Երևանի Մանկապատանեկան Ստեղծագործության Քաղաքային Կենտրոն

Երևանի Մանկապատանեկան Ստեղծագործության Քաղաքային Կենտրոն

Share

Արտադպրոցական, ոչ ֆորմալ կրթություն

Այստեղ կարող եք ծանոթանալ թե՛ կենտրոնի, թե՛ կենտրոնում գործունեություն ծավալող խմբերին, հետևել տրվա ընթացքում կատարվող աշխատանքին և մեր կենտրոնցիների հաջողություններին

25/08/2026

🎉 Մանկապատանեկան Կենտրոնը սկսում է 2026-2027 ուսումնական տարվա ընդունելությունը։ 🎉

Սիրով հրավիրում ենք 3 տարեկանից բարձր երեխաներին և նրանց ծնողներին միանալու մեր մեծ ընտանիքին։

☑ Առաջին փորձնական դասը բոլոր խմբերում անվճար է։

🌟 Մեր բաժիններն են․
Պար
✔ 3–5 տարեկանների խումբ
✔ Հայկական ժողովրդական և աշխարհի ժողովուրդների պարեր
✔ Ժամանակակից պարեր, լատինաամերիկյան ոճեր
✔ Մոդեռն պարեր

Վոկալ ստուդիա

Երաժշտական գործիքներ
✔ Դհոլ, հարվածային գործիքներ
✔ Դաշնամուր, կիթառ

Սպորտ
✔ Սուսերամարտ
✔ Կարատե

Թատրոն
✔ Մոդելային դպրոց
✔ Թատերական ստուդիա

Կիրառական արվեստ
✔ Նկարչություն, դիզայն
✔ Ձեռարվեստ

Ներառական բաժին
✔Վարքային թերապիա
✔Երաժշտական թերապիա
✔Արտ թերապիա
✔Ադապտիվ ֆիզկուլտուրա
✔Հատուկ մանկավարժ

📍 Հասցե՝ Մոսկովյան 3
☎️ 055130209
📨 Գրեք անձնական նամակ

✨ Այստեղ յուրաքանչյուր երեխա բացահայտում է իր տաղանդը, դառնում է բեմի, արվեստի ու սպորտի հերոս։
Սիրով սպասում ենք ձեզ՝ Մանկապատանեկան Կենտրոնում 💕

22/07/2026

Կայացավ «Սանտա Լ» նորաձևության դպրոցի ամառային, գունեղ ցուցադրությունը։

01/07/2026

Երեկ կայացավ մեր Կենտրոնի հարվածային գործիքների խմբի բաց դասը։ Մասնակցեցին և ավելի երաժշտությունը ավելի լիարժեք դարձրեցին մեր միշտ պատրաստ կիթառի խումբը։
#հարվածայինգործիքներ #հարվածայինգործիքներիպարապմունքներ #հարվածային #Մանկապատանեկանկենտրոն

30/06/2026

«Հայ աստղեր» պարային ստուդիայի բաց դաս-հաշվետվություն

26/06/2026

Այսօր կայացավ դաշնամուրի խմբի բաց-դաս- համերգը։ Անասելի քանակության ժպիտներ և ծաղիկներ, գեղեցիկ երաժշտություն, ունեցանք նաև շատ հուզիչ կատարումներ։
Ուսուցիչ` ընկեր Սաթենիկ

25/06/2026

Եվս մեկ դաշնամուրային խումբ ավարտեց այս ուսումնական տարին։
Ընդամենը մեկ կիսամյակի գեղեցիկ աշխատանք։
Ուսուցիչ` ընկեր Նունե ( Nun Markosian )

Photos from Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոն/ Zinvori Tun Rehabilitation Center's post 25/06/2026
24/06/2026

Երեկվա մյուզիքլի քննարկումներից, էմոցիաներով իրար հետ կիսվելուց հետո երեխաները մի քիչ երգեցին, ցուցադրեցին ծնողներին ձայնավարժություններ, ծիծաղեցին, գրկվեցին, ստացան տարվա ամփոփաթերթերը և ամառային հանձնարարությունները։ Եվս մեկ խումբ հաջողությամբ ավարտեց այս ուսումնակն տարին։
#վոկալ #մանկապատանեկան

24/06/2026

Ուսումնական տարվա ավարտն է , ինչը ենթադրում է հաշվետու համերգներ և բաց դասեր։
Այսօր կայացավ դաշնամուրի բաժնի խմբերից մեկի երեխաների բաց դասը։ Ուսուցիչ` ընկեր Լիգիա

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Մոսկովյան 3
Yerevan
[email protected]