ASPU International Department

Call Directions Website Contact the school

ASPU International Department The center introduces scholarships and exchange programs available for ASPU staff and students!

🌎ՀՊՄՀ ասպիրանտներ Մարիամ Գևորգյանն ու Տաթև Արշակյանը Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում հետ...
07/08/2026

🌎ՀՊՄՀ ասպիրանտներ Մարիամ Գևորգյանն ու Տաթև Արշակյանը Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում հետազոտական ծրագիր իրականացրին Իսպանիայի Տառագոնա քաղաքի Ռովիրա և Վիրջիլի համալսարանում:

🎓Իսպանացի պրոֆեսոր Ֆաբիա Մորալես Վիվեսի ղեկավարությամբ Մարիամ Գևորգյանն ուսումնասիրել է պատանիների և երիտասարդների սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները։ «Անձնային գծերի և ինքնակառավարման սոցիալ-հոգեբանական ասպեկտները միջանձնային հարաբերություններում» թեմայով հետազոտության նպատակն է պարզել, թե ինչպես են անձնային գծերն ու ինքնակառավարումը ազդում 17-20 տարեկան պատանիների ու երիտասարդների միջանձնային հարաբերությունների վրա:

«Այս ծրագիրը ոչ միայն հնարավորություն տվեց իրականացնելու ծավալուն դաշտային աշխատանք, այլև յուրացնելու քանակական տվյալների վերլուծության ժամանակակից գործիքակազմեր (SPSS, JASP)։ Սա կարևոր փորձառություն էր իմ ատենախոսության և հետագա գիտական գործունեության համար», -aspu.am-ի հետ զրույցում նշեց Մարիամը:

🎓Շարժունության ծրագրի շրջանակում իր հետազոտությունն իրականացրեց նաև ՀՊՄՀ ասպիրանտ Տաթև Արշակյանը, ում ուսումնասիրության ոլորտը պատմությունն է։

«Ծրագրի մասնակցությունը մեծապես նպաստեց հետազոտական աշխատանքիս զարգացմանը։ Հնարավորություն ունեցա ուսումնասիրելու մեծ քանակով գրականություն, որը բաց հասանելիություն չունի Հայաստանում։ Գիտական ղեկավարի հետ պարբերական հանդիպումները, տեղացի գիտնականների հետ շփումներն օգնեցին ավելի լավ պատկերացնել միջազգային գիտական շտեմարաններում հոդվածներ հրատարակելու նրբությունները, գիտական հոդվածի կարևոր թիրախային կետերը, գիտական աշխատանքի միջազգային ստանդարտները։ Ծրագիրը հնարավորություն տվեց ոչ միայն աշխատելու հետազոտության և առանձին գիտական հոդվածի վրա, այլև օգնեց ձեռք բերել նոր միջազգային կապեր, որոնց դերը 21-րդ դարում անգնահատելի է», -նշեց Տաթևը:

🔎Տես ավելին՝
https://aspu.am/hy/public/single_news/id/10/news_id/373

📯Ընդունելություն Պատրիս Լումումբայի անվան Ռուսաստանի Ժողովուրդների բարեկամության համալսարանում (РУДН) 🎓Պատրիս Լումումբայ...
06/08/2026

📯Ընդունելություն Պատրիս Լումումբայի անվան Ռուսաստանի Ժողովուրդների բարեկամության համալսարանում (РУДН)

🎓Պատրիս Լումումբայի անվան Ռուսաստանի Ժողովուրդների բարեկամության համալսարանը հայտարարում է 2026/2027 ուսումնական տարվա օտարերկրյա քաղաքացիների ընդունելություն ավելի քան 500 կրթական ծրագրերով։

📅 Փաստաթղթերի ընդունման ժամկետները ՝

✅Բակալավրիատ՝ մինչև oգոստոսի 10-ը։
✅Մագիստրատուրա՝ մինչև օգոստոսի 13-ը։
✅Ասպիրանտուրա՝ մինչև սեպտեմբերի 11-ը։

