Գիտության Արվեստի ԵՎ Մշակույթի Միջազգային Ակադեմիա

Գիտության Արվեստի ԵՎ Մշակույթի Միջազգային Ակադեմիա

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Գիտության Արվեստի ԵՎ Մշակույթի Միջազգային Ակադեմիա, School, Yerevan.

1․ Բարձրագույն և հետբուհական կրթություն միջազգային որակավորմամբ (higher and post-graduate education)
2․ Մասնագիտական (աշխատանքային) և գիտական կոչումների շնորհում (Awarding of professional (working) and scientific titles / publication of articles)։

Photos from Գիտության Արվեստի ԵՎ Մշակույթի Միջազգային Ակադեմիա's post 24/07/2026

Գիտության, արվեստի և մշակույթի միջազգային ակադեմիայի Գլխավոր Տնօրեն Կառլ Մանուկյանի նախաձեռնությամբ ԳԱՄՄԱ երիտասարդական և Հանրային փորձագիտական խորհուրդների անդամներն այսօր հանդիպում ունեցան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ։

Հանդիպումն անցավ բաց, անմիջական և կառուցողական մթնոլորտում՝ հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում քննարկվեցին կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներին վերաբերող մի շարք կարևոր հարցեր։

Նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց պետության կողմից իրականացվող ծրագրերն ու առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ կրթական, մշակութային և մարզական համակարգերում իրականացվող բարեփոխումների առանցքում մարդն ու երիտասարդն են։ Նա կարևորեց երիտասարդների ակտիվ մասնակցությունը պետական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացներում՝ շեշտելով, որ նրանց գաղափարները, առաջարկներն ու նախաձեռնությունները կարևոր նշանակություն ունեն ոլորտների շարունակական զարգացման համար։

Գիտության, արվեստի և մշակույթի միջազգային ակադեմիայի Գլխավոր տնօրեն Կառլ Մանուկյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին՝ երիտասարդների հետ անմիջական երկխոսության, արժեքավոր մտքերի փոխանակման և համագործակցության պատրաստակամության համար՝ համոզմունք հայտնելով, որ նման հանդիպումները նպաստում են պետական կառույցների և երիտասարդության միջև վստահության ամրապնդմանը, ինչպես նաև նոր և արդյունավետ նախաձեռնությունների կյանքի կոչելուն:

29/03/2026

📢 Հարգելի՛ գործընկերներ և հանրություն

Վերջին շրջանում կրթական համակարգում նկատվում են դեպքեր, երբ նույն պետական ուսումնական հաստատությունում ղեկավար պաշտոններ են զբաղեցնում մերձավոր ազգականներ
(օրինակ՝ քույր և եղբայր՝ տնօրեն և ուսումնական գծով փոխտնօրեն)։



⚠️ Հիշեցում օրենքից
ՀՀ օրենսդրությունը, մասնավորապես՝
• «Կրթության մասին»
• «Հանրակրթության մասին»
• «Հանրային ծառայության մասին»

Թեև ուղղակիորեն չեն արգելում ազգականների համատեղ աշխատանքը, հստակ պարտադրում են բացառել շահերի բախման իրավիճակները։



❗ Շահերի բախման ակնհայտ ռիսկեր՝ տնօրեն-փոխտնօրեն հարաբերությունում
• Կադրային որոշումների ընդունման ընթացքում
• Աշխատանքի գնահատման գործընթացներում
• Կարգապահական գործընթացներում



⚖️ Արդյունքներ և վտանգներ
• Կարող է բացասաբար անդրադառնալ կառավարման օբյեկտիվության վրա
• Նվազեցնում է կրթական հաստատության նկատմամբ հանրային վստահությունը



📌 Կոչ բոլոր պատասխանատու մարմիններին և կրթական հաստատություններին
Անհրաժեշտ է առաջնորդվել օրենքի ոգով և ապահովել թափանցիկ ու արդար կառավարման համակարգ։



Հարգանքով՝
Ակադեմիայի Գլխավոր Տնօրեն՝ Կ. Մանուկյան

14/11/2025

🇦🇲 Հայրենիքին Ծառայելը՝ ստեղծագործողի մեծագույն առաքելություն.

