👩🎓Կրթությունն է աշխարհը փոխելու ամենահզոր զենքը։ Նելսոն Մանդելա
👩🎓 “Education is the most powerful weapon you can use to change the world.” Nelson Mandela.
Educate and Empower
We are an educational NGO committed to empowering underprivileged children in Armenia through quality education and research skills.
Our mission is to raise an observant generation who can identify and solve problems facing our country in various spheres.
22/06/2024
📌📌 Անհերքելի փաստ է, որ կրթությունը վճռորոշ դեր է խաղում յուրաքանչյուր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում: Ոչ մի երկիր չի կարող տնտեսական հաջողությունների հասնել 🚀 առանց կրթության ոլորտում ներդրումների։ Որոշ զարգացած երկրներ, ինչպիսիք են Ճապոնիան և Հարավային Կորեան, իրենց կրթական համակարգերը ձեւավորել են դեռևս հաջողված տնտեսական համակարգ ստեղծելուց առաջ և բյուջեից մեծ հատկացումներ են կատարել մարդկային կապիտալի և կրթության մեջ ներդրումների համար: 🧑🎓👩🎓
📊🔎 Տնտեսական զարգացման վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնց կանդրադառնանք առաջիկա գրառումներում, ցույց են տալիս, որ զգալի կապ կա կրթության մակարդակի և զարգացման տարրերի միջև, որոնք են տնտեսական աճը, քաղաքական կայունությունը և սոցիալական զարգացումը: 👩⚕️👮♂️👨⚕️
❌ 🌘 Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում կրթության որակը ցածր է բոլոր մակարդակներում: Հավասարության խնդիրը հիմնականում ազդում է անապահով խմբերի վրա։
😥❗️Հայաստանում աղքատությունը շարունակում է մնալ լուրջ մտահոգության առարկա. 👶👧 երեխաների շրջանում աղքատության մակարդակը 2020թ. տվյալներով մոտ 33,9% է։ Աշխատելու անհրաժեշտության կամ կրթության ծախսերով պայմանավորված դպրոց չհաճախող երեխաների շրջանում 2020թ. 4.0% են կազմել աղքատները, իսկ ծայրահեղ աղքատները՝ 20,7%-ը:
👉 Ըստ 2020թ. Մարդկային կապիտալի ինդեքսի, (մարդկային կապիտալի չափը, որին այսօր ծնված երեխան կարող է ակնկալել հասնել 18 տարեկանից սկսած), այսօր Հայաստանում ծնված երեխան հասուն տարիքում կունենար 58%-ով ավել արդյունավետություն, եթե լիարժեք կրթության և լիարժեք առողջապահական հնարավորություններ ունենար։
💜👩🎓👨🏫 «Կրթիր եւ հզորացրու» նախաձեռնությունը, կարեւորելով Հայաստանում հավասար կրթության հնարավորությունը, կենտրոնանում է հատկապես մարզաբնակ անապահով երեխաներին կրթությունը հասանելի դարձնելու հրատապ խնդրի վրա։ 👨🏫👨💻👩🔬
🏃♀️🏃Միացեք մեզ, եթե կարեւորում եք կրթության դերը պետության զարգացման եւ երկրի կայունության գործում 🌎☀️☔️ եւ մտահոգ եք վերը նշված վիճակագրությամբ։
#կրթություն #հավասարություն
📣💜💙 Բարի գալուստ «Կրթիր եւ հզորացրու" պաշտոնական էջ։ Այս նախաձեռնության շուրջ հավաքված մարդիկ հավատում են, որ 🔐📖 կրթությունն է անսահման հնարավորությունների ու արդար հասարակություն 📊🛤կառուցելու բանալին։ Այսօր ներդնելով երեխաների կրթության մեջ՝ ներդնում ենք բոլորիս ապագա բարեկեցության մեջ 🌄🌠🌲։
📣💜💙 Welcome to Educate & Empower! Here We believe that education 🔐📖 is the key to unlocking opportunities and building a more equitable society 📊🛤. By investing in the education of today's youth, we are investing in a better tomorrow for all. 🌄🌠🌲
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Yerevan
Opening Hours
| Monday | 10:00 - 18:00 |
| Tuesday | 10:00 - 18:00 |
| Wednesday | 10:00 - 18:00 |
| Thursday | 10:00 - 18:00 |
| Friday | 10:00 - 18:00 |