25/03/2026
📢 Միջազգային ցուցահանդես «WoodTech & MebelExpo Uzbekistan 2026»
2026 թվականի ապրիլի 28–30-ը Տաշքենդ քաղաքում կանցկացվի տարածաշրջանի խոշորագույն մասնագիտական միջոցառումներից մեկը՝ «WoodTech & MebelExpo Uzbekistan» միջազգային ցուցահանդեսը։
🔹 Ցուցահանդեսը միավորում է կահույքի և փայտամշակման ոլորտների առաջատար արտադրողներին, մատակարարներին և մասնագետներին տարբեր երկրներից։
🔹 Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու ոլորտի նորարարական լուծումներին, տեխնոլոգիաներին և դիզայնի արդի միտումներին։
🔹 Միջոցառումը հանդիսանում է հիանալի հարթակ՝ նոր գործարար կապեր հաստատելու և համագործակցության հնարավորություններ ստեղծելու համար։
Ցուցահանդեսի շրջանակում նախատեսվում է նաև տարբեր երկրների ազգային տաղավարների մասնակցություն և մասնագիտական լայն ներկայացվածություն։
👉 Ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով՝
www.mebelexpo.uz
17/03/2026
🗓️ Այսօր՝ մարտի 17-ին, Հոնկոնգի առևտրի զարգացման խորհրդի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ, Երևանում անցկացվեց «Հոնկոնգ 2026. ռազմավարական հնարավորություններ և գործարար գործընկերությունների զարգացում» խորագրով սեմինար։
Հոնկոնգը աշխարհի ամենաազատ տնտեսություններից մեկն է և առաջատար համաշխարհային առևտրային և ֆինանսական կենտրոն։
Հոնկոնգի հետ համագործակցության թեման մեծ հետաքրքրություն առաջացրեց հայկական ընկերությունների շրջանում։ HKTDC Մոսկվայի խորհրդատվական գրասենյակի նախագծի ղեկավար Քրիստինա Զեմսկովան ներկայացրեց տեղեկատվություն համաշխարհային B2B հնարավորությունների, միջազգային ցուցահանդեսներին և գործարար ծրագրերին մասնակցության, ինչպես նաև Հոնկոնգի առևտրի զարգացման խորհրդի կողմից իրականացվող աջակցության ծրագրերի վերաբերյալ։
Invest Hong Kong-ի Ռուսաստանի, ԱՊՀ և Բալթյան երկրների գծով ավագ խորհրդատու Լեոնիդ Օրլովը կիսվեց Հոնկոնգում գործարար հնարավորությունների վերաբերյալ գործնական տեղեկատվությամբ և ներկայացրեց հայկական ընկերությունների ներկայության ասպեկտները Մեծ ծոցի տարածքում և Հարավարևելյան Ասիայում։
📍Սեմինարն անցավ ինտերակտիվ մթնոլորտում ՝ ապահովելով արդյունավետ քննարկումներ և հաստատելով գործարար համայնքի մեծ հետաքրքրությունը միջազգային համագործակցության զարգացման նկատմամբ։
06/03/2026
📢 SEMICON Southeast Asia 2026
2026 թ․ մայիսի 5–7-ը SEMICON Southeast Asia 2026 կանցկացվի Կուալա Լումպուր քաղաքում, Մալայզիա։
SEMICON Southeast Asia-ն հանդիսանում է Հարավարևելյան Ասիայի ամենախոշոր և ազդեցիկ միջոցառումը կիսահաղորդչային և էլեկտրոնային արտադրանքի ոլորտում՝ միավորելով ոլորտի առաջատար ընկերություններին, նորարարներին և լուծումների մատակարարներին տարածաշրջանից և ամբողջ աշխարհից։
Ցուցահանդեսի շրջանակում Malaysian External Trade Development Corporation (MATRADE)-ը՝ Մալայզիայի արտահանման խթանման ազգային գործակալությունը, կազմակերպում է նախապես պլանավորված գործարար հանդիպումներ (International Sourcing Programme – INSP) միջազգային գնորդների և մալայզիական արտահանողների միջև։
