25/12/2025
Մոտենում է մանուկների ամենասիրված տոնը՝ Ամանորը։ Հեռավոր Լապլանդիայից Ձմեռ Պապը հյուրընկալվեց թիվ մեկ մանկապարտեզ։ Երեխաները երգեցին ու պարեցին Ձմեռ Պապի հետ միասին։ Ամանորյա կախարդանքը կատարվեց՝ երեխաներին պարգևելով խինդ ու ծիծաղ, հեքիաթային և հիշարժան օր։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։🎄🎄🎄
19/12/2025
Մանկապարտեզը կրկին իր ջերմ դռները բացեց սաների առջև❤️❤️❤️
20/02/2025
Մանկապարտեզում նշեցին Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը և Գիրք նվիրելու տոնը։ Օրվա շրջանակում երեխաներն այցելեցին Հայփոստ։ Երեխաները անակնկալներ էին պատրաստել աշխատակիցների համար. նրանք երգեցին, արտասանեցին, իսկ վերջում նվիրեցին գեղեցիկ գրքեր աշխատակիցներին։ Հայփոստի աշխատակիցները նույնպես պատրաստել էին անակնկալներ փոքրիկների համար, նրանք նույնպես գրքեր նվիրեցին երեխաներին։
Շնորհակալություն Հայփոստ ընկերության Եղեգնաձորի բաժանմունքի ողջ անձնակազմին գրկաբաց ընդունելության եւ գիրք-նվերների համար։
03/10/2024
Մանկապարտեզը Focus on Children Now-FCN կազմակերպության կողմից ստացել է նորաոճ, հարմարավետ ու գունեղ 106 մահճակալ։ Մանկապարտեզի անձնակազմն ու ծնողները հայտնում են իրենց խորհին շնորհակալությունը FCN հիմնադրամին՝ երեխաներին անհրաժեշտ գույքով ապահովելու համար։
09/07/2024
Մանկապարտեզում նշեցին Վարդավառ։ Երեխաները միմյանց ջրեցին եւ ներկայացրին տոնի խորհուրդը։ Այն հանդիսանում է Հայ Սուրբ Առաքելական Եկեղեցու հինգ Տաղավար տոներից (Սուրբ Ծնունդը և Կնունքը, Քրիստոսի Սուրբ Հարությունը, Աստծո Կերպարանափոխումը, Սուրբ Աստվածամոր Վերափոխումը, Տիրոջ Կենսարար Խաչի Կանգնեցումը) մեկը, ինչպես նաև ժողովրդի սիրած տոներից մեկը։
«Վարդավառ» բառը տարբեր նշանակություններ ունի։ Մի տարբերակով, «Վարդավառի» (կամ «Վարդամատն») տոնի անվանումը իր արմատներով գալիս է «վարդ» (վարդ) բառից և նշաանկում է «վարդերով ողողել»։
18/06/2024
Մանկապարտեզում այսօր յուրօրինակ գեղեցիկ ու ջերմ էր: Բոլոր խմբերը նշում էին Ծաղկի տոնը։ Օրվա շրջանակում երեխաները ծանոթացած ծաղկի տեսակներին, դրանց յուրահատկությանն ու օգտակարությանը։ Յուրաքանչյուր խումբ ներկայացրեց իրեն բնորոշ ծաղկի տեսակը՝ ներկայացնելով այն երգի, պարի եւ խաղի միջոցով։ Մանկապարտեզին հյուր էր եկել նաեւ նախկին սան, նկարչուհի Մարիա Մխիթարյանը։ Վերջինը ներկայացրեց իր աշխատանքները ծաղկի թեմայով։ Միջոցառմանը ներկայացված էին նաեւ ծնողների ձեռքը աշխատանքները, ներկա էին հյուրեր՝ համայնքապետարանից։ Օրն ամփոփեց փոքրիկ Կարա Բալան, ով ներկաներին նվիրեց ծաղիկներ։
01/06/2024
Բարի երթ🎓🌸❤️
Ավագ խմբի երեխաները հրաժեշտ տվեցին մանկապարտեզին։ Դաստիարակ՝ Աննա Բաբայանի եւ երաժիշտ՝ Արմինե Սարգսյանի գլխավորությամբ երեխաները հանդես եկան գեղեցիկ ավարտական միջոցառմամբ։ Նոր գիտելիքներով ու հմտություններով մանկապարտեզի սաները մուտք կգործեն դպրոց: Հուզված, բայց նաև հպարտությամբ նրանք հրաժեշտ տվեցին իրենց սիրելի մանկապարտեզին, և խոստանացան միշտ հավատարիմ լինել ու բարձր պահել հարազատ կրթօջախի անունը։ Միջոցառմանը ներկա էին հյուրեր և ծնողներ: Բոլոր ներկաները շնորհավորեցին փոքրիկներին կյանքի այս փուլն ավարտելու կապակցությամբ և մաղթեցին բարի երթ:
17/05/2024
Այսօր կրտսեր 2-րդ խմբում՝ դաստիարակ Աննա Միքայելյանի եւ երաժիշտ՝ Արմինե Սարգսյանի գլխավորությամբ, տեղի ունեցավ «Մանկության մոլորակ» թեմայով միջոցառում։ Երեխաները արտասանեցին, երգեցին ու պարեցին։ Սաները իրենց մանկության մոլորակում ներկայացրին տարվա ամենասիրուն եղանակը՝ գարունը, խոսեցին մայրության թեմայի շուրջ, ու վերջում որպես խաղաղության խորհրդանիշ երկինք բաց թողեցին փուչիկներ։ Ներկա ծնողները շնորհակալություն հայտնեցին՝ նման գեղեցիկ ձեռնարկի համար եւ դաստիրակ Միքայելյանին պարգեւտրեցին պատվոգրով։
16/05/2024
Ընտանիքի միջազգային օրվա շրջանակում՝ ավագ խմբում՝ դաստիարակ Աննա Բաբայանի գլխավորությամբ, տեղի ունեցավ ինտեգրված պարապմունք՝ «Իմ ընտանիքը» թեմայով։ Երեխաները խոսեցին իրենց ընտանիքներից ու ներկայացրին լուսանկարներ։ Վերջինները թեմայի շրջանակում կատարեցին խմբային աշխատանքներ, լսեցին տարբեր մեջբերումներ։ Դաստիարակ Աննա Բաբայանը իր խոսքում եւս մեկ անգամ կարեւորեց ընտանիքի դերն ու տեղը՝ մեջբերելով.«Զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ»,-Մուրացան։
16/05/2024
Այսօր միջին 2-րդ Ա խմբում թեւածում էին ծիածանի գույները։ Դաստիարակ Քրիստինե Սարգսյանի ու երաժիշտ Արմինե Սարգսյանի գլխավորությամբ՝ երեխաները հանդես եկան գեղեցիկ ձեռնարկով։ Ծիածանի գույներով, երգ ու պարով, բանաստեղծություններով նրանք գունավորեցին միջոցառումը։ Վերջում ներկաների մաղթեցին խաղաղ ու գույնզգուն կյանք՝ միջոցառման՝ «Ծիածանի երազանքը» խորագրի համատեքստում։ Ներկա ծնողները շնորհակալություն հայտնեցին՝ գեղեցիկ ու ուրախ ձեռնարկի համար։
11/05/2024
Միջին 2-րդ Բ խմբում՝ դաստիարակ Լաուրա Թունյանի եւ ֆիզ. հրահանգիչ Աննա Հարությունյանի գլխավորությամբ, տեղի ունեցավ բաց պարապմունք՝ «Հայաստանն իմ տունն է» թեմայով։ Բաց դասն սկսվեց ՀՀ հիմնի կատարմամբ։ Երեխաները ներկայացրի ՀՀ զինանշանը, դրոշը եւ մարզերը։ Ընթացքում հանդես եկան ՀՀ-ի մասին հետաքրքիր տեղեկատվությամբ ու ֆիզկուլտ դադարներով։ Միջոցառումն անցավ ջերմ եւ ուրախ մթնոլորտում։