11/06/2026
«Ես էլ չեմ խաղում»,«Դու լավ չես խաղում»,«Սա արդար չէր»։
Եթե 5–10 տարեկան երեխան պարտվելուց հետո բարկանում է, լացում կամ հրաժարվում է շարունակել խաղը, շատ դեպքերում դա զարգացման բնական ընթացքի մաս է։
Այս տարիքում երեխաները դեռ սովորում են.
✔ ճանաչել և անվանել իրենց հույզերը,
✔ «ընդունել» հիասթափությանը,
✔ տարբերակել «ես պարտվեցի» և «իմ մոտ չստացվեց» մտքերը,
✔ հասկանալ, որ սխալներն ու անհաջողությունները սովորելու անբաժան մասն են։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ երեխաների համար հատկապես դժվար է այն իրավիճակը, երբ արդյունքը կապվում է իրենց կարողությունների հետ: Այդ պատճառով պարտությունը կարող է ընկալվել ոչ թե որպես խաղի արդյունք, այլ որպես անձնական ձախողում։
Ի՞նչ կարող են անել ծնողները
🔸 հիասթափություն զգալը նորմալ է
«հասկանում եմ, որ շատ էիր ցանկանում հաղթել»։
🔸 Գովել ոչ միայն արդյունքը, այլ նաև ջանքը.
«Նկատեցի, թե որքան ուշադիր էիր խաղի ընթացքում»։
🔸 Ցույց տալ սեփական օրինակով, թե ինչպես կարելի է ընդունել սխալներն ու պարտությունները։ Խոսել սեփական հույզերից կամ պատմությունները:
🔸 Խուսափել «Էտ ինչ էր, որ դրա համար..», «Լացելու բան չկա» արտահայտություններից, որոնք հաճախ անտեսում են երեխայի զգացմունքները։
📝Կարելի է պարբերաբար անցկացնել նմանատիպ վարժություն «Հաղթանակների և պարտությունների տուփ»
🎁Վերցրեք երկու թղթե տուփ կամ բանկա։
📝Մեկի վրա գրեք՝ «Հաղթանակներ», մյուսի վրա՝ «Սովորեցի»։
📆Օրվա ընթացքում, կամ շաբաթվա ընթացքում ինչ-որ բան լավ է ստացվում, գրեք ու գցեք «Հաղթանակներ» տուփի մեջ։
😍Երբ ինչ-որ բան չի ստացվում կամ երեխան պարտվում է, միասին գրեք.
📍«Ի՞նչ սովորեցի այս իրավիճակից» և գցեք «Սովորեցի» տութի մեջ։
📩Ժամանակի ընթացքում երեխան սկսում է տեսնել, որ արժեքավոր են ոչ միայն հաղթանակները, այլև այն փորձը, որը ստանում ենք անհաջողություններից։
📚Կարող եք նաև ստեղծել հեքիաթներ որոնց հերոսները փորձում են հաղթահարել դժվարությունները և հիասթափությունները:
Երբ երեխան սովորում է ընդունել պարտությանը, նա չի սովորում պարզապես «չլացել»։ Նա զարգացնում է կյանքի կարևոր հմտություններից մեկը՝ վերականգնվել դժվարություններից հետո և շարունակել փորձել։ 🌱
25/05/2026