Հրավիրում ենք հետաքրքրված ընկերություններին գրանցվել և մասնակցել ծրագրին։
Մանրամասների համար՝
🌐 https://expo.semi.org/southeastasia2026/public/enter.aspx
📧 [email protected]
📞 +7 495 966 00 62
#ՄիջազգայինՀամագործակցություն
24/02/2026
🌱 Macfrut 2026 – Գյուղատնտեսության միջազգային ցուցահանդես Իտալիայում 🌱
Այս տարի Երևանի ԱԱՊ-ն Պալատի նեկայացուցիչ Ալենուշ Սահակյանի «SAHAKA Marketing & Communication Consultancy»-ի հետ համատեղ համակարգում է անդամ ընկերությունների մասնակցությունը Macfrut 2026 ցուցահանդեսին՝ ապրիլի 21–23, Ռիմինի, Իտալիա։
📌 Ցուցահանդեսում ներկայացված են՝
• Թարմ և վերամշակված մրգեր ու բանջարեղեն
• Օրգանական արտադրանք, սերմեր, տնկիներ
• Գյուղատնտեսական տեխնիկա, պարարտանյութեր, ոռոգման լուծումներ
• Փաթեթավորում, լոգիստիկա և նորարարական տեխնոլոգիաներ
✅ VIP մասնակցություն՝ ներառյալ տրանսֆեր, 3-օրյա հյուրանոցային կեցություն և վիզայի աջակցություն
📅 Գրանցման վերջնաժամկետ՝ փետրվարի 28
Միացեք միջազգային մասնագետների համայնքին և բաց մի թողեք նորարարություններին ծանոթանալու հնարավորությունը:
📩 Հետաքրքրված ընկերությունները կարող են գրել Պալատի էլ. հասցեին՝ [email protected]` լրացուցիչ տեղեկությունների համար։
19/02/2026
Այսուհետ «Բիբլոս Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն հանդիսանում է Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի անդամ։
💼 Բանկը մատուցում է համապարփակ բանկային ծառայություններ՝ ներառյալ կորպորատիվ և մանրածախ վարկավորում, ավանդներ, միջազգային փոխանցումներ, առևտրի ֆինանսավորում և թվային բանկային լուծումներ։
🤝🏻 Մաղթում ենք արդյունավետ համագործակցություն, վստահելի գործընկերություններ և նոր ֆինանսական հաջողություններ։
🌐 www.byblosbankarmenia.am
#մերանդամ #ԲիբլոսԲանկՀայաստան #բանկայինհամակարգ #ֆինանսներ #գործընկերություն #բիզնեսզարգացում
05/02/2026
FOOD EXPO 2026 | Hosted Buyer ծրագիր | Հունաստան
SAHAKA Marketing & Communication Consultancy ընկերության ղեկավար Ալենուշ Սահակյանը, որպես Երևանի ԱԱՊ ներկայացուցիչ, հրավիրում է հայկական ընկերություններին մասնակցելու «FOOD EXPO» միջազգային ցուցահանդեսի Hosted Buyer ծրագրին, որը կկայանա
📅 Մարտի 14–16, 2026
📍 ATHENS METROPOLITAN EXPO, Աթենք
Ծրագրի շրջանակում կազմակերպիչներն առաջարկում են՝
✈️ Ավիատոմսի փոխհատուցում՝ մինչև 200€
🏨 Հյուրանոցային տեղավորում՝ մինչև 200–300€ (ըստ տարածաշրջանի)
🤝 Նախապես պլանավորված B2B հանդիպումներ ցուցադրողների հետ
📌 Մասնակցի պարտավորություններ՝
• առնվազն 12 B2B հանդիպում
• ցուցահանդեսի այցելություն առնվազն 2 օր
🔗 Մանրամասներ և հայտ՝
Hosted Buyer ծրագիր – https://foodexpo.gr/en/hosted-buyer-program/
Կայք – https://foodexpo.gr/
📩 Խնդրում ենք հայտի պատճենը նախապես ուղարկել՝
[email protected] էլ հասցեին
📱 WhatsApp – +39 347 863 8318
⚠️ Հաշվի առնելով սեղմ ժամկետները՝ նախապատվությունը կտրվի գործող վիզա ունեցող դիմորդներին։
22/01/2026
📢 Հարգելի՛ գործընկերներ,
