունների այս շարքը մասնակիցների համար դարձավ նոր գիտելիքներ ձեռք բերելու, փորձառու մասնագետների հետ անմիջական շփվելու և տարբեր ոլորտներին նոր տեսանկյունից ծանոթանալու արժեքավոր հնարավորություն։
____________________

🎤 Inspiring conversations, valuable insights, and new perspectives.

📌 A key highlight of the YSU SSS International Summer School was a series of meetings and guest lectures featuring distinguished professionals from diverse fields. These sessions gave participants the opportunity to explore contemporary topics, engage in meaningful discussions, and receive firsthand answers to their questions.
✅ During a spiritual discussion with Bishop Zakaria Baghumyan, participants reflected on the Armenian Apostolic Church, spiritual life, and the importance of values in today's world.
✅ In a meeting with Honored Artist of the Republic of Armenia, Babken Chobanyan, participants learned about his professional journey, artistic self-expression, creative pursuits, and personal experiences in the world of theatre and cinema.
✅ Areg Gevorgyan, founder and CEO of Armat, Kamancha, and PIDEH restaurants, introduced participants to the dynamics of modern marketing, discussing the use of memes and influencer marketing, contemporary communication tools, and practical case studies.
✅ Former President of the YSU Student Council, Khachik Abajyan, led an engaging session on effective time management, goal setting, and strategies for improving personal productivity.
✅ Participants also attended lectures by Volodya Shahinyan, President of the YSU Student Council Hiking Club and guide at the “Trichq” Hiking Club, and Narek Petrosyan, a graduate of the YSU Faculty of Geography and Geology and an employee of the Cadastre Committee. Their sessions focused on practical navigation skills, the fundamentals of mountaineering in Armenia, and safe movement in mountainous environments.

‼️ Together, these lectures provided participants with a unique opportunity to gain new knowledge, interact directly with accomplished professionals, and discover a wide range of disciplines through fresh and inspiring perspectives.

#ԵՊՀ #ՈՒԳԸ

12/07/2026

🤩 ՈՒԳԸ ամառային դպրոցի ամեն օրն իր հետ բերել է նոր գիտելիքներ, փորձառություններ ու բացահայտումներ։

✅ Հայաստանի ու արտերկրի մի շարք դպրոցականներ մասնակցել են հետաքրքիր բանախոսությունների, սիմուլյացիոն ու ինտելեկտուալ խաղերի՝ իրենց հետ տանելով նոր գիտելիքներ, նոր ընկերություններ և վառ տպավորություններ։

🎥 Վերջին օրերի ամենավառ պահերը՝ ներկայացնում ենք կարճ տեսանյութով։
🤫 Մանրամասները՝ շա՜տ շուտով։
__________________
🤩 Every day of the YSU SSS International Summer School has been filled with fresh ideas, hands-on experiences, and inspiring moments.

✅ Bringing together students from Armenia and abroad, the program has featured engaging lectures, interactive simulations, and intellectual challenges, creating opportunities to learn, connect, and build lasting memories.

🎥 Here are some of the highlights from the past few days, captured in a reel.
🤫 Stay tuned - more exciting updates are coming very soon!

#ԵՊՀ #ՈՒԳԸ

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Ուսանողական կենտրոն (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ)/Student Center (YSU Main Building, 6th Floor)
Yerevan
0025

Opening Hours

Monday 10:00 - 17:00
Tuesday 10:00 - 17:00
Wednesday 10:00 - 17:00
Thursday 10:00 - 17:00
Friday 10:00 - 17:00