Վերջերս տարբեր տարիքի երեխաների ծնողներից այս հարց ստանում էի և որոշեցի գրառում անել: Մատը ծծելը երեխաների ամենատարածված ինքնակարգավորման վարքերից մեկն է, և տարբեր տարիքներում այն կարող է ունենալ տարբեր պատճառներ։ Շատ ծնողներ դա ընկալում են որպես «վատ սովորություն», բայց իրականում հաճախ այն երեխայի նյարդային համակարգի, հուզական վիճակի կամ զարգացման փուլերի հետ է կապված։
0–1 տարեկան․ բնական ռեֆլեքս և ինքնահանգստացում
Նորածինների մոտ ծծելու ռեֆլեքսը կենսաբանական անհրաժեշտություն է․ այն կապված է սնվելու և անվտանգության զգացման հետ։
Երբ փոքրիկը մատն է ծծում, նա՝
🌿հանգստացնում է իրեն
🌿կարգավորում է լարվածությունը
🌿հնարավոր է ավելին հեշտ է քնում
🌿վերականգնում է «անվտանգության զգացումը»
Այս տարիքում մատ ծծելը սովորաբար համարվում է նորմալ զարգացողական վարք։
1–3 տարեկան․ զգացմունքների կարգավորում
Toddler տարիքում երեխան դեռ չի կարող բառերով արտահայտել իր ամբողջ հուզական աշխարհը։
Մատը ծծելը հաճախ ակտիվանում է, երբ երեխան՝
🥺հոգնել է
🫣գերհոգնած կամ գերխթանված է
🫠բաժանվում է ծնողից
🥺նոր միջավայրում է
🫣զգում է անհանգստություն կամ ֆրուստրացիա
Այսինքն՝ մատը դառնում է ինքնահանգստացման գործիք:
3–5 տարեկան․ հուզական անվտանգության կարիք
Եթե այս տարիքում երեխան շարունակում է հաճախ մատ ծծել, սովորաբար պետք է նայել ոչ թե միայն վարքին, այլ՝ դրա հետևում եղած կարիքին։
Հաճախ այն ուժեղանում է՝
🙃մեծ փոփոխությունների ժամանակ
🙃մանկապարտեզ սկսելու փուլում
🙃երկրորդ երեխայի ծնունդից հետո
🙃սթրեսային կամ անկանխատեսելի միջավայրում
🙃քնելուց առաջ կամ ամաչելու պահին
Որոշ երեխաների համար սա դեռևս նյարդային համակարգը «հանգստացնելու» միջոց է։
Երբ արժե ուշադրություն դարձնել
Մասնագետի հետ խորհրդակցելը օգտակար կարող է լինել, եթե՝
📝մատ ծծելը շատ ինտենսիվ է 5–6 տարեկանից հետո
📝ազդում է ատամների կամ խոսքի զարգացման վրա
📝երեխան առանց դրա չի կարողանում հանգստանալ
📝վարքը կտրուկ փոխվել է սթրեսից հետո
Շարունակությունը մեկնաբանություններում👇🏻
17/05/2026
🥺Եթե երբևէ քեզ համար դժվար է եղել հասկանալ՝
ինչ է կատարվում երեխայի վարքի ու էմոցիաների մեջ,
ինչու է նա դառնում «ավելի պայթյունավտանգ»,
կամ ինչպես ճիշտ արձագանքել այդ փուլերում՝
այս հանդիպումը հենց քեզ համար է։
Այս սեմինարում մենք կքննարկենք՝
🌿ինչպե՞ս են դրսևորվում տարիքային ճգնաժամերը իրական կյանքում
🌿ինչու՞ են երեխաները դառնում ավելի էմոցիոնալ ու անկանխատեսելի
🌿ի՞նչ է իրականում պետք երեխային այս փուլերում
