Qimia.am

Qimia.am

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Qimia.am, School, Yerevan.

Այս ձեռնարկը նախատեսված է բուհական ընդունելության քննություններին նախապատրաստվող աշակերտների, ինչպես նաև կամավոր ատեստավորման քննություններին նախապատրաստվող ուսուցիչների համար

18/09/2025

«Քիմիայի դասընթաց» ձեռնարկը 10-11 դասարանների դասավանդման երաշխավորված ուսումնական գրականություն! 🥰🥰

Կզնակի կողմից հրապարակվել է 2025-2026 ուսումանական տարվա 10-11 դասարանների նպատակային հոսքերում «Քիմիա» առարկայի դասավանդման մեթոդական ուղեցույցը, որում, ի թիվս գործող նախկին դասագրքերի, առաջարկված է նաև Ռ. Քարիմյանի «Քիմիայի դասընթաց» ձեռնարկը:

lib.armedu.am

26/08/2025

Նոր ուսումնական տարվա շեմին ստացել ենք նվեր մեր սիրելի Ռոզա Քարիմյանից:
Նոր տեսանյութ "Խնդիր զանգվածի պահպանման վերաբերյալ":
🥰🥰🥰🥰

25/06/2025

Մեր սիրելի քիմիկոս Ռ. Քարիմյանը սիրով մեզ է տրամադրել իր հերթական տեսանյութ-դասը՝ «Խառնուրդների բաժանում» թեմայով: Տեսանյութը շատ ակնառու է և մատչելի: Այն օգտակար կլինի և՛ աշակերտներին, և՛ ուսուցիչներին:
🥰🥰📖📖

11/06/2025

Բարև ձեզ, ընկերներ:
❤️📙 Ընդառաջելով քիմիայի միասնական քննության 39 թեստի մասին բազմաթիվ հարցադրումներին՝ որոշեցի որոշ պարզաբանումներ տալ: Ամինների հիմնային հատկությունները պայմանավորված են ազոտին կից ռադիկալի էլեկտրադոնոր հատկություններով: Ֆենիլ ռադիկալը էլեկտրաակցեպտոր է, այդ պատճառով անիլինն ավելի թույլ հիմք է, քան ամոնիակը: Ալկիլ ռադիկալները էլեկտրադոնոր են, այդ պատճառով մեթիլամինն ավելի ուժեղ հիմք է, քան ամոնիակը: Ռադիկալների թվի մեծացման հետ այս հատկությունները պետք է որ ուժեղանան: Այո, սահմանային երկրորդային ամիններն ավելի ուժեղ են առաջնային ամիններից, իսկ արոմատիկ երկրորդային ամինները, հակառակը՝ ավելի թույլ առաջնային ամիններից: Սակայն երրորդային ամինների դեպքում տարածական խոչընդոտների պատճառով այս օրինաչափությունը չի գործում, այդ պատճառով դրանք ավելի թույլ հիմնային հատկություններ են դրսևորում:
📘Այս ամենի մասին մասին ես մանրամասն նկարագրել եմ իմ ձեռնարկում🖌:
Հիմնային հատկությունների մասին ավելի անաչառ կարող ենք դատել դրանց դիսոցման հաստատունների արժեքների միջոցով: Որքան մեծ է այդ արժեքը, այնքան հիմնային հատկություներն ուժեղ են: Ստորև ներկայացնում եմ վիճահարույց ամինների դիսոցման հաստատունները.

11/06/2025

📕Թեսթի մասին ուզում եմ ավելացնել հետևյալը.
չնայած եռմեթիլամինն ավելի թույլ է, քան երկմեթիլամինը, այնուամենայնիվ բացառման կարգով կարելի էր ճիշտ պատասխանն ընտրել:
🔍Սրանով ես բացարձակ չեմ արդարացնում թեսթը կազմողներին, որոնց չեմ էլ ճանաչում: Ես արտահայտում եմ իմ անկեղծ կարծիքը, որ գիտելիք ունեցող երեխան կարող էր հեշտությամբ այս թեսթի միակ խելամիտ պատասխանը գտնել:🔐

04/06/2025

Բարեկամներ, քիմիայի ընդունելության քննություններին ընդառաջ՝ մեր սիրելի քիմիկոս Ռ. Քարիմյանը ներկայացրել է տեսանյութ շտեմարանային մի բարդ խնդրի լուծման վերաբերյալ: 🥰🥰🥰➡️ttps://qimia.am/%D4%B3%D5%B6%D5%A5%D5%AC.html

13/05/2025

Մեր սիրելի հեղինակ Ռ. Քարիմյանը սիրով մեզ է տրամադրել իր հերթական տեսանյութ դասը, որը վերաբերում է «Քրոմատոգրաֆիա» թեմային: 🥰🥰🥰🥰
Տեսանյութն անիմացիոն է և նայվում է մի շնչով: Բարի դիտում:

09/05/2025

Մեր սիրելի հեղինակ Ռ. Քարիմյանը սիրով մեզ է տրամադրել իր կողմից նոր ստեղծած տեսանյութ-դասը՝ «Աղերի հիդրոլիզ» թեմայի երկրորդ մասը: 🥰🥰🥰
Այս տեսադասում շատ պատկերավոր և մանրամասն բացատրված է թույլ հիմքերից ու թույլ թթուներից առաջացող աղերի հիդրոլիզը, ինչպես նաև անդարձելի հիդրոլիզը:
📖📖📖

13/04/2025

Մեր սիրելի հեղինակ Ռ. Քարիմյանը պատրաստել է նոր տեսանյութ՝ «Աղերի հիդրոլիզ» թեմայի առաջին մասը: Այս բավական խրթին թեման Ռ. Քարիմյանը ներկայացրել է բավականին պարզ ու արտահայտիչ՝ ցուցաբերելով բացատրության յուրահատուկ մոտեցում և կիրառելով համակարգչային պատկերման հմտություններ:

15/03/2025

Հերթական խնդրի լուծման մասին տեսահոլովակը Ռոզա Քարիմյանի կողմից: Այժմ հերթը Ջերմաքիմիայինն է: 🥰
------------------------------
Էթանի, ջրածնի և ացետիլենի այրման ջերմությունները համապատասխանաբար հավասար են 1560 կՋ/մոլ, 286 կՋ/մոլ և 1300կՋ/մոլ:
Որքա՞ն ջերմություն (կՋ) կանջատվի, եթե հիդրմանը մասնակցի 13գ ացետիլեն:
------------------------------
https://qimia.am

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address


Yerevan