«Արեգնազան» կրթահամալիր - Aregnazan School

«Արեգնազան» կրթահամալիր - Aregnazan School

Share

Waldorf School in Armenia, established in 1992

Արեգնազան կրթահամալիրը Հայաստանի առաջին և միակ վալդորֆյան դպրոցն է, որը 1994 թ.-ից ձգտում է գործնականում իրականացնել իր մանկավարժական իդեալը՝ որպես վալդորֆյան այլընտրանքային ուսուցման մեթոդով ինքնուրույն, ոչ պետական դպրոց։
Արեգնազան կրթահամալիրն ապահովում է տասներկուամյա կրթության շարունակական ընթացքը՝ համապատասխանաբար տարրական, միջին և ավագ դպրոցներով։ Վալդորֆյան այլ դպրոցների նման, Արեգնազանի կր

Photos from «Արեգնազան» կրթահամալիր - Aregnazan School's post 08/12/2025

Ահա և մի քանի սիրուն պահիկ մեր այս տարվա տոնավաճառից ✨🎄
📷 Suren Manvelyan

Photos from «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիա's post 28/11/2025

《Ինչ, որտեղ, երբ》 միջդպրոցական ինտելեկտուալ փառատոնին մասնակցած մեր թիմը 3֊րդ տեղը զբաղեցրեց և դեկտեմբերի 20֊ին կմեկնեն Գյումրի` համահայկական խաղերի։

Photos from Suren Manvelyan's post 01/09/2025

~Սեպտեմբերի 1֊ին է այսօր~

Դպրոցական ուղու բարի մեկնարկ փոքրիկներին և բացահայտումներով հարուստ ընթացք ճանաչողության ճանապարհին կանգնածներին։

Photos from «Արեգնազան» կրթահամալիր - Aregnazan School's post 09/08/2025

English text below ⬇️
Երեխաներն Արարատի գագաթին

2025 թվականի օգոստոսի 1֊ին Արարատն իր գագաթին առաջին անգամ ընդունեց հայ մանուկ ու պատանի լեռնագնացներին`《4 գագաթ》 մանկապատանեկան լեռնային ակումբին։ Նրանց թվում էին նաև《Արեգնազանի》աշակերտներ Միրո Խաչատուրյանը, Դավիթ Թադևոսյանը, Ռաֆայել Պետրոսյանը, ու մեկ ծնող` Տաթևիկ Գալֆայանը։ Նարեկ Արեխցյանն էլ, հրաշալի կամք ու դիմացկունություն ցուցաբերելով, հասել է 4700մ բարձրության։
Շնորհավորում ենք բոլորին և իրենց օրինակով ու գլխավորությամբ հաջողություն մաղթում երազանքների իրականացման ճանապարհին կանգնածներին։

On the Summit of Ararat

On August 1, 2025, young Armenian mountaineers from the "4 Peaks Alpine Club" made history by reaching the summit of Mount Ararat !
Among them were 3 students: Miro Khachaturyan, David Tadevosyan, Raphael Petrosyan, and a dedicated parent from our school. Narek Arekhtsyan, with remarkable willpower and unwavering endurance, triumphantly reached 4,700 meters.
Congratulations to everyone involved! Your determination is impressive! Keep moving towards your dreams!

#4գագաթ #Արեգնազան30

Հայտարարություն - Արեգնազան կրթահամալիր, վալդորֆյան դպրոց Հայաստանում 14/07/2025

Սիրելի բարեկամներ,

Մեր դպրոցի 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններ ընդունվելու համար կարող եք դիմել մինչև հուլիսի 31֊ը։

Հայտարարություն - Արեգնազան կրթահամալիր, վալդորֆյան դպրոց Հայաստանում «Արեգնազան» կրթահամալիրը հայտարարում է ընդունելություն ավագ դպրոցի 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններում` 2025-2026 ուսումնական տարվա համար։ Դիմումները ներկայացնելու վերջնա...

Photos from «Արեգնազան» կրթահամալիր - Aregnazan School's post 27/05/2025

Վերջին զանգ
☀️Բարի ճանապարհ դեպի նոր ճանաչումներ, ձեռքբերումներ, կառուցումներ☀️
📷 Suren Manvelyan

Photos from «Արեգնազան» կրթահամալիր - Aregnazan School's post 13/05/2025

Մեր 30-ամյակի տոնակատարության սիրուն պահերից
Լուսանկարները՝ Suren Manvelyan-ի

07/04/2025

English text below ⬇️

Ողջույն բոլորին,

Անցնող տարին շատ առանձնահատուկ էր մեզ համար․ երեսուներորդ տարին էր մեր դպրոցի գործունեության։ Վերաիմաստավորել անցյալը, պատրաստել ներկայի նավն ու վեր հանել առագաստները՝ նավարկելու դեպի առաջ․ սա է ներկայիս անելիքը։

Այժմ եկել է այս երեսուներորդ տարեդարձը տոնելու ժամանակը։ Հանդիպում ենք ապրիլի 13-ին՝ ժամը 17:00-ին, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Գեղեցիկ ներկայացում է այդ օրը սպասվում՝ աշակերտների, շրջանավարտների, ուսուցիչների, ծնողների մասնակցությամբ։ Երեկոն հարուստ է լինելու նաև աշակերտների ստեղծագործությունների ցուցադրությամբ, շփումներով։

Կսպասենք սիրով՝
«Արեգնազան» կրթահամալիր

•••

Dear Friends,

This past year has been a special one for us – it marks the 30th anniversary of our school's founding! We see this milestone as an opportunity to reflect on the journeys past, prepare for those yet to come, and raise our sails for the future.

Now, it’s time to celebrate the anniversary with an event. We invite you to join us on April 13th at 5:00 PM at the G. Sundukyan National Academic Theatre. The school has prepared a wonderful performance, featuring contributions from students, alumni, teachers, and parents. The evening will also include a display of student artwork, as well as opportunities for connection and conversation.

We look forward to celebrating with you, Aregnazan Waldorf School

#Արեգնազան30 #Վալդորֆյան #ԿառուցումԵնքԴպրոց

Դպրոցականների ընդունելությունը Արեգնազանում 21/03/2025

Հարգելի՛ բարեկամներ,

Տեխնիկական պատճառներով [email protected] էլեկտրոնային հասցեին ձեր ուղարկած նամակները անհասանելի էին մեզ համար։ Խնդիրն այժմ կարգավորված է, և մենք հնարավորինս սեղմ ժամկետներում կարձագանքենք բոլոր նամակներին: Հայցում ենք ձեր ներողամտությունը:

Նաև տեղյակ ենք պահում, որ մեր դպրոց ընդունվելու համար դիմումի էլեկտրոնային ձևը ևս այսուհետ գործում է։ Թե դեռ Արեգնազան վալդորֆյան համայնքի անդամ չեք և ցանկանում եք, որ Ձեր երեխան սովորի մեզ մոտ, դիմումի համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://aregnazanwaldorf.com/%d5%a4%d5%ab%d5%b4%d5%a5%d5%ac/ ։

Հարգանքով՝
Արեգնազան վալդորֆյան կրթահամալիր

Դպրոցականների ընդունելությունը Արեգնազանում Արեգնազան կրթահամալիրում իրականացնում ենք ընդունելություն և՛ առաջին դասարանի, և՛ արդեն առկա դասարաններում՝ այլ դպրոցներից մեզ մոտ տեղափոխվելու կարգով։

17/03/2025

Այսօր մեր 7֊րդ դասարանն այցելել էր Զինվորի տուն վերականգնողական կենտրոն։ Երեխաները վաղուց էին նախապատրաստվում այս պատասխանատու այցին։
Շարունակելի...

10/03/2025

English text below ⬇️

Մեծագույն ուրախությամբ հայտնում ենք, որ դուք այսուհետ կարող եք աջակցել Արեգնազան վալդորֆյան կրթահամալիրին՝ օգտագործելով մեր նոր ու հարմարավետ հարթակը։
Անկախ գումարի չափից՝ յուրաքանչյուր նվիրատվություն շատ կարևոր է մեզ համար և անմիջական միջոց է հանդիսանում, որպեսզի քայլ առ քայլ մոտենանք մեր նպատակների իրականացմանը։
Միացե՛ք մեր համայնքին, աջակցե՛ք մեր դպրոցի գեղեցիկ ու խոստումնալից նախաձեռնություններին՝ այցելելով հետևյալ հղումով՝
https://aregnazanwaldorf.com/%d5%b6%d5%be%d5%ab%d6%80%d5%a1%d5%a2%d5%a5%d6%80%d5%a5%d5%ac/
•••

We’re thrilled to share that you can now support Aregnazan Waldorf School through our easy-to-use online donation platform!
Every contribution, no matter the size, brings us one step closer to reaching our goal and making a lasting impact. Join us in supporting this wonderful community — simply click the link to donate today!

https://aregnazanwaldorf.com/en/donate/

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


23 Saryan Str
Yerevan
0002

Opening Hours

Monday 08:30 - 17:00
Tuesday 08:30 - 17:00
Wednesday 08:30 - 17:00
Thursday 08:30 - 17:00
Friday 08:30 - 17:00