🌿և ամենակարևորը՝ ծնողի դերը և սեփական ռեսուրսները պահպանելու ձևերը
💡 Տեսական նյութը կհամադրենք իրական օրինակների հետ
💬 Կունենանք գործնական քննարկում և հարցուպատասխան
📚 Մասնագետ` մանկական հոգեբան Վարսի Սենեքերիմյան
📍 Տևողությունը՝ 90 րոպե
🗓 19.05 | 12:30
💻 Առցանց ձևաչափ
💰 Արժեք՝ 4000 դրամ
Եթե ուզում ես ավելի հանգիստ, վստահ ու հասկացող լինել քո երեխայի դժվար փուլերում՝ այս հանդիպումը քեզ կտա շատ կոնկրետ գործիքներ 🌱
📩 Գրանցվել նախապես
13/05/2026
Ասեք՝ ձեր տանն էլ ամեն երեկո սկսվո՞ւմ է
մենամարտի, ըմբշամարտի ու անհայտ սպորտաձևերի աշխարհի առաջնությունը, հենց որ երեխաները պետք է գնան քնելու 😄
Թռիչքներ բազմոցից,բարձերով «կռիվ»,վազք, բռնոց, գզվռտոց…
Ու թվում է՝«Այսքան էներգիան որտեղի՞ց հայտնվեց հենց հիմա» 😅
Բայց հետաքրքիրն այն է, որ նման «գզվռտվելու» խաղերը իրականում շատ կարևոր են երեխաների զարգացման համար 🤍
🧑🩰Դրանք հաճախ կոչվում են rough-and-tumble play՝ ակտիվ ֆիզիկական/մարմնական խաղ։
🤸 Ինչու են երեխաները սիրում այդ խաղերը
💛 Կապի և վստահության զգացում:Երբ երեխան մեծահասակի կամ ուրիշ երեխայի հետ «կատակով պայքարում» է, նա զգում է․
«Մենք կապված ենք», «Ինձ հետ խաղում են», «Ես ապահով եմ»։
👨🏻🦱Հատկապես հայրիկների հետ նման խաղերը շատ երեխաների համար սիրելի կապի ձև են։
🧠 Երեխան սովորում է սահմաններ: Այդ խաղերի ընթացքում երեխան աստիճանաբար հասկանում է․
🫠որքան ուժ կիրառել
🤭երբ կանգ առնել
🫤ինչպես նկատել մյուսի արձագանքը
🫣 ինչ է «չի կարելի»-ն
Այսինքն՝ խաղի միջոցով զարգանում է ինքնակարգավորումը։
⚡ Մարմինը շարժման կարիք ունի:Փոքր երեխաների նյարդային համակարգը «շարժման միջոցով» է հասունանում։
Թռնելը, գլորվելը, բախվելը, քաշքշելը օգնում են զարգացնել․
🧑🩰հավասարակշռությունը
🧑🩰մարմնի զգացողությունը
🧑🩰 կոորդինացիան
🧑🩰ուժի վերահսկումը
🥺Դա մեծ էմոցիոնալ լիցքաթափում է:Շատ երեխաներ այդ խաղերից հետո ավելի հանգիստ են դառնում։
Նրանք դուրս են բերում կուտակված էներգիան, լարվածությունը, երբեմն նույնիսկ անհանգստությունը։
👥 Սոցիալական հմտությունների զարգացում: Այդ խաղերում երեխաները սովորում են․
🤼♀️հերթ պահել
⛹🏼համաձայնեցնել խաղը
🧘🏻♀️կարդալ դիմացինի զգացումները
🤸🏼♀️տարբերել խաղն ու իրական ագրեսիան
🚨 Բայց կարևոր են սահմանները
Նման խաղերը օգտակար են, եթե՝
📍բոլոր մասնակիցները հաճույք են ստանում
