Շենգավիթ Վարչական Շրջանի N144 Հիմնական Դպրոց

Շենգավիթ Վարչական Շրջանի N144 Հիմնական Դպրոց

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Շենգավիթ Վարչական Շրջանի N144 Հիմնական Դպրոց, Education, Основная школа №144, 9 2nd Street, Армения, Yerevan.

Photos from Շենգավիթ Վարչական Շրջանի N144 Հիմնական Դպրոց's post 02/07/2017

Հ. 144 դպրոցն իր սաների համար տարեցտարի դառնում է ջերմ ու հարազատ մի օջախ: Տնօրեն Կ. Գասպարյանի նախաձեռնությամբ հունիսի 1-ից երեխաներն իրենց ամառային հանգիստն են վայելում դպրոցում: Դպրոցի ողջ անձնակազմը սիրով ընդունում է երեխաներին, փոխանցում իր գիտելիքներն ու հմտությունները, իրականացնում ուսուցողական, ճանաչողական, սպորտային ծրագրեր, կազմակերպում մանկական ժամանցը:
Հագեցած է երեխաների առօրյան. նրանք սովորում են, խաղում, ոգեշնչվում, ստեղծագործում, մասնակցում բազմաբնույթ միջոցառումների: Տպավորիչ ու բազմազան առօրյայի կազմակերպումը, ուսումնական և զվարճանքային ծրագրերի համակցումն ստեղծում են բարոյահոգեբանական նպաստավոր պայմաններ երեխաների ներդաշնակ զարգացման համար: Նրանց առօրյան ընդգրկում է հետևյալ տարրերը՝
ա) նախավարժանք
բ) խոսքի մշակույթ
գ) գիրք, ընթերցանություն
դ) օտար լեզվով հաղորդակցվելու հմտությունների և կարողությունների զարգացում
ե) տրամաբանություն, ընկալում
զ) կերպարվեստ, հմուտ ձեռքեր
է) շախմատ
ը) ելույթներ, բեմականացումներ, բանավեճեր
թ) բակային խաղեր, զբոսանքներ, էքսկուրսիաներ:
Ամառային հանգստի կարևոր բաղադրիչներից է նաև առողջ սննդի կազմակերպումը՝ հյութեր, մրգեր, բանջարեղեն, համեղ աղցաններ և ապուրներ, աղանդեր:

Photos from Շենգավիթ Վարչական Շրջանի N144 Հիմնական Դպրոց's post 02/06/2017

Վերջին զանգ, վերջին դաս, հուզմունք ու ժպիտ: Այսօր մեր կրթօջախում ևս հնչեցին վերջին զանգի ղողանջները: Հուզմունք կար օդի մեջ, ուսուցիչների սրտում, ծնողների հոգիներում և իհարկե արդեն շրջանավարտ դարձած շրջանավարտների աչքերում: Գարնան նման ծաղկել ու շողշողում էին մեր խենթուկները, խենթ է նաև նրանց տարիքը:
Սիրելի´ շրջանավարտներ, թող ձեզ համար բացվեն կյանքի լուսավոր դռները, և թող բոլորդ հասնեք ձեր երազանքի աստղին:

Photos from Շենգավիթ Վարչական Շրջանի N144 Հիմնական Դպրոց's post 02/06/2017

Հ. 144 հիմնական դպրոցում տեղի ունեցավ առաջին դասարանցիների Այբբենարանի հանդեսը: Հարկ է նշել, որ առաջին դասարանի աշակերտների մեծ մասը դեռևս հունվարին էին ավարտել այբբենարանը և արդեն իսկ բավականին վարժ գրում և ընթերցում են: Միջոցառման ընթացքում աշակերտները բեմականացմամբ ներկայացրեցին մեսրոպատառ գրերի ստեղծման դժվարին պատմությունը,հայ մարդու’ սեփական գիր ու գրականություն ունենալու կարևորությունն ու անհրաժեշտությունը: Դպրոցի սաներն արտասանեցին ու երգեցին, հանդես եկան պարային գեղեցիկ կատարմամբ: Միջոցառման վերջում նրանց անակնկալ էր սպասվում: Առաջին դասարանցիների ուսուցչուհիները Ի. Ասատրյանը և Լ. Սիմոնյանը նրանց նվիրեցին իրենց դասարանական նկարները: Առաջին դասարանցիներին գրաճանաչության կապակցությամբ իրենց շնորհավորական խոսքը ուղղեցին դպրոցի տնօրենը, ուսուցիչներն ու աշակերտների ծնողները` նրանց մաղթելով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ ուսման մեջ:

Photos from Շենգավիթ Վարչական Շրջանի N144 Հիմնական Դպրոց's post 02/06/2017

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՓՈՔՐԻԿ
Հունիսի 1-ին ինչպես բազմաթիվ երկրներում, այնպես էլ մեր երկրում նշվում է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Այսօր հանրապետության տարբեր հրապարակներում և այգիներում տեղի են ունենում մանուկներին նվիրված բազմաթիվ միջոցառումներ. ամենուր տոնական տրամադրություն է:
Այս ամենից անմասն չմնաց նաև հ. 144 հիմնական դպրոցը: Վերջինիս նախաձեռնությամբ դպրոցի բակում կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում, որին ներկա էին թե՛ դպրոցի, թե՛ դպրոցի շրջանում ապրող հրաշամանուկները:
Հ. 144 դպրոցը շնորհավորում է բոլոր փոքրիկներին, ցանկանում, որպեսզի նրանք միշտ լինեն առողջ, առույգ, զվարթ ու երջանիկ:

Photos from Շենգավիթ Վարչական Շրջանի N144 Հիմնական Դպրոց's post 05/05/2017

Ա՜ խ, թե գայիր, քեզ կտայինք` փառքի հազար դարեր վրան`
Մասիս սարը` քեզ քամանչա, ձյունը` սադաֆ քարեր վրան,

Արծաթ Զանգու, ոսկի Արազ` միշտ հայախոս լարեր վրան

Դու դարդիման իմ հայ սրտով Կովկասի յար, Սայաթ-Նովա:

Մայիսի 5-ին հ. 144 հիմնական դպրոցը հերթական անգամ գեղեցիկ միջոցառում կազմակերպեց: Այս անգամ գրական-երաժշտական ցերեկույթը նվիրված էր անզուգական երգահան Սայաթ- Նովային: Անուն, որն անչափ թանկ ու նվիրական է յուրաքանչյուր հայի համար, որի անմար երգերով ու տաղերով դարեր շարունակ կրթվել ու դաստիարակվել են սերունդներ, սիրո խոստովանություններ արել ու գրավել շատերի սրտերը: Նա պատկանում է այն առաջնակարգ բանաստեղծների շարքին, ովքեր իրենց հանճարի զորությամբ դադարում են մի ժողովրդի սեփականություն լինելուց և դառնում են ողջ մարդկության սիրելին:
Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի փոխտնօրեն Գայանե Տիգրանյանը, վերջինս միջոցառմանը մասնակից էր դարձրել տարբեր դասարանների աշակերտներին: Միջոցառման ժամանակ աշակերտները ներկայացան և՛ ասմունքով, և՛ պարով, և՛ երգով:
Անտարակույս, մեր ժողովուրդը ժողովրդական, ազգային երգ և երաժշտություն լսելու սեր ու մեծ կարիք ունի: Վայելելով Սայաթ-Նովայի անմար երգերն ու տաղերը` ցերեկույթի մասնակիցները բավական հաճելի տպավորություններով հեռացան դահլիճից: Հանրաճանաչ աշուղի ստեղծագործությունները դեռ երկար ժամանակ կհնչեն նրանց սրտերում:

Photos 08/03/2017
21/02/2017

Փետրվարի 19-ը գիրք նվիրելու օրն է: Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը շատ պատեհ է գրքի նկատմամբ սեր և ակնածանք սերմանելը: Այդ առթիվ հ. 144 հիմնական դպրոցի տարբեր դասարաններ նախատեսել էին մի շարք միջոցառումներ:
Iա դասարանի աշակերտները դասղեկ Գրիգորյանի գլխավորությամբ անակնկալ էին պատրաստել 9-րդ դասարանի աշակերտների համար:
Նրանք նվիրեցին իրենց իսկ ձեռքով պատրաստված հեքիաթների գրքեր:
4-րդ դասարանի աշակերտները դասղեկ Ա. Մարտիրոսյանի գլխավորությամբ կազմակերպել էին ցերեկույթ նվիրված Հովհ. Թումանյանի ծննդյան օրվան և գրքի տոնին:
Օրվա խորհուրդը ամփոփվեց հետևյալ նշանաբանով. «Գի՛րք կարդացեք հորդորի փոխարեն. պարզապես գի՛րք նվիրենք»:

Photos from Շենգավիթ Վարչական Շրջանի N144 Հիմնական Դպրոց's post 28/01/2017

Սիրելի´ հայրենակիցներ, մեծագույն հպարտությամբ հ. 144 հիմնական դպրոցը շնորհավորում է հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ:
Հայո՛ց աշխարհ, թո՜ղ խաղաղությունը լինի սահմանիդ, հայո՛ց բանակ, թո՜ղ անկոտրում լինի ոգիդ, հա´յ զինվոր, թո՜ղ աներեր լինի կամքդ և անսասանելի քաջությունդ:
Հայկակա´ն բանակ, շնորհավո՜ր տոնդ...

ABBA - Happy New Year 2017 [Lyrics] HD 31/12/2016

Հարգելի՛ ուսուցչական անձնակազմ, սիրելի՛ աշակերտներ և ընթերցողներ, ջերմորեն շնորհավորում ենք բոլորիդ Նոր տարին եւ գալիք Սուրբ Ծնունդը, մաղթում Ձեր նվիրական երազանքների իրականացում, համերաշխություն եւ խաղաղություն Ձեր ընտանիքներում։ Թող 2017 թվականը արգասաբեր լինի հայության համար թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում եւ թե՛ Արցախում։ 2017 թվականը լինի նոր տաղանդների հայտնաբերման, երազանքների իրականացման և ստեղծագործական հաջողությունների տարի: Հանդիպելով ցանկացած դժվարության, պետք է հավատանք, որ լավատեսությամբ, աշխատասիրությամբ, հույսով ու հավատով կհասնենք մեր նպատակներին։
Շնորհավոր Ամանոր, երջանիկ ու սիրառատ օրեր ենք մաղթում բոլորին։

ABBA - Happy New Year 2017 [Lyrics] HD "Happy New Year" is a popular song by Swedish pop group ABBA from their 1980 album Super Trouper. ABBA was a Swedish pop group formed in Stockholm in 1972, c...

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Основная школа №144, 9 2nd Street, Армения
Yerevan