Աշխատելով Հայաստանի մշակույթի, արվեստի և կրթության ոլորտներում՝ միշտ փորձել եմ ստեղծել ոչ թե պարզապես երաժշտություն, այլ արժեք, որ կարտացոլի մեր ժառանգությունը և կփոխանցի այն ապագա սերունդներին։

🎶Մշակույթը պետության ողնաշարն է, իսկ արվեստը՝ այդ ողնաշարի ամենաակտիվ ուժը։

Այսօր ավելի, քան երբևէ, հավատում եմ․
Հայրենիքին մատուցած ծառայությունը՝ արվեստագետի ամենամեծ պարգևն է, ամենաբարձր կարգավիճակը և անսասան պարտքը։

🇦🇲 Շնորհակալ եմ ՀՀ ՄԵԾԱՐԳՈ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան՝ ցուցաբերած մեծ աջակցության և վստահության համար:

🙏🏻 Շնորհակալ եմ՝ ընտանիքիս և բոլոր այն անձանց, ովքեր այս տարիների ընթացքում եղել են կողքիս և քաջալերել ինձ ամեն կատարած գործերում:

🇦🇲 ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ստեղծվում է մեր ամենօրյա աշխատանքի, ներշնչանքի ու նվիրումի միջոցով։

Թող մեր արվեստը շարունակի ծառայել մեր երկրին:

ԿԱՌԼ ՄԱՆՈւԿՅԱՆ

31/10/2025

✨ՀՈԲԵԼՅԱՆ✨

Այսօր «Գիտության Արվեստի ԵՎ Մշակույթի Միջազգային Ակադեմիա»-ի Հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ՝

ՀՀ ԱՐՎԵՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ,
ԴԻՐԻԺՈՐ ՝ ՌՈւԲԵՆ ԱՍԱՏՐՅԱՆԻ ծննդյան տարեդարձն է :

22/04/2025

Ուշադրություն ❗️❗️❗️
Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ .
🇺🇸 ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում իրականացվող «ՈՍԿԵ ԵՐԱԶԱՆՔ» միջազգային մրցույթ-փառատոնի
🇦🇲 Հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ է ընտրվել՝
❇️ Գիտության, Արվեստի և Մշակույթի Միջազգային Ակադեմիան։
❇️Այս համագործակցությունը նոր հորիզոններ է բացում մեր տաղանդավոր արվեստագետների և կատարողների համար։
❇️ԳԱՄՄ ակադեմիան, համագործակցելով «Նոր ութերորդ հնչյուն» մրցույթ-փառատոնի հետ, ընձեռում է եզակի հնարավորություն՝ փառատոնի հաղթողներին ներկայացնելու Հայկական արվեստն ու մշակույթը Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ «Ոսկե Երազանք» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակում։
❇️ Նախագծի Հայաստանյան լսումներին մասնակցելու համար կարող են դիմել բոլոր անձինք, հետևյալ բաժիններում.

🎶 ԵՐԳԱՐՎԵՍՏ
🎶 ՊԱՐԱՐՎԵՍՏ
🎶 ԿԵՐՊԱՐՎԵՍՏ
🎶 ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ

❇️Բացի մրցութային մասնակցությունը, մասնակիցները նաև կստանան Վարպետության դասեր Նեվադայի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի կողմից:

✅ Սա բացառիկ հարթակ է՝ բացահայտելու և աշխարհին ներկայացնելու հայ կատարողական արվեստի նոր երանգները։

⭕️ Հարցերի դեպքում կարող եք գրել մեր ֆեյսբուքյան պաշտոնական կայք էջին, գրել մեր էլ․փոստին՝
📧[email protected],
կամ զանգահարել նշված հեռախոսահամարներով՝
📞 +374 77 45-47-84 / +374 77 45-47-86
Whats App` +374 77 45 47 82 / +374 77 45 47 86

16/04/2025

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ❗️❗️❗️
✅Հայաստանի Կոմպոզիտորների միությունը ✅Գիտության, արվեստի և մշակույթի միջազգային ակադեմիայի հետ համատեղ մեկնարկում է.
❇️«ՄԵԿ ԲԵՄՈՒՄ՝ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ ՀԵՏ»
խորագրով համերգային ծրագիրը:
Ծրագրում ներառված են կոմպոզիտորներ՝
🎶 Արամ Սաթյանի
🎶 Մարտին Վարդազարյանի
🎶 Նարինե Զարիֆյանի
🎶 Էդգար Գյանջումյանի
🎶 Էդմոնդ Մակարյանի
🎶 Նաիրա Դիվանյանի
🎶 Կառլ Մանուկյանի
🎶 Վահե Հայրապետյանի
սիրված ստեղծագործությունները:
ՄՈւՏՔՆ ԱԶԱՏ Է 💫
Ապրիլ՝ 19, ժամը՝ 18:00
Կոմպոզիտորների միության համերգասրահ:

14/04/2025

Մրցույթ` ՀՀ Գիտության Արվեստի և Մշակույթի Միջազգային Ակադեմիայի գլխավոր Տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար․

1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են'
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) Հայաստանի Հանրապետության օրենքը՝ Բարձրագույն-հետբուհական կրթության և հիմնադրամների մասին։
3) Որևէ հաստատությունում վարչական պաշտոնի զբաղեցման առնվազն 5 տարվա փորձ։

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է'
1) դիմում կառավարման խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) Հաստատության վարչական պաշտոնի զբաղեցման մասին տեղեկանք։
4) տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով' սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան.
5) ինքնակենսագրություն:
6) Հրապարակված հոդվածների ցանկը (իր կողմից և/կամ իր մասին գրված) կամ գիտական կոչումը (առկայության դեպքում)
Փաստաթղթերի պատճենները խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են՝
2025 թ. Ապրիլի 14-ից մինչև Ապրիլի 24-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից մինչև ժամը 17:00, բացի հանգստյան (շաբաթ և կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի Ապրիլի 25-ին։

Տեղեկությունների համար զանգահարել +374 (77) 45-47-84 հեռախոսահամարով, էլ. հասցեն՝ [email protected]

Photos from Գիտության Արվեստի ԵՎ Մշակույթի Միջազգային Ակադեմիա's post 13/04/2025

❤️Գիտության, Արվեստի և Մշակույթի Միջազգային Ակադեմիայի աջակցությամբ և բարձր հովանու ներքո կայացավ՝ «ՎԱՐԴԱՆԱՆՔ» մրցանակաբաշխությունը 🥇🎖️🏆:
💙Պարգևատրվեցին՝ արվեստի վաստակավոր գործիչներ, վաստակաշատ մանկավարժներ, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ:
🧡 Գեղեցիկ ելույթներով հանդես եկան, ակադեմիայի ուսանողները, քաղաքային և մարզային դպրոցների աշակերտներ ինչպես նաև ղեկավարներ:

13/04/2025

«ՎԱՐԴԱՆԱՆՔ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈւԹՅՈւՆ 🎶
ԳԱՄՄԱ Մշակույթի և Արվեստի Ինստիտուտի՝ նախապատրաստական բաժնի ուսանողուհի.
Ջուլիետա Առաքելյան - Ներիր (կոմպոզիտոր Ն. Զարիֆյան)

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Yerevan
0910

Opening Hours

Monday 09:30 - 18:00
Tuesday 09:30 - 18:00
Wednesday 09:30 - 18:00
Thursday 09:30 - 18:00
Friday 09:30 - 18:00
Saturday 11:30 - 15:00