📍կա «stop» ասելու հնարավորություն
📍մեծահասակը հետևում է, որ խաղը չդառնա իրական ագրեսիա
📍երեխան չափազանց չի գերխթանվում
Ծանո՞թ իրավիճակ է📩🫣😆
11/05/2026
😍Սկսվում է երկար սպասված սեմինարների շարքը
💻Առաջին թեման՝ «Տարիքային ճգնաժամերը երեխաների մոտ»
🥺Եթե երբևէ քեզ համար դժվար է եղել հասկանալ՝
ինչ է կատարվում երեխայի վարքի ու էմոցիաների մեջ,
ինչու է նա դառնում «ավելի պայթյունավտանգ»,
կամ ինչպես ճիշտ արձագանքել այդ փուլերում՝
այս հանդիպումը հենց քեզ համար է։
Այս սեմինարում մենք կքննարկենք՝
🌿ինչպե՞ս են դրսևորվում տարիքային ճգնաժամերը իրական կյանքում
🌿ինչու՞ են երեխաները դառնում ավելի էմոցիոնալ ու անկանխատեսելի
🌿ի՞նչ է իրականում պետք երեխային այս փուլերում
🌿և ամենակարևորը՝ ծնողի դերը և սեփական ռեսուրսները պահպանելու ձևերը
💡 Տեսական նյութը կհամադրենք իրական օրինակների հետ
💬 Կունենանք գործնական քննարկում և հարցուպատասխան
📍 Տևողությունը՝ 90 րոպե
🗓 19.05 | 12:30
💻 Առցանց ձևաչափ
💰 Արժեք՝ 4000 դրամ
Եթե ուզում ես ավելի հանգիստ, վստահ ու հասկացող լինել քո երեխայի դժվար փուլերում՝ այս հանդիպումը քեզ կտա շատ կոնկրետ գործիքներ 🌱
📩 Գրանցվելու համար գրիր ինձ անձնական հաղորդագրությամբ։
27/04/2026
1 տարեկանից հետո երեխաները հաճախ շատ են սիրում թաքնվելու խաղեր, տնակներ, վիգվամներ, բարձերով «տներ» սարքել, որովհետև սա մի քանի կարևոր զարգացման կարիք է բավարարում․
🏕️Վիգվամը, տնակը կամ թաքստոցը երեխայի համար հաճախ դառնում է փոքր անվտանգ աշխարհ։Հոգեբանության մեջ սա կապվում է «պարունակող միջավայրի» գաղափարի հետ (containing environment)․ երբ երեխան կարող է զգալ սահմաններ, պաշտպանվածություն, կանխատեսելիություն։
🌿Փոքր փակ տարածքները կարող են նվազեցնել գերխթանումը:
🌿Օգնում են ինքնակարգավորվել, հատկապես հույզերի բարձր լարվածության պահին:
🌿Երեխան զգում է․ «Սա իմ տեղն է, այստեղ ես ապահով եմ»:
👶🏻Առանձնացում և ինքնության ձևավորում (Separation–Individuation) : 1+ տարիքում ակտիվ է «ես առանձին մարդ եմ» բացահայտումը։Թաքնվել-երևալ խաղերը հաճախ այս ներքին գործընթացի խաղային արտահայտությունն են.
🌿 «Ես կարող եմ հեռանալ, բայց վերադառնալ»
🌿«Ես առանձին եմ մայրիկից, բայց կապը մնում է»
🌿«Ես կարող եմ վերահսկել մոտենալն ու հեռանալը»
Փոքր երեխաների կյանքում մեծահասակներն են շատ բան որոշում։ Թաքստոցի խաղերում երեխան ստանում է իշխանություն.