📌 Օտարերկրյա քաղաքացիների հրամանագրումն իրականացվում է մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը։

💰 Ուսման վարձի զեղչեր 2026/2027 թթ. համար.
✅Մինչև 100%՝ ուսման, գիտության, կամավորության, սպորտի և ստեղծագործական ոլորտներում ակնառու հաջողություններ ունեցող ուսանողներին։
✅30%՝ Օտարերկրյա քաղաքացիների համար ՌՈՒԴՆ-ի Բաց օլիմպիադայի մրցանակակիրներին։
✅15%՝ 84%-ից բարձր միջին գնահատական ունեցող դիմորդներին (մագիստրատուրա, ասպիրանտուրա, օրդինատուրա)։
✅10%՝ դիվանագիտական ներկայացուցչության երաշխավորագրի առկայության դեպքում։

💳 Վճարման ճկուն համակարգ.
✅Պայմանագրային հիմունքներով ընդունվող ուսանողների համար գործում է փուլային վճարում. առաջին վճարումը՝ 3 ամսվա համար, երկրորդը՝ 2 ամսվա, այնուհետև՝ ըստ անհատական ժամանակացույցի։

🌐 Առցանց գրանցում և փաստաթղթերի հանձնում՝ Դիմումներն ընդունվում են պաշտոնական կայքում՝ https://international.rudn.ru

🌎Հուլիսի 27-31-ը ՀՊՄՀ պատվիրակությունը՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանի գլխավորությամբ, աշխատանքային այ...
31/07/2026

🌎Հուլիսի 27-31-ը ՀՊՄՀ պատվիրակությունը՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով հյուրընկալվել էր Պանթեոնի հասարակական և քաղաքական գիտությունների համալսարանում։

Պատվիրակությանն ընդունել է Պանթեոնի հասարակական և քաղաքական գիտությունների համալսարանի ռեկտոր Քրիստինա Կուլուրին։ Հանդիպման ընթացքում, հաշվի առնելով երկու համալսարանների մասնագիտական հետաքրքրություններն ու առաջնահերթությունները, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել պատմության դասավանդման ժամանակակից մեթոդաբանությանը, հետազոտական նորարարություններին և միջգիտակարգային մոտեցումների կիրառմանը։

🤝Կողմերը կարևորել են համատեղ գիտաժողովների և մասնագիտական սեմինարների կազմակերպումը, ինչպես նաև դասախոսական և վարչական աշխատակազմերի փոխանակման ծրագրերի ընդլայնումը՝ ընդգծելով, որ նման համագործակցությունը կնպաստի երկու բուհերի կրթական և գիտահետազոտական միջավայրերի զարգացմանը։

🔎Տես ավելին՝ https://aspu.am/hy/public/single_news/id/10/news_id/371

30/07/2026

100% Կրթաթոշակ Հնդկաստանի VIT Համալսարանում․ Բակալավրի Ծրագրեր
Սիրելի՛ դիմորդներ և ուսանողներ,

Հնդկաստանում ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ Հնդկաստանի հեղինակավոր Վելլորի տեխնոլոգիական ինստիտուտը (Vellore Institute of Technology - VIT) Հայաստանի Հանրապետության դիմորդներին առաջարկում է 5 ամբողջական կրթաթոշակ բակալավրի կրթական ծրագրերով ուսանելու համար։

💡 Ի՞նչ է ներառում կրթաթոշակը
Կրթաթոշակը տրամադրվում է 100% փոխհատուցմամբ և ծածկում է․

📚 Ուսման վարձի ամբողջական փոխհատուցում

🏠 Կեցության ծախսերի ամբողջական փոխհատուցում

🔬 Առաջարկվող Մասնագիտությունները
Կրթաթոշակները տրամադրվում են հետևյալ ոլորտների բակալավրի ծրագրերում․

