Armenian Code Academy

Call Directions Website Contact the school

Armenian Code Academy We empower professionals and companies through education in programming, design, data and management.

ACA is a trusted educational provider that effectively predicts and fulfills the labor market gap. Our educational hub paves the way for easy access to the tech industry for its graduates. We are a team of education enthusiasts committed to providing quality and passionate about innovation and experiments. In pursuit of excellence, we educate future and current tech professionals and create a stable talent pipeline for employers. Our aim is to align tech education with industry needs, foster practice-based, inclusive, and lifelong learning opportunities.

Այս ուսումնական տարվա ընթացքում AI-ը քեզ շաաաատ է պետք գալու 👀Միացիր մեր վեբինարին, որ՝✨ բացահայտես՝ որ AI գործիքներն իս...
17/08/2026

Այս ուսումնական տարվա ընթացքում AI-ը քեզ շաաաատ է պետք գալու 👀
Միացիր մեր վեբինարին, որ՝

✨ բացահայտես՝ որ AI գործիքներն իսկապես կարող են հեշտացնել ուսումդ,
✨ հասկանաս՝ ինչպե՞ս դրանք ճիշտ օգտագործել առօրյա առաջադրանքներում,
✨ ու նոր ուսումնական տարին սկսես մի քանի քայլ առաջ։

Վեբինարը կվարի Machine Learning Engineer, IU International University of Applied Sciences-ի ուսանող Մոնիկա Հարությունյանը 📌

📅 Օգոստոսի 27
🕖 19:00

Միացի՛ր ու հավաքիր քո AI toolkit-ը նոր ուսումնական տարվա համար 🚀

Գրանցվի՜ր հիմա 👉🏻 https://luma.com/jtx5x8s5

🚀 Մեկնարկում ենք Business Development Deep Dive խորացված դասընթացը՝ վաճառքի մասնագետների, startup-ների հիմնադիրների և բո...
07/08/2026

🚀 Մեկնարկում ենք Business Development Deep Dive խորացված դասընթացը՝ վաճառքի մասնագետների, startup-ների հիմնադիրների և բոլոր նրանց համար, ովքեր ուզում են իրական ազդեցություն ունենալ բիզնեսի աճի վրա։

Դասախոսը Միքայել Հակոբյանն է՝ MBA, PSPO I, ով աշխատում է Oracle-ում՝ որպես SaaS Account Executive։

🖇️ Միանալով դասընթացին՝ կսովորեք, թե ինչպե՞ս գտնել նոր բիզնես հնարավորություններ, ներգրավել հաճախորդներ, վարել բանակցություններ և հաջողությամբ փակել գործարքներ։

Ծրագիրը ներառում է նաև գործընկերությունների կառուցում, տվյալների և AI գործիքների կիրառում, ինչպես նաև վաճառքից հետո հաճախորդների պահպանում ու շարունակական աճ։ Դասընթացն ավարտվում է ամբողջական գործարքի գործնական առաջադրանքով 📌

🔗 Սովորի՜ր գտնել հնարավորություններ, ձեռք բերել հաճախորդներ և ստեղծել բիզնեսի չափելի աճ

Դասընթացի բոլոր մանրամասներին ծանոթացիր ու գրանցվիր այստեղ 👉 https://bootcamps.aca.am/bddd

🚀 Օգոստոսի 25-ին, Վանաձորում՝ Լոռու մարզային գրադարանում,  կանցկացվի «Կառուցելով ապագայի կրթությունը» հաքաթոնը՝ «Կոկա-Կո...
06/08/2026

🚀 Օգոստոսի 25-ին, Վանաձորում՝ Լոռու մարզային գրադարանում, կանցկացվի «Կառուցելով ապագայի կրթությունը» հաքաթոնը՝ «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ի կողմից իրականացվող «Երիտասարդների զարգացում» ծրագրի շրջանակում։

⚡️ Հաքաթոնին կմասնակցեն շուրջ 50 ուսանողներ, ովքեր կաշխատեն 10 թիմերում՝ միասին մշակելով գաղափարներ կրթության ապագայի համար։

💬 Թիմերի հիմնական առաջադրանքը կլինի առաջարկել լուծում կրթության ոլորտում առկա կամ ապագա մարտահրավերներից մեկի համար։ Մասնակիցները պետք է՝
📌 սահմանեն խնդիր,
📌 մշակեն լուծում կամ պրոդուկտի գաղափար,
📌 որոշեն թիրախային օգտատերերին և արժեքային առաջարկը,
📌 պատրաստեն կարճ սահիկաշար՝ գաղափարի վերաբերյալ։

