28/01/2025
Հարգելի հետևորդներ,
Հաշվի առնելով հասարակական կյանքում վերջին փոփոխությունները, կապված հայտարարագրման նոր համակարգի ներդրման և հասարակության կողմից բարձրացվող բազմաթիվ հարցերը, մեզ համար հիմք հանդիսացավ վերանայել և ընդլայնել կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունները:
Ուրախ եմ տեղեկացնել, որ Մալխասյան Քոնսալթինգ խորհրդատվական ընկերությունը սկսում է մատուցել նոր ծառայություններ, ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդներին: Նոր ծառայություններն իրենց մեջ ներառելու են բանկային, հաշվապահական, հարկային խորհրդատվություն, հաշվապահական հաշվառման ծառայություններ, ինչպես նաև քաղաքացիների տարեկան հայտարարագրերի լրացման և ներկայացման ամբողջական ծառայություններ և խորհրդատվություն: Նոր ծառայությունների մասին հավելյալ տեղեկատվությունը հնարավոր կլինի ստանալ, ինչպես մեր սոց կայքի միջոցով, այնպես էլ կապ հաստատելով մեր անփոփոխ հեռախոսահամարներին:
Մեր սիրելի հաճախորդներ և հետևորդներ Կազմակերպությունն իր գործունեության 14 տարիների ընթացքում մշտապես պահպանել է առաջին իսկ օրվանից որդեգրած սկզբունքը, այն է՝ աշխատելով բարձր պատասխանատվությամբ և որակյալ ծառայությունների մատուցման շնորհիվ ստանալ հաճախորդների անվերապահ վստահությունը: Կարծում եմ գործունեության ընդլայնումը կնպաստի Մալխասյան Քոնսալթինգ ՍՊԸ նկատմամբ վստահության բարձրացման և նորանոր հաճախորդների (ընկերների) ձեռքբերմանը:
Հարգանքներով և նորանոր հաջողությունների սպասումով Ձեր
Մալխասյան Քոնսալթինգ ՍՊԸ