⚙️ Ճարտարագիտություն (Engineering)

🧪 Բնագիտական գիտություններ (Sciences)

💻 Համակարգչային կիրառություններ (Computer Applications)

📊 Առևտուր (Commerce)

💼 Բիզնեսի կառավարում (Business Administration)

🌾 Գյուղատնտեսական գիտություններ (Agricultural Sciences)

🌐 Ինչպե՞ս դիմել և ստանալ հավելյալ տեղեկատվություն
🏫 Համալսարանի պաշտոնական կայք՝ vit.ac.in

📧 Ընդունելության պայմանների և դիմելու ընթացակարգի համար՝

Գրեք [email protected] էլ․ հասցեին։

Մասնագիտական վերապատրաստում Հնդկաստանում (ITEC 2026-2027)ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և Բարձրագույն կրթության և գի...
30/07/2026

Մասնագիտական վերապատրաստում Հնդկաստանում (ITEC 2026-2027)

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում են ընդունելություն Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակներում 2026-2027թթ․ նախատեսված ոլորտային դասընթացներին մասնակցելու համար։

Սա հնարավորություն է՝ ստանալու միջազգային փորձ, խորացնելու մասնագիտական գիտելիքներն ու ճանապարհորդելու։

📌 Ինչպե՞ս մասնակցել․ 4 հիմնական քայլ
Ծանոթացեք դասընթացներին

Դասընթացներն իրականացվում են ամբողջ տարվա ընթացքում։ Ուսումնասիրեք առաջարկվող ծրագրերն ու պահանջները պաշտոնական կայքում՝

www.itecgoi.in

Գրանցվեք առցանց https://itecgoi.in/upcoming_courses

Լրացրեք օնլայն հայտը վերոնշյալ հղումով:

Պատրաստեք դիմումի փաթեթը

Ներբեռնեք և լրացրեք դիմումի ամբողջական փաթեթը, որը ներառում է․

📄 Անձնագրի պատճենը

🏥 Բժշկական տեղեկանքը

🗣️ Լեզվի տիրապետման մասին տեղեկանքը

✉️ Կազմակերպության/բուհի կողմից տրվող երաշխավորագիրը

Ներկայացրեք փաստաթղթերը

Լրացված հայտադիմումները (ներառյալ բնօրինակները) անհրաժեշտ է ներկայացնել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե՝ ՀՀ ԱԳՆ փոխանցելու համար։

⚠️ Կարևոր ժամկետներ և պայմաններ
⏰ Դիմելու ժամկետը․

Հնդկական կողմի հորդորով հայտադիմումները պետք է դեսպանություն փոխանցվեն դասընթացի մեկնարկից առնվազն 60 օր առաջ։ Խնդրում ենք դիմել հնարավորինս շուտ՝ հատկացված տեղերի սահմանափակ լինելու պատճառով։

✉️ Հարցերի և լրացուցիչ տեղեկատվության համար
Բովանդակային, տեխնիկական կամ դիմումի ձևը լրացնելու հետ կապված հարցերով կարող եք կապ հաստատել ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանության աշխատակցի հետ․

📧 Էլ․ հասցե․ [email protected]

🌐 Պաշտոնական կայք․ www.itecgoi.in

🎓 Ուսանելու և կրթաթոշակ ստանալու բացառիկ հնարավորություն Օմանի առաջատար համալսարաններումՀարգելի՛ ուսանողներ,Սիրով տեղեկա...
28/07/2026

🎓 Ուսանելու և կրթաթոշակ ստանալու բացառիկ հնարավորություն Օմանի առաջատար համալսարաններում

Հարգելի՛ ուսանողներ,

Սիրով տեղեկացնում ենք 2026-2027 ուսումնական տարվա համար Օմանի Սուլթանությունում ուսումնառության և միջազգային կրթաթոշակների դիմելու հնարավորությունների մասին։

1