👩‍🏫 Ամբողջ ընթացքում նրանց կաջակցեն մենթորները՝ ուղղորդելով գաղափարների ձևավորման և զարգացման փուլերում։

👀 Օրվա երկրորդ կեսին թիմերը կներկայացնեն իրենց նախագծերը։ Յուրաքանչյուր թիմ կունենա 5 րոպե՝ ներկայացնելու խնդիրը, առաջարկվող լուծումը և դրա հնարավոր ազդեցությունը կրթության ապագայի վրա։ Ներկայացումներից հետո ժյուրին կուղղի հարցեր և կգնահատի նախագծերը։

🏆 Հաքաթոնի ավարտին ժյուրին կընտրի լավագույն նախագիծը և կհայտարարի հաղթող թիմին։ Հաղթող մասնակիցները կստանան մրցանակներ։
Այս հաքաթոնը հնարավորություն է երիտասարդներին համագործակցելու, ստեղծելու նորարար գաղափարներ և միասին մտածելու կրթության ապագայի մասին։

Եթե ապրում եք Վանաձորում, շտապե՜ք գրանցվել Հաքաթոնին ու ներկայացնել հաղթող գաղափարներ 💡

Գրանցվելու համար 👉🏻 https://forms.gle/1xPaC82JWLiyBYyq5

📌 Armenian Code Academy-ն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ մեկնարկել է աշխատակիցների հ...
30/07/2026

📌 Armenian Code Academy-ն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ մեկնարկել է աշխատակիցների հմտությունների զարգացման ծրագիրը՝ երկու փոխլրացնող ուղղությամբ՝ «Փոփոխությունների կառավարում» և «Տվյալների վերլուծություն»:

Առաջին փուլն արդեն ընթացքի մեջ է։ Արփի Կարապետյանի առաջնորդությամբ մասնակիցներն ուսումնասիրում են տարբեր մոդելներ՝ սովորելով ախտորոշել և կառավարել փոփոխություններն անհատական, կառավարչական և կազմակերպչական մակարդակներում։

Դասընթացներն անցկացվում են Գերմանիայի կառավարության կողմից պատվիրակված և GIZ-ի կողմից իրականացվող «Փոքր և միջին ձեռնարկությունների թվային փոխակերպումն Արևելյան գործընկերության երկրներում» (DT4SME) ծրագրի աջակցությամբ։

Շնորհակալություն մասնակիցներին ակտիվ ներգրավվածության համար։

🎯 IELTS․ ինչպե՞ս պատրաստվել և ստանալ ցանկալի միավորը Պատրաստվո՞ւմ ես IELTS քննությանը, բայց չգիտես՝ որտեղից սկսել, ինչի ...
22/07/2026

🎯 IELTS․ ինչպե՞ս պատրաստվել և ստանալ ցանկալի միավորը

Պատրաստվո՞ւմ ես IELTS քննությանը, բայց չգիտես՝ որտեղից սկսել, ինչի վրա կենտրոնանալ և ինչպես հասնել քո նպատակային միավորին։

Հուլիսի 30-ին՝ ժամը 19։00-ին, միացի՛ր անվճար վեբինարին, որի ընթացքում կխոսենք՝

-ինչպե՞ս ճիշտ սկսել IELTS-ի պատրաստությունը
-ինչպե՞ս կազմել արդյունավետ ուսումնական պլան
-ինչի՞ վրա կենտրոնանալ քննության յուրաքանչյուր բաժնում
-որո՞նք են ամենատարածված սխալները
-ինչպե՞ս բարձրացնել գնահատականը և հասնել ցանկալի միավորին

Վեբինարը կվարի Շուշան Գալոյանը՝ Easy Talk լեզվի կենտրոնի հիմնադիր տնօրենը։

📅 Հուլիսի 30
🕖 19։00
💻 Առցանց

Վեբինարն իրականացվում է «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ի հետ համատեղ իրականացվող «Երիտասարդների զարգացում» ծրագրի շրջանակում։

Շտապի՛ր գրանցվել 👉🏻
https://forms.gle/rd7EY3JWVPhitFo2A

Մեկնարկում ենք AI in Product Design ծրագիրը 🚀Ծրագիրը նախատեսված է Product Designer-ների, UX/UI Designer-ների, UX Researc...
20/07/2026

