17/08/2026
📺 GreenTech Academy BootCamp-ը՝ Առաջին ալիքի «Լուրեր»-ի անդրադարձում
Հանրայինը պատմում է, թե ինչպես անցավ մեր եռօրյա ինտենսիվ ծրագիրը, որտեղ Հայաստանի բոլոր մարզերից ժամանած մասնակիցները խորանում էին կանաչ տեխնոլոգիաների, էներգետիկ լուծումների ու ստարտափների հիմնադրման մեջ։
Դիտեք ռեպորտաժը՝ կրթական ճամբարի մթնոլորտի, մասնակիցների ու ծրագրի հետագա փուլերի մասին 👇
🎥 https://youtu.be/_y9LNk2k6KM
GreenTech Academy ծրագիրն իրականացվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից՝ Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագրի շրջանակում։
Եռօրյա ճամբար՝ ստեղծելու «կանաչ» ստարտափ
Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝Website: https://www.1lurer.am/Fa...
14/08/2026
Կրեատիվ ինդուստրիայից մինչև ԱԲ լուծումներ ու չիպեր. ԱՏՁՄ-ին են միացել ևս 5 նոր անդամներ։
Օնբորդինգի մեր հանդիպմանը համայնք ընդունեցինք նոր ընկերություններին՝ ծանոթանալով նրանց գործունեությանն ու ծանոթացնելով նրանց ԱՏՁՄ-ի ընձեռած հնարավորություններին։ Մնացածն արդեն փորձված պրոցես է՝ կապեր, գործընկերություն, առաջընթաց 🚀
Բարի գալուստ ԱՏՁՄ համայնք 👋
🔹 GROVF
🔹 Arevera
🔹 Common Operational Picture Analytics (COPA)
🔹 Prime Insurance Brokers
🔹 Need More
07/08/2026
Փոփոխություն Բարձր որակավորում ունեցող մասնագետների /ԲՈՈւՄ/ ներգրավման նպատակային ծրագրում
Հարգելի համայնք, ուրախ ենք տեղեկացնել, որ խնդիրը, որին ԲՈՈՒՄ ծրագրի շրջանակում բախվում էին տեխնոլոգիական ընկերությունները, ԱՏՁՄ-ի և գործընկերների հետևողական ջանքերի, ինչպես նաև պետական մարմինների հետ արդյունավետ երկխոսության արդյունքում լուծվել է։ Կառավարության օգոստոսի 6-ի նիստում ընդունված որոշմամբ կարևոր փոփոխություններ կատարվեցին N 355-Լ որոշման «Տնտեսության արդիականացման նպատակային ծրագրերում» (Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման ծրագիր)։
🔍 Ի՞նչն էր խնդիրը և ինչպես լուծվեց
Ծրագրով նախատեսված էր պետական աջակցություն՝ բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման համար։ Սակայն մոնիթորինգի ընթացքում արված տառացի մեկնաբանության պատճառով «գիտությունների թեկնածու» (PhD) աստիճան ունեցող մասնագետները չէին նույնացվել «գիտությունների դոկտորի» հետ։ Արդյունքում՝ ծրագրին բարեխղճորեն մասնակցող մի շարք տեխնոլոգիական ընկերություններ զրկվել էին հասանելիք աջակցությունից և կրել անհիմն ֆինանսական հետևանքներ։
Ընդունված փոփոխություններով.
🔹 Հստակեցվել և հավասարեցվել են գիտական աստիճանների ու որակավորումների ձևակերպումները (Doctor of Philosophy / PhD, թեկնածու, դոկտոր)։
🔹 Կարգավորումները տարածվում են 2022 թվականի օգոստոսի 9-ից ծագած հարաբերությունների վրա (ունեն հետադարձ ուժ)։
🔹 Էկոնոմիկայի նախարարությունը 30 օրվա ընթացքում կիրականացնի վերահաշվարկ և կապահովի վճարման ենթակա գումարների փոխանցումը շահառուներին։
Այս արդյունքը ԱՏՁՄ-ի հերթական կարևոր հաջողությունն է քաղաքականության մշակման և շահերի պաշտպանության ուղղությամբ։ Գործընթացի շրջանակում թիմն իրականացրել է խնդրի խորքային իրավական վերլուծություն, մշակել հիմնավորումների փաթեթը և պետական գերատեսչությունների հետ ապահովել հետևողական ու արդյունավետ երկխոսություն։
Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն նախկին նախարար Մխիթար Հայրապետյան / Mkhitar Hayrapetyanին, ինչպես նաև նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանին․ նրանց մեծ աջակցությունն ու գործուն մասնակցությունը վճռորոշ եղան այս խնդրի հանգուցալուծման հարցում։
Շնորհակալ ենք նաև նախարար Դավիթ Թադևոսյանին՝ նախաձեռնության շարունակականությունն ապահովելու և գործընթացն ավարտին հասցնելուն աջակցելու համար։
Շնորհակալ ենք մեր բոլոր գործընկեր ընկերություններին, որոնք վստահեցին այս գործընթացին և մասնակցեցին աշխատանքներին։
Շարունակում ենք աշխատել՝ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի համար կանխատեսելի և արդար կարգավորումների ապահովման ուղղությամբ։
04/08/2026
Հայկական տեխնոլոգիական համայնքում սովոր ենք ռեկորդների, և մենք էլ Սևանում ունեցանք մերը՝ ԱՏՁՄ ամենամեծ միթափը՝ ավելի քան 300 մասնակցով։ 🌊
🔥 Եվ համայնք ընդունեցինք մեկ այլ ռեկորդակրի՝ Firebird-ին՝ որպես նոր ռազմավարական անդամ։
🏆 Դիմավորեցինք նաև մեր նոր անդամներին, որոնք շարունակելու են ռեկորդների շարքը.
🔹 Actual Solutions
🔹 Digital Caramel
🔹 Gruvi.ai
🔹 AIP Scientific
🔹 Hospit / Makichyan Consulting
🔹 Prime Insurance Brokers
🔹 Repat Armenia
🤝 Շնորհակալություն Seaside Startup Summit-ին հյուրընկալելու համար
✨ Հուլիսյան միթափի էներգիան այս մի հրապարակումով չի սպառվի, սպասե՛ք նորերին։
16/07/2026
Քանի՞ անգամ եք ինքներդ ձեզ ասել՝ «ուղղակի զբաղված շաբաթ էր»՝ անտեսելով քրոնիկ հոգնածության իրական ահազանգերը ու արդյո՞ք հուզական այրման դեմ պայքարը միայն անհատի պատասխանատվությունն է, թե՞ այն պահանջում է կազմակերպչական արմատական փոփոխություններ։
Ուրախ ենք տեղեկացնել, որ Teach For Armenia հիմնադրամի հետ համագործակցությամբ մեր հաջորդ հանդիպումը լինելու է հենց այս թեմայի շուրջ բոլորովին նոր՝ workshop ձևաչափով:
Թեման՝ Recognize. Prevent. Recover. | Burnout Awareness Workshop.
🎤 Մեր ֆասիլիտատորն է Ժաննա Վարդանյանը՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ՄՌԿ ավագ մասնագետը։
Սպասվում է գործնական քննարկումներով և թիմային աշխատանքով հագեցած հանդիպում, որի ընթացքում կբաժանվենք թիմերի և տարբեր սեղանների շուրջ կքննարկենք հուզական այրմանն առնչվող կարևորագույն խնդիրներն ու դրանց լուծումները:
Մեր նպատակն է ոչ թե գտնել «ճիշտ» պատասխաններ, այլ ունենալ անկեղծ քննարկումներ, որոնք կօգնեն ձևավորել ավելի առողջ աշխատանքային միջավայր:
📍 Մովսես Խորենացի 28, UATE գրասենյակ
📅 Հուլիսի 24, 17:30
📋 Գրանցումը՝ https://events.uate.org/e/july-hub
Սպասում ենք ձեզ 🚀