📑 Ներկայացնում ենք 2026 թ. ընթացքում Իրաքում կայանալիք ցուցահանդեսների ցանկը` https://drive.google.com/file/d/1LMOtFedAvOuAHfQNuLCdbon78j31it1F/view?usp=sharing
30/12/2025
Սիրելի գործընկերներ, գործարար համայնքի ներկայացուցիչներ,
Տարվա այս խորհրդանշական պահին ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ՝ մաղթելով խաղաղություն, վստահություն վաղվա օրվա նկատմամբ և ստեղծարար ուժ նոր նախաձեռնությունների համար։
Համոզված եմ, որ համախմբված աշխատանքի, փոխվստահության և պատասխանատու գործընկերության շնորհիվ մենք կշարունակենք նպաստել կայուն զարգացմանը, ձեռներեցության խթանմանը և մեր երկրի տնտեսական ներուժի լիարժեք իրացմանը։
Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատը շարունակելու է լինել գործարարների վստահելի գործընկերը՝ աջակցելով գաղափարների իրականացմանը և արդյունավետ համագործակցությունների ձևավորմանը։
Թող Նոր տարին լինի առաջընթացի, նոր ձեռքբերումների և բարեկեցության տարի ձեր ընտանիքների և մեր երկրի համար։
Բարի, խաղաղ և հաջողակ Նոր տարի։
Հարգանքով՝
Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյան
19/12/2025
📢 Հարգելի՛ գործընկերներ,
📍 2026 թ. փետրվարի 10–12-ը Տաշքենդում կանցկացվի շինարարության ոլորտի միջազգային առաջատար ցուցահանդեսը՝ UzBuild 2026։
🏗️ Ցուցահանդեսի շրջանակում ավանդաբար կգործի նաև BuildTech 2026 մասնագիտացված բաժինը՝ նվիրված շինարարական տեխնիկային և տեխնոլոգիաներին։
🤝 Միջոցառումը հարթակ է ոլորտի առաջատար ընկերներությունների, արտադրողների և մատակարարների հետ նոր գործարար կապեր հաստատելու և համագործակցությունը զարգացնելու համար։
🌐 Մանրամասներ և գրանցում՝
👉 https://buildtech.uz/
10/12/2025
🇦🇲🤝🇦🇹 Հայաստան–Ավստրիա գործարար համաժողով
2026 թվականի ապրիլի 29-ին Ավստրիայում նախատեսվում է անցկացնել Հայաստան–Ավստրիա գործարար համաժողով։
✅ Համաժողովին կարող են մասնակցել տարբեր ոլորտների ընկերություններ․ ոլորտային սահմանափակումներ չկան։
📋 Մասնակցության հայտ ներկայացրած հայկական ընկերությունների ցանկը կփոխանցվի ավստրիական կողմին՝ համապատասխան ոլորտներից գործընկերներ ներգրավելու նպատակով։
📝 Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մինչև ս․թ․ դեկտեմբերի 15-ը՝ հետևյալ հղումով` https://surl.lu/kvoipx
🤝 Բաց մի թողեք նոր գործարար կապեր հաստատելու և համագործակցության հնարավորությունները։
04/12/2025
📢 2026 թ. մարտի 9–10-ը Հնդկաստանի Դվարքա քաղաքում կկայանա «Բհարաթ կոշիկի և կաշվի» 7‑րդ ցուցահանդեսը (BFLEX 2026 — Bharat Footwear & Leather Expo)։
👞 BFLEX 2026-ը կհավաքի կաշվի ու կոշիկի արդյունաբերության, աքսեսուարների, նյութերի, բաղադրիչների ու վերամշակման ոլորտների առաջատար ընկերություններին՝ տեղական ու միջազգային շուկաներից։
🌍 Ցույց տալու, նոր ապրանքներ ներկայացնելու, բիզնես կապեր հաստատելու և շուկաներ ընդլայնելու ուշագրավ հնարավորություն՝ հատկապես միջազգային գործընկերների հետ համագործակցության համար։
🔗 Մանրամասն տեղեկություններ՝ մասնակցության, գրանցման, ցուցահանդեսի ու այցելության համար՝ պաշտոնական կայքում՝ https://www.bharatfootwearleatherexpo.com/