Երևանի Վարդան Արևելցու անվան հարյուր չորս հիմնական դպրոց

Երևանի Վարդան Արևելցու անվան հարյուր չորս հիմնական դպրոց

Share

Ավան, Աճառյան 5

Photos from Երևանի Վարդան Արևելցու անվան հարյուր չորս հիմնական դպրոց's post 21/06/2026

5գ դասարանի աշակերտները դասղեկ Մ. Ավագյանի գլխավորությամբ այցելեցին Հայաստանի պատմամշակութային վայրերից Սաղմոսավանք և Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի։ Էքսկուրսիայի ընթացքում երեխաները ծանոթացան մշակութային կոթողների պատմությանը, հիացան բնության հեքիաթային գեղեցկությամբ։

19/06/2026

❗️❗️❗️
https://www.facebook.com/share/p/17NWeFzfqU/?mibextid=wwXIfr

❗️Հարգելի՛ ծնողներ, հունիսի 23–ին՝ ժամը 09:00-ից, մեկնարկում է 2026–2027 ուսումնական տարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ՝ հիմնական փուլը։

Հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) համար։ Հայտագրում կիրականացվի նաև այն երեխաների համար, որոնց ծնողներից մեկը պատկանում է նշված խմբերից որևէ մեկին, իսկ մյուսը ՀՀ քաղաքացի է։ Համակարգը բաց է նաև ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաների համար, որոնց ծնողները ցանկանում են հայտագրել երեխաներին հայերենով ուսուցմամբ դասարաններում։

✅Հունիսի 30-ին՝ ժամը 09:00-ից, հայտագրում կիրականացվի ռուսերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, որը նախատեսված է օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) երեխաների համար։ Այս կարգավորումը գործում է նաև այն երեխաների համար, որոնց ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, մյուսը՝ ոչ, ինչպես նաև ծնողներից մեկն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ է, և երեխան պետք է հաճախի ռուսերենով ուսուցմամբ դասարան՝ ծնողների ընտրությամբ։

Երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի քանակից։

Հայտագրումն իրականացվելու է առցանց՝ երկու քայլով:
✅Քայլ 1 – Մուտք գործեք https://my.emis.am/ հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում:
✅Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում և https://my.emis.am/ հարթակում ունեք էջ, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք դպրոցը: Հայտագրման քայլերը ներկայացված են «Առաջին դասարանի հայտագրում» տեսաուղեցույցում:

Հաշվի առնելով, որ գրանցումը ժամանակատար է, մեկ անգամ ևս խորհուրդ ենք տալիս բոլոր ծնողներին՝ մինչև հայտագրման մեկնարկը գրանցվել և անցնել նույնականացում https://my.emis.am/ համակարգում, որպեսզի հայտագրման համակարգի բացվելուց անմիջապես հետո հնարավոր լինի երեխային արագ գրանցել նախընտրելի դպրոցում:

Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ նույն օգտահաշվից տարբեր սարքերով հնարավոր չի լինելու միաժամանակ մուտք գործել համակարգ և հայտագրել նույն երեխային, ուստի հորդորում ենք հայտագրումն իրականացնել մեկ օգտահաշվից, մեկ համակարգչով։

Ավելին՝ https://escs.am/am/news/37090

Photos from Երևանի Վարդան Արևելցու անվան հարյուր չորս հիմնական դպրոց's post 18/06/2026

IV բ դասարանի դասվար Տաթևիկ Օհանյանի ղեկավարությամբ սովորողները այցելեցին Սաղմոսավանք և Տեղերի վանական համալիր։ Նրանք ծանոթացան Սաղմոսավանքի պատմամշակութային արժեքներին, ուսումնասիրեցին Վարդան Արևելցի գործունեությունն ու թողած ժառանգությունը։ Այնուհետև շրջեցին Տեղերի վանական համալիրում՝ հիանալով նրա ճարտարապետական գեղեցկությամբ։ Օրը շարունակվեց բնության գրկում՝ հաճելի հանգստով և հետաքրքիր քննարկումներով։ Սովորողները վերադարձան նոր գիտելիքներով, վառ տպավորություններով և գեղեցիկ հիշողություններով։