🌿ինքն է որոշում ով մտնի իր «տուն»
🌿երբ թաքնվի
🌿երբ դուրս գա
🌿ինչպես խաղը զարգանա
🥺Զգայական կարգավորում (Sensory Regulation)
Շատ երեխաների համար փոքր տարածքները նյարդային համակարգի համար կարգավորող են։
զգայական մեկուսացում > պակաս տեսողական ինֆորմացիա >պակաս աղմուկ> մարմնի սահմանների ավելի ուժեղ զգացում:
🏕️Թաքնվել-գտնվելը հաճախ խաղային ձևով կարող են նպաստել անհանգստություններ հաղթահարմանը` մենակ մնալու, մեծահասակից բաժանվելու:Խաղի մեջ երեխան կառավարում է այն, ինչ իրականում կարող էր վախեցնել կամ անհանգստացնել: Ինչպես նաև անձնական սահմանների, ներքին աշխարհի ձևավորման հիմք է։
✨ Այդ պատճառով վիգվամը կամ թաքստոցը պարզապես խաղալիք չէ․ հաճախ դա երեխայի համար միաժամանակ անվտանգություն, ինքնուրույնություն, կարգավորում և երևակայական աշխատանք է։
Եթե նմանատիպ թեմաները հետաքրքիր են մեկնաբանությունում գրեք ❤️
26/03/2026
😞Եթե թերթում եք ինստագրամը և հանդիպում եք ձևակերպման՝
«Ես իմ երեխայի վրա չեմ բարկանում»և ձեր մեջ հարց է առաջանում՝միգուցե ես ինչ-որ բան սխալ եմ անում…
ապա ասեմ՝ խնդիրը ձեր մեջ չէ։
Նախ սկսենք ամենակարևորից․բարկությունը հույզ է։
Նույնքան բնական, որքան ուրախությունը, տխրությունը կամ հիասթափությունը։
Մայրիկի իրականության մեջ այն նույնիսկ ավելի հաճախ է հանդիպում,քանի որ մենք ֆիզիկապես ու հոգեպես հաճախ սպառվում ենք։Երբեմն երեխայի ամենաանմեղ վարքը կարող է մեզ «տրիգեռել»՝առաջացնելով բուռն արձագանք, երբեմն նույնիսկ ագրեսիա։
Երբ կարդում կամ լսում ենք ուրիշների «իդեալական» փորձը,
մեզ մոտ կարող է առաջանալ անզորության զգացում՝
թվում է՝ մենք չենք կարողանում «կառավարել» մեր հույզերը
և, հետևաբար, «լավ մայրիկ» չենք։
🎈Բայց այստեղ կարևոր է հասկանալ՝դուք և այդ մարդը ապրում եք տարբեր իրականություններում։
😞Գուցե ձեր առօրյայում հիմա չկան բավարար ռեսուրսներ՝
մեկ ժամ հանգիստ դուրս գալու,կամ կենցաղային հոգսերը այնքան շատ են,որ պարզապես ուժ չի մնում «միշտ հանգիստ» լինելու համար։
Ես էլ կարող եմ կիսվել իմ փորձով․այն օրերին, երբ գերհոգնածությունս հասնում է գագաթնակետին,
ես դառնում եմ դյուրագրգիռ։Եվ այո՛, ինձ կարող է բարկացնել, երբ
հերթական անգամ հավաքում եմ թափված խաղալիքները
կամ լոգարանը լցված է մանր կտրատած թղթերով 🙃
📝Որքան էլ ես որպես մանկական հոգեբան գիտակցեմ,
որ երեխայի համար կարևոր է ազատ, անկաշկանդ խաղը,
ես՝ որպես մամա, երբեմն արձագանքում եմ այլ կերպ։
❤️Բարկանալը նորնալ է...
Նորմալ է հետո երեխային ասել՝ «ես բարկացել էի»։
ԿԱՐԵՎՈՐ է՝ սովորել աշխատել այդ բարկության հետ։
Ինձ, օրինակ, շատ օգնում է երեխաների քնի ժամանակ ոչինչ չանել
կամ անել մի բան, որը ինձ հաճելի է, քանի որ ճաշ պատրաստել կարող եմ իրենց հետ,լվացք փռել՝ նույնպես,բայց հանգստանալ՝ չեմ կարող 😄
🫂Վերջում ուզում եմ, որ սա հիշեք․ դուք բավականին լավ մամա եք քանի որ մտածում եք, զգում եք ու ուզում եք հասկանալ ձեզ ու ձեր երեխային։ Եվ դա ամենակարևորն է 💛
Ձեզ ի՞նչ է օգնում 📝
24/03/2026
Եկեք անկեղծ լինենք 😄
Քանի՞ անգամ ենք գնել «հրաշք» խաղալիք՝ հույսով, որ
երեխան գոնե 15 րոպե հանգիստ կխաղա…բայց իրականում՝ 5 րոպե… և վերջ 🙃
Եվ այստեղ կարևորն է հասկանալ՝
խնդիրը ոչ ձեր մեջ է, ոչ էլ երեխայի 👇😄
Շատ խաղալիքներ այսօր արդեն ամեն ինչ անում են երեխայի փոխարեն՝ ձայն, լույս, պատրաստ սցենար…
Երեխային մնում է միայն սեղմել կոճակը
և արդյունքում՝ արագ ձանձրանում է։
Խաղալիքները, որոնք ունեն շատ ֆունկցիաներ,
պարզապես տեղ չեն թողնում երևակայության համար։
🧹🧽🪣 Իսկ կենցաղային իրերի դեպքում հակառակն է՝
անսահման հնարավորություններ, նոր հմտություններ
և ամենակարևորը՝ բնական ձայներ ու իրական փորձառություն
👒🧣🩴 Երեխաները սիրում են «մեծերի աշխարհը»
աման, բանկա, շոր…
սրանք իրենց համար իրական, հետաքրքիր ու հասկանալի են
🧠 Իսկ երբ երեխան շոշափում է, լցնում, թափում, լսում ձայներ՝
զարգանում է մանր մոտորիկան ինչը մեծ դեր ունի նաև խոսքի զարգացման մեջ
Երեխային պետք չեն շատ խաղալիքներ
նրան պետք է ազատ խաղ և պարզ միջավայր 🤍(ԻՀԱՐԿԵ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԾՆՈՂԻ ՈՐՈՇՈւՄՆ Է, սա իմանձնական և մասնագիտական կարծիքն է)
Հաջորդիվ կկիսվեմ նկարներով,
որոնք կօգնեն տանը կազմակերպել խաղը 🏡 խաղերից է:
Ի դեպ՝ կարող եք նաև միանալ իմ տելեգրամյան ալիքին՝
որտեղ ամեն օր կիսվում եմ խաղերի գաղափարներով 💛
23/02/2026
Ծնողների հետ խորհրդատվության ընթացքում հաճախ հանդիպող միտք է, որ երեխայի վարքը տանը և մանկապարտեզում տարբերվում է: Եկեք միասին հասկանաք «գաղտնիքը»:
🏫 Մանկապարտեզում երեխան վերահսկում է իրեն
Նա ամբողջ օրը՝
▫️ հետևում է կանոններին
▫️ սպասում է իր հերթին
▫️ կիսվում է խաղալիքներով
▫️ փորձում է «ճիշտ» պահել իրեն
Սա մեծ ինքնակարգավորում է պահանջում։
Սա հաճախ կոչվում է «after-school restraint collapse» (ինքնակառավարման փլուզում)։
🏠 Տանը երեխան անվտանգ է
Տունը այն վայրն է, որտեղ կարելի է՝
▫️ լաց լինել
▫️ բարկանալ
▫️ ազատ արտահայտվել
Եթե երեխան տանը «բացվում է», դա շատ հաճախ նշանակում է, որ նա վստահում է ձեզ։ Նա գիտի՝ «ինձ կընդունեն ցանկացած վիճակում» 🤍
💥 Ինչու է լինում «պայթյուն» մանկապարտեզից հետո
Երբ ամբողջ օրը երեխայի նյարդային համակարգը լարված է եղել, տուն գալուց հետո կարող է լինել՝
▫️ լաց
▫️ գրգռվածություն
▫️ ագրեսիվ պահվածք
▫️ կամակորություն
Սա ոչ թե «վատ ծնողավարության» նշան չէ, պարզապես նյարդային համակարգի թուլացում։
Օգնում է մանկապարտեզից հետո երեխային ժամանակ տալը
🪇սիրելի խաղալիքներով խաղալը
📚 միասին 5 րոպե գիրք նայել
🎼նույն երաժշտությունը միացնելը
❤️«գրկախառնության րոպե»
Նկատե՞լ եք ձեր երեխաների մոտ նման փոփոխություններ և ինչպե՞ս եք արձագանքում: