Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի հենակետային վարժարան /ավագ դպրոց/

Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի հենակետային վարժարան /ավագ դպրոց/

Share

Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ Հենակետային վարժարանի (ավագ դպրոցի) տնօրեն` Իրինա Գրիգորյան
Հեռ.` (010) 59 22 72, (033) 59 22 72

http://armspu.am/careercenter/ln/am

18/07/2026

📌 Հայկական պետական մանկավարժական համալսարանը շնորհավորում է 2026-2027 ուսումնական տարվա առկա բակալավրիատի ընդունելության մրցույթը հաղթահարած դիմորդներին:

🔶Անվճար ուսուցման մրցույթի արդյունքներ՝https://aspu.am/application/upload/efm/b14d4d13.pdf :
🔶Վճարովի ուսուցման մրցույթի արդյունքներ՝https://aspu.am/application/upload/efm/0de5e861.pdf :
🔶Արտոնությամբ ընդունված դիմորդներ՝https://aspu.am/application/upload/efm/9b9627d9.pdf :

✔️Այսօրվանից դուք դառնում եք մանկավարժական մեծ համայնքի անդամ՝ ընտրելով գիտելիքի, մասնագիտական զարգացման և պատասխանատու առաքելության ուղին։

🔹 Վստահ ենք, որ համալսարանում ձեռք կբերեք անհրաժեշտ գիտելիքներ, փորձ և արժեքներ՝ ձեր մասնագիտական հաջողություններն ու ապագա ձեռքբերումները կերտելու համար:

05/07/2026
05/06/2026

‼️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
2026-2027 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ👩‍🎓👨‍🎓

💥Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանը (ավագ դպրոցը) հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա 10-րդ դասարանի ընդունելություն՝ հումանիտար (հայոց լեզու, Հայաստանի պատմություն, անգլերեն) և բնագիտամաթեմատիկական (մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, և աշխարհագրություն) նպատակային ծրագրով ընտրված առարկաների խորացված ուսուցմամբ։

💥Դիմում-հայտերը ընդունվում են հունիսի 30-ից հուլիսի 4-ը ներառյալ՝ ժամը՝ 9։00-15։00։

💥Գիտելիքի ստուգման օրերն են հուլիսի 6-8-ը ներառյալ։

✳️Մրցույթին մասնակցելու համար դիմորդը օրինական ներկայացուցչի (ծնողի, որդեգրողի կամ հոգաբարձուի) հետ ընդունող հանձնաժողով է ներկայացնում պահանջվող փաստաթղթերի փաթեթը, որը պարունակում է՝
✅️դիմում (լրացվում է տեղում),
✅️2 լուսանկար (3x4 չափսի),
✅️9-րդ դասարանի ավարտական վկայականը կամ վկայականին փոխարինող առաջադիմության մասին տեղեկանք գնահատականներով,
✅️ծննդյան վկայական (բնօրինակը և պատճենը),
✅️ծնողի անձնագիր (բնօրինակը և պատճենը),
✅️սովորողի և ծնողի ՀԾՀ (սոցիալական քարտերի) պատճենները։

✳️«Կերպարվեստ և դեկորատիվ կիրառական արվեստ», «Պարարվեստ» (ՀՊՄՀ-ի պարարվեստի ամբիոնում) վճարովի կրթական ծառայությունից օգտվելու համար դիմորդը մասնակցելու է մասնագիտական մրցույթի։

✴️Մրցույթի անցկացման պայմաններն են՝
✔️Հիմնական կրթության վկայականի միջին որակական գնահատականի (ՄՈԳ)-ի ցուցանիշը, ինչպես նաև գիտելիքի ստուգման (գրավոր) արդյունքները:

✴️Հավասար արդյունքների դեպքում առավելությունը տրվում է․
✔️հիմնական դպրոցի ուսումնառության ընթացքում դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաներում դիպլոմ ստացած դիմորդին,
✔️ավարտական փաստաթղթում նպատակային առարկաներից առավել բարձր միավոր ունեցող դիմորդին։

✴️Մրցույթից դուրս առաջնահերթություն տրվում է՝
✔️Վարժարանի աշխատակիցների երեխաներին,
✔️ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձանց երեխաներին։

💥Մրցույթի արդյունքները հրապարակվելու են հուլիսի 9-ին։

Հասցեն՝ ք․ Երևան, Դեղատան 17

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել՝ (010) 59-22-72




#Արիպատմեմ
#ՀՊՄՀ💯

Photos from Հայկական պետական մանկավարժական համալսարան (ASPU)'s post 22/05/2026
19/05/2026

❗Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ

❗ ՀԱՍՏԱՏՎԵԼ է 2026 ԹՎԱԿԱՆԻ II ՓՈՒԼԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

2026 թվականի հունիսին անցկացվող (երկրորդ փուլ) միասնական քննությունների օրերը․

💥Հունիսի 12-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»,

💥Հունիսի 16-ին՝ «Օտար լեզուներ»/անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն/,

💥Հունիսի 19-ին՝ «Մաթեմատիկա»,

💥Հունիսի 23-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»,

💥Հունիսի 26-ին՝ «Քիմիա», «Ռուսերեն»,

💥 Հունիսի 30-ին՝ «Ֆիզիկա», «Հայոց պատմություն»։

Գնահատման և թեստավորման կենտրեն

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Դեղատան փողոց 17
Yerevan
0010