20/10/2021
Seroond Lab / Սերունդ Լաբ-ը դպրոցական աշնանային արձակուրդների ընթացքում երեխաներին հրավիրում է ծրագրավորման Scratch դասընթացի՝ հոկտեմբերի 25-ից մինչեւ 29-ը:
5-օրյա ինտերակտիվ դասերը նախատեսված են 7-12 տարեկան երեխաների համար, ովքեր.
- կծանոթանան ծրագրավորման հիմունքներին ու տրամաբանությանը,
- կսովորեն կիրառել SCRATCH ծրագրավորման լեզուն,
- կնախագծեն, կկոդավորեն եւ կթողարկեն իրենց առաջին պարզ խաղը կամ անիմացիոն հոլովակը:
Դասերն անցկացվելու են Մերգելյան ինստիտուտի տարածքում՝ Բարեկամության մետրոյի հարեւանությամբ, հոկտեմբերի 25-29-ը, 5 դաս հանդիպում՝ յուրաքանչյուրը 2-ական ժամ տեւողությամբ՝ 10:00-12:00 կամ 17:00-19:00:
Դասընթացն անվճար կլինի Արցախից տեղահանված եւ արցախյան երկրորդ պատերազմի զոհերի երեխաների համար: Իսկ այլ մասնակիցների համար ամբողջ դասընթացի արժեքը 15.000դրամ է: Մասնակցելու համար անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ լրացնել այս հայտը՝ https://bit.ly/SeroondAutumn2021, ապա նաեւ կատարել վճարումը: Ի դեպ, տեղերը խիստ սահմանափակ են:
#ԾրագրավորումԵրեխաներիՀամար #ՍերունդԼաբ