Մեկնարկում ենք AI in Product Design ծրագիրը 🚀

Ծրագիրը նախատեսված է Product Designer-ների, UX/UI Designer-ների, UX Researcher-ների, Design Lead-ների, Design System Owner-ների և Product թիմերի համար, ովքեր ուզում են AI-ն ինտեգրել իրական design workflow-ների մեջ՝ չկորցնելով դիզայնի տրամաբանությունը, համակարգային հետևողականությունն ու օգտատերերի վստահությունը։

Ծրագրի ընթացքում կսովորես՝

-ինչպե՞ս կիրառել advanced prompt engineering-ը և աշխատել MCP-ի հիմունքների հետ,
-ինչպե՞ս AI-ի միջոցով ստեղծել wireframe-ներ, ինտերակտիվ prototype-ներ և տարբեր UI լուծումներ,
-ինչպե՞ս կապել AI-ն research data-ի հետ՝ user feedback-ը վերլուծելու, insight-ներ և evidence-based persona-ներ ստեղծելու համար,
-ինչպե՞ս կառուցել և զարգացնել AI-driven design system-ներ,
-ինչպե՞ս աշխատել design token-ների և Figma MCP workflow-ների հետ՝ պահպանելով դիզայնի հետևողականությունը,
-ինչպե՞ս նախագծել AI փորձառություններ, որոնք ճիշտ են ներկայացնում անորոշությունը և պահպանում օգտատիրոջ վերահսկողությունը,
-ինչպե՞ս ստեղծել վստահություն ապահովող feedback loop-եր, fallback state-եր և human-review մեխանիզմներ,
-ինչպե՞ս աշխատել emerging AI pattern-ների, multimodal interface-ների և multi-agent workflow-ների հետ։

🖇 Ծրագրի ավարտին կունենաս ոչ միայն հավաստագիր, այլև գործնական վերջնական նախագիծ՝ AI-assisted design system, որը կմիավորի research workflow-ը, generative UI prototype-ը, design token-ները, Figma MCP-ն և user feedback framework-ը։

Եթե ուզում ես AI-ն օգտագործել ոչ թե միայն առանձին դիզայներական առաջադրանքների համար, այլ ամբողջ Product Design գործընթացն ավելի արագ, համակարգված և production-ready դարձնելու նպատակով, այս ծրագիրը քեզ համար է։

🔗 Ծրագրի ամբողջ syllabus-ը կարող ես տեսնել և գրանցվել այստեղ՝
https://bootcamps.aca.am/ai-productdesign

20/07/2026

🤖 Մեկ տարի ChatGPT Plus՝ քեզ համար

Սովորի՛ր, զարգացի՛ր և ստացի՛ր հնարավորություն ամբողջ մեկ տարի օգտվելու ChatGPT Plus-ի առավելություններից։

Մասնակցության համար անհրաժեշտ է առաջիկա 20 օրվա ընթացքում անցնել «Երիտասարդների զարգացում» ծրագրի շրջանակում առնվազն 6 անվճար օնլայն դասընթաց և ստանալ դրանց ավարտական հավաստագրերը։

📌 Ինչպե՞ս մասնակցել
🖇 Գրանցվի՛ր դասընթացին։
🖇 Ավարտի՛ր այն դիմելուց հետո 20 օրվա ընթացքում։
🖇 Ստացի՛ր քո հավաստագիրը և ավտոմատ մասնակցի՛ր խաղարկությանը։

🏆 Պայմանները կատարած բոլոր մասնակիցների միջև պատահականության սկզբունքով կընտրվի մեկ հաղթող, որը կստանա ChatGPT Plus-ի 12 ամսվա բաժանորդագրություն։

Օգտագործի՛ր այս հնարավորությունը՝ նոր գիտելիքներ ստանալու, AI գործիքներին ավելի լավ տիրապետելու և ուսման ու աշխատանքի գործընթացը հեշտացնելու համար։

Անցիր դասընթացը և գուցե հենց դու լինես հաղթողը 👉🏻 https://forms.gle/rscDFS1gKGdE9nhN7

Հուլիսի 17-ին՝ ժամը 20:00-ին, միացիր մեր վեբինարին՝🚀 AI in Real Software Development: Code, Tests, Review, and AgentsՎեբ...
09/07/2026

Հուլիսի 17-ին՝ ժամը 20:00-ին, միացիր մեր վեբինարին՝

🚀 AI in Real Software Development: Code, Tests, Review, and Agents

Վեբինարի ընթացքում կխոսենք, թե ինչպես է AI-ը իրականում կիրառվում software development-ի ամենօրյա պրոցեսներում՝ սկսած կոդ գրելուց մինչև testing, code review և agent-based workflows։

Վեբինարը կվարի Նարեկ Խաչատրյանը՝ Plendgo-ի Founder և Senior Software Engineer՝ 8+ տարվա փորձով։

🖇️ Նարեկը կկիսվի գործնական մոտեցումներով՝ ինչպես գրել ավելի լավ կոդ, կատարել ավտոմատացում, արագացնել review-ները և ճիշտ աշխատել AI ագենտների-ի հետ՝ դարձնելով ծրագրավորման գործընթացն ավելի արդյունավետ։

Եթե դու ծրագրավորող ես, QA ինժեներ, tech lead կամ պարզապես ուզում ես հասկանալ՝ ինչպես AI-ը կարող է օգնել իրական software development-ում, այս վեբինարը քեզ համար է։

📅 Հուլիսի 17
🕗 20:00
📍 Օնլայն

գրանցվիր այստեղ 👉🏻 https://luma.com/4t0w2s4y

Սկսնակ լինելը նորմալ ա։Չիմանալը՝ որտեղից սկսել, նույնպես։Հարցեր ունենալը՝ առավել ևս։⚡️ Հուլիսի 14-ին՝ ժամը 19:00-ին, միա...
01/07/2026

Սկսնակ լինելը նորմալ ա։
Չիմանալը՝ որտեղից սկսել, նույնպես։
Հարցեր ունենալը՝ առավել ևս։

⚡️ Հուլիսի 14-ին՝ ժամը 19:00-ին, միացիր «Սկսնակ լինելը նորմալ ա» վեբինարին։

Վեբինարը կվարի Նարեկ Ասլիկյանը՝ Armenian Code Academy-ի հիմնադիր, տնօրենը։

Կխոսենք՝ 👇🏻
-ինչպե՞ս կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, մեր օրերում
- ինչպե՞ս ընտրել քեզ համապատասխան ուղղությունը
- ի՞նչ անել, եթե ուզում ես մտնել tech ոլորտ, բայց դեռ սկսնակ ես։

🚀 Շտապիր միանալ վեբինարին 👉 https://luma.com/qy7suwme

Անվճար վեբինար՝ «Թվային մարքեթինգը զբոսաշրջային բիզնեսում» թեմայով 📌🏘️ Զբոսաշրջության ոլորտում հաջողության հասնելու համա...
29/06/2026

Անվճար վեբինար՝ «Թվային մարքեթինգը զբոսաշրջային բիզնեսում» թեմայով 📌

🏘️ Զբոսաշրջության ոլորտում հաջողության հասնելու համար այսօր միայն որակյալ ծառայությունը բավարար չէ․ կարևոր է նաև ճիշտ ներկայանալը, լսարանին հասնելը և վստահություն ձևավորելը թվային հարթակներում։

Հուլիսի 3-ին՝ ժամը 19:00-ին, հրավիրում ենք մասնակցելու անվճար վեբինարի՝ «Թվային մարքեթինգը զբոսաշրջության ոլորտում» թեմայով:

✨ Վեբինարը կվարի Սիրան Խուդավերդյանը՝ Head of Marketing Cognaize-ում և Internet Marketing Professor, AUA-ում

Կխոսենք այն մասին, թե ինչպե՞ս կարող են զբոսաշրջային բիզնեսները արդյունավետ օգտագործել թվային մարքեթինգի գործիքները՝ ճանաչելիությունը բարձրացնելու, ճիշտ լսարան ներգրավելու և վաճառքները զարգացնելու համար։

Կքննարկենք՝

- ինչպե՞ս կառուցել գրավիչ թվային ներկայություն զբոսաշրջության ոլորտում,
- ի՞նչ դեր ունեն սոցիալական մեդիան, կոնտենտը և գովազդը հաճախորդների ներգրավման գործում,
- ինչպե՞ս հասկանալ թիրախային լսարանին և ճիշտ հաղորդակցվել նրա հետ,
- ի՞նչ մարքեթինգային մոտեցումներ կարող են օգնել զբոսաշրջային ծառայություններին առանձնանալ մրցակցային շուկայում։

🔗 Ձևաչափը՝ օնլայն

Վեբինարը օգտակար կլինի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների, հյուրանոցների, տուրիստական ընկերությունների, ուղեկցորդների, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց բիզնեսը թվային հարթակներում։

Գրանցման հղումը՝ https://luma.com/8ownx12i

Address

3 Hakob Hakobyan Street
Yerevan
0001

Telephone

+37441481630

Alerts

Be the first to know and let us send you an email when Armenian Code Academy posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Armenian Code Academy:

Shortcuts

Share

Category