20/08/2026
‼️ ՀՀ կառավարությունը հաստատել է բարձրագույն կրթության երրորդ մակարդակում ուսումնառության կազմակերպման և գիտական աստիճանի շնորհման նոր կարգը։
Մանրամասները ⤵️
ՀՀ կառավարությունը հաստատել է բարձրագույն կրթության երրորդ մակարդակում ուսումնառության կազմակերպման և գիտական աստիճանի շնորհման նոր կարգը։ Դոկտորական կրթությանը վերաբերող նոր կարգավորումների ընդունումը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի կիրարկման և վերջինով նախատեսված բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի ներդրման առանցքային քայլերից է։
Իրավական ակտի հիմքում բարձրագույն կրթության երրորդ մակարդակը որպես ամբողջական դոկտորական կրթական և հետազոտական ծրագիր դիտարկելու մոտեցումն է, որի ավարտին ատենախոսության պաշտպանության դրական արդյունքով շնորհվում է դոկտորի որակավորում (PhD)։ Միաժամանակ, միջազգային չափանիշներին համապատասխան կրթական միջավայր ապահովելու նպատակով՝ բարձրագույն կրթության երրորդ մակարդակի համար ևս օրենքով ամրագրվել է կրթական ծրագրերի լիցենզավորման գործընթացների պարտադիր բնույթը:
Այսպիսով, նախկինում առանձին իրավական ակտերով կարգավորվող ասպիրանտուրայի ընդունելությունը և ուսումնառությունը՝ մի կողմից, և գիտական աստիճանաշնորհումը՝ մյուս կողմից, միավորվում են մեկ ընդհանուր իրավական շրջանակում։
Որոշման մանրամասները՝ https://escs.gov.am/articles/news/210
20/08/2026
«4 հասցե, 1 պատմություն»
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան💙
19/08/2026
Սիրելի՛ դիմորդներ, 🎓✨
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ՄԱԳԻՍՏՐՈՍԻ 23 կրթական ծրագրերը սպասում են ձեզ։ 📚🌟
📌 Հիշեցնում ենք, որ ՎՃԱՐՈՎԻ տեղերի համար դիմումներն ընդունվում են մինչև օգոստոսի 31-ը ներառյալ։ ⏳🗓️
Սիրելի՛ դիմորդներ,
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ՄԱԳԻՍՏՐՈՍԻ 23 կրթական ծրագրերը սպասում են ձեզ:
ԱՆՎՃԱՐ տեղերի համար դիմումներն ընդունվում են հունիսի 5-ից հունիսի 20-ը,
ՎՃԱՐՈՎԻ տեղերի համար դիմումներն ընդունվում են հունիսի 5-ից օգոստոսի 31-ը:
Մանրամասն` https://brusov.am/hy/announcement/v_bryusovi_anvan_petakan_hamalsarany_haytararum_e_2026-2027_usumnakan_tarva_arka_usucmamb_magistraturayi_yndunelutyun_ .g1XQIuBK.72fog1PW.dpuf
19/08/2026
🎓 2026–2027 ուսումնական տարում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի առկա բակալավրիատ է ընդունվել 989 առաջին կուրսեցի, որոնցից 68-ը՝ անվճար, իսկ 921-ը՝ վճարովի ուսուցման համակարգով։
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը ստեղծում է կրթական միջավայր, որտեղ կարևոր տեղ ունեն գիտելիքը, մասնագիտական զարգացումն ու նոր գաղափարների իրագործումը։ Սա էլ ԲՊՀ-ի նկատմամբ դիմորդների շարունակական հետաքրքրության և վստահության կարևոր հիմքերից մեկն է։ 🌱
Սիրելի՛ առաջինկուրսեցիներ, 💙
ԲՊՀ ընդունվելը ձեր մասնագիտական ուղու կարևոր և նշանակալի փուլերից մեկն է։ Դուք ընտրել եք մի համալսարան, որտեղ միավորվում են լեզուները, մշակույթներն ու նոր գաղափարները՝ ստեղծելով գիտելիքի, զարգացման և ինքնադրսևորման բազմաթիվ հնարավորություններ։
Առջևում ձեզ սպասում են ուսանողական կյանքի հետաքրքիր և հիշարժան տարիներ՝ նոր գիտելիքներով, բացահայտումներով, ընկերներով և բազմաթիվ հնարավորություններով։ ✨
Շնորհավորում ենք ձեզ և մաղթում արդյունավետ ու հաջող ուսումնառություն Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում։ 📚
17/08/2026
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հարգելի՛ ուսանողներ,
Տեղեկացնում ենք, որ մեկնարկում է ուսումնական տարվա համար ուսանողական հանրակացարանում կացարանների հատկացման գործընթացը: Հանրակացարանային պայմաններով ապահովման առաջնահերթությունը, պայմանավորված սահմանափակ տեղերով, տրվում է ըստ դիմելու հերթի։
Մանրամասն⤵️
https://brusov.am/hy/announcement/meknarkum_e_usumnakan_tarva_hamar_usanoghakan_hanrakacaranum_kacaranneri_hatkacman_gortsyntacy/ .PF2V6Yrt.dpuf
14/08/2026
📌ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների սիրելի՛ շրջանավարտներ,
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում մեկնարկել է 2026-2027 ուսումնական տարում միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմությամբ շրջանավարտների կրթության շարունակման դիմումների և փաստաթղթերի ընդունման գործընթացը։
Խնդրում ենք համալսարան ներկայանալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով՝ ներառյալ լրացված դիմումը և հայտը:
📌Դիմումներն ու փաստաթղթերն ընդունվելու են մինչև սույն թվականի օգոստոսի 28-ը ներառյալ:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների սիրելի՛ շրջանավարտներ,
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում մեկնարկում է 2026-2027 ուսումնական տարում միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմությամբ շրջանավարտների կրթության շարունակման դիմումների և փաստաթղթերի ընդունման գործընթացը։
Խնդրում ենք համալսարան ներկայանալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով՝ ներառյալ լրացված դիմումը և հայտը:
Դիմումներն ու փաստաթղթերն ընդունվելու են սույն թվականի հուլիսի 20-ից օգոստոսի 28-ը ներառյալ, 2-րդ մասնաշենքի 2104 սենյակում:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:00 - 17:30-ն ընկած ժամանակահատվածում հետևյալ հեռախոսահամարով՝ 010 52-20-20 /290/:
Մանրամասն`
https://brusov.am/hy/announcement/v_bryusovi_anvan_petakan_hamalsaranum_meknarkum_e_2026-2027_usumnakan_tarum_mijin_masnagitakan_petakan_usumnakan_hastatu .HY0EyJcK.dpuf
10/08/2026
🎓 ԲՊՀ ուսանողը՝ միջազգային ամառային դասընթացում
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանող Բավական Շահբազյանը մասնակցել է Լեհաստանի Լյուբլին քաղաքում անցկացված NAWA ամառային դասընթացին։
Չորս շաբաթների ընթացքում Բավականը մասնակցել է դասերի, աշխատարանների և դասախոսությունների, ինչպես նաև ունեցել հետաքրքիր հանդիպումներ, այցելել տարբեր վայրեր և նոր ընկերներ ձեռք բերել աշխարհի տարբեր երկրներից։
Ծրագիրը լավ հնարավորություն էր նոր գիտելիքներ ձեռք բերելու, լեհական մշակույթին ծանոթանալու և միջազգային միջավայրում նոր փորձառություն ստանալու համար։
Շնորհավորում ենք Բավականին և մաղթում նոր հաջողություններ ու հետաքրքիր ձեռքբերումներ։ 🇦🇲🇵🇱
07/08/2026
📣ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՕՐ
❗️ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Այն դիմորդները, որոնք իրենց մասնագիտության համար սահմանված օրը չեն ներկայացել համալսարան՝ փաստաթղթերի հանձնման նպատակով, խնդրում ենք համալսարան ներկայանալ սույն թվականի օգոստոսի 17-ին, ժամը 10։00-ին՝ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով։
https://brusov.am/hy/announcement/pastatghteri_nerkayacman_lracucich_or .U8AF3cDT.CGchQcyD.dpuf
04/08/2026
📣2026-2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 👇
https://brusov.am/hy/announcement/2026-2027_usumnakan_tarva_lracucich_puli_ardyunqum_v_bryusovi_anvan_petakan_hamalsaran_yndunvats_dimordneri_hamalsaran_n .AlsJ45GJ.dpbs