Keyan արվեստի կենտրոնի հիմնադիրն է նկարիչ, դիզայներ, Keyan ապրանքանիշի հիմնադիր ՝ Իզաբելա Քեյանը: Keyan արվեստի կենտրոնը ստեղծվել է 2021 թ-ին: Մեր արվեստի կենտրոնը կազմակերպում է նկարչության դասընթացներ փոքրիկների և մեծահասակների համար: Մեր կենտրոնում դուք կտիրապետեք ոչ միայն հիմնական նկարչական հմտություններին, այլ նաև հնարավորություն կստանաք զարգացնելու ազատ ստեղծագործական ոճը: Keyan արվեստի կենտրոնում յուրաքանչյուր տարիքային խմբի համար մշակված է համապատասխան ծրագիր՝ ներառելով իր մեջ թե՛ նկարչական հմտությունների ուսուցում և թե՛ ազատ ստեղծագործ մտածելակերպի զարգացում: Օգտագործվում են այնպիսի նյութեր, ինչպիսիք են գուաշ, յուղամատիտներ, պրոֆեսիոնալ գրիչներ և գունավոր մատիտներ յուղաներկ, ակրիլային ներկեր, գունավոր թուղթ, կտորներ և այլն:
Keyan Art Center ՝ դու կարող ես!!!