23/08/2026
ՎԱՅԵԼԻՐ ԱՇՆԱՆ ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ՕՐԵՐԸ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ՝ ՄԻԱՆԱԼՈՎ ՄԵՐ ՃԱՄԲԱՐԻՆ 🇦🇹
Այս աշուն DAF Language School-ը քեզ հրավիրում է միանալու յուրահատուկ կրթական և մշակութային ճամփորդության դեպի Ավստրիայի մայրաքաղաք՝ Վիեննա։ 🤎
Սա պարզապես ճամփորդություն չէ․ սա հնարավորություն է մի քանի օր ապրել եվրոպական միջավայրում, բացահայտել Վիեննան, ձեռք բերել նոր գիտելիքներ, նոր ընկերներ և ստեղծել անմոռանալի հիշողություններ։ ✨
Ճամբարի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու դասերի Ավստրիայի գիմնազիայում՝ ծանոթանալով ավստրիական կրթական միջավայրին:
Դասերից բացի՝ մասնակիցներին սպասվում են մշակութային ու ժամանցային ծրագրեր, Վիեննայի տեսարժան վայրերի բացահայտում, հետաքրքիր այցելություններ, նոր ծանոթություններ և միասին անցկացրած հագեցած օրեր։ 🍁
🌍 Իսկ ամենակարևոր ձեռքբերումներից մեկը՝ ծրագրի ավարտին մասնակիցները ստանալու են միջազգային հավաստագիր։
📩 Մնացած մանրամասներին ծանոթանալու համար գրիր “Վիեննա” բառը քոմենթներում: