26/04/2026
Ցանկանում ե՞ս սովորել Գերմանիայում🇩🇪
Ահա քո քայլերի հաջորդականությունը, որում մենք քեզ կաջակցենք
✅Առաջին քայլով օգնում ենք համալսարանի, մասնագիտության ընտրության հարցում:
Հնարավոր է ընտրել մի քանի համալսարաններ, համապատասխան բաժիններ:
✅Երկրորդ քայլով նախապատրաստում ենք գերմաներեն Բ2 քննություն, արվեստի ներկայացուցիչների համար շատ դեպքերում բավարար է նաև Բ1 մակարդակը, կա հնարավորություն նաև անգլերեն լեզվով ընդունվել՝ ներկայացնելով Թոյֆլ սերտիֆիկատ, սակայն շատ դեպքերում անգլերենին զուգահեռ պահանջվում է նաև գերմաներեն Ա2 կամ Բ1 մակարդակի քննության սերտիֆիկատ՝ կախված է բուհից, ֆակուլտետից: Գերմաներենի դասընթացներ կարող եք անցնել մեզ մոտ, դրական արդյունքը երաշխավորված է:
✅Երրորդ՝ ժամկետների, պահանջվող փաստաթղթերի, դասընթացների, մասնագիտության հասանելիության, այլ մանրամասների ճշգրտում, համապատասխան համալսարանական սեմեստրին դիմելու, վերջնաժամկետները բաց չթողնելու համար:
✅Չորրորդ, գերմաներենի/անգլերենի սերտիֆիկատի առկայության դեպքում արդեն դիմում ենք համալսարանի կամ համալսարաններին: Պահանջվող փաստաթղթերը կազմում, ներկայացում համապատասխան կառույցին:
✅Հինգերորդ, սպասում ենք պատասխանի, հավելյալ փաստաթղթեր պահանջվելու դեպքում ներկայացնում ենք:
✅Վերցերորդ՝ համալսարանի կողմից դրական պատասխանի դեպքում, դեսպանատան ժամկետների ամրագրում, որպեսզի համալսարանի դասերի սկիզբը բաց չթողենք:
✅Յոթերորդ՝ այս փուլում բացում ենք սառեցված հաշվեհամար դիմորդի համար, սա պարտադիր է վիզան ստանալու համար:
✅Ութերորդ քայլով կատարում ենք դիմորդի բժշկական ապահովագրությունը, որը պետք է լինի գերմանական պետական բժշկական ապահովագրություն:
✅Իներորդ քայլով պատրաստում ենք մասնակցի փաստաթղթերը դեսպանատունն ներկայացնելուն, ուղեկցում դեսպանատուն:
✅Աջակցում ենք նաև կացարանի փնտրելու հարցում:
🟢Շնորհիվ Գերմանիայում մեր կապերի, տեղում աջակցում ենք ուսանողին արագ ադապտացվել, ինչպես նաև տեղում առաջացող տարբեր հարցերին լուծումներ տալ:
🔴Ծառայության վճարներին և ընդհանուր գործընթացի ժամկետներին ծանոթանալու համար գրել📩