Photos from Ավան Վարչական Շրջան's post 16/06/2026

Շնորհակալություն «Ավան» վարչական շրջանի ղեկավարությանը՝ մեր դպրոցի հեծանիվները նոր հեծանիվներով համալրելու և մեր աշակերտներին հեծանվասպորտով զբաղվելու հնարավորություն ընձեռելու համար։
Ավան Վարչական Շրջան

Photos from Երևանի Վարդան Արևելցու անվան հարյուր չորս հիմնական դպրոց's post 15/06/2026

Հպարտությամբ ենք հայտնում, որ մեր դպրոցի աշակերտուհի Շուշանիկ Մելիքյանը Երևանի N198 ավագ դպրոցում անցկացված «Տարվա լավագույնները» ներդպրոցական մրցույթում արժանացել է «Տարվա լավագույն սովորող» մրցանակին։
Նրա աշխատասիրությունը, նպատակասլացությունը և բարձր առաջադիմությունը դարձել են գեղեցիկ օրինակ բոլորի համար։
Շնորհավորում ենք և մաղթում նորանոր հաջողություններ ու նվաճումներ։ 🌟📚🏆

Photos from Երևանի Վարդան Արևելցու անվան հարյուր չորս հիմնական դպրոց's post 14/06/2026

Հունիսի 13֊ին 3"գ" դասարանի աշակերտները դասվար' Զ.Ահարոնյանի հետ կատարեցին էքսկուրսիա դեպի Գառնի֊Գեղարդ։ Գառնու հեթանոսական տաճարում աշակերտները ծանոթացան անտիկ շրջանի հայկական ճարտարապետությանը ,տեսան տաճարի 24 սյուները,որոնք խորհրդանշում են օրվա 24ժամը:Գեղարդի վանական համալիրում աշակերտները բացահայտեցին ժայռափոր եկեղեցիների յուրահատկություը:Այցելության ընթացքում երեխաները ավելի լավ ճանաչեցին մեր հայրենիքի պատմությունն ու մշակույթը, տեսան բնության գեղեցիկ տեսարաններ և մեծ հպարտություն զգացին հայկական պատմական կոթողների համար։ Այս էքսկուրսիան նրանց տվեց նոր գիտելիքներ, հաճելի հիշողություններ և հայրենիքը ավելի սիրելու առիթ։

14/06/2026

Հունիսի 13֊ին 3"գ" դասարանի աշակերտները դասվար' Զ.Ահարոնյանի հետ կատարեցին էքսկուրսիա դեպի Գառնի֊Գեղարդ։ Գառնու հեթանոսական տաճարում աշակերտները ծանոթացան անտիկ շրջանի հայկական ճարտարապետությանը ,տեսան տաճարի 24 սյուները,որոնք խորհրդանշում են օրվա 24ժամը:Գեղարդի վանական համալիրում աշակերտները բացահայտեցին ժայռափոր եկեղեցիների յուրահատկություը:Այցելության ընթացքում երեխաները ավելի լավ ճանաչեցին մեր հայրենիքի պատմությունն ու մշակույթը, տեսան բնության գեղեցիկ տեսարաններ և մեծ հպարտություն զգացին հայկական պատմական կոթողների համար։ Այս էքսկուրսիան նրանց տվեց նոր գիտելիքներ, հաճելի հիշողություններ և հայրենիքը ավելի սիրելու առիթ։

Photos from Երևանի Վարդան Արևելցու անվան հարյուր չորս հիմնական դպրոց's post 11/06/2026

2գ դասարանի սաները՝ դասղեկ Ա. Մուրադյանի գլխավորությամբ, այցելեցին Բնության թանգարան։
Փոքրիկ բնասերները վերադարձան նոր տպավորություններով, գեղեցիկ հիշողություններով և բնության հրաշքները կրկին բացահայտելու ցանկությամբ։

Photos from Երևանի Վարդան Արևելցու անվան հարյուր չորս հիմնական դպրոց's post 10/06/2026

"Խաղաղությունը մեր աչքերով"
2գ դասարանի աշակերտներ Անահիտ Մադոյան, Տիգրան Ասատրյան և Մնացականյան Մարիա։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


V. Sargsyan St. 6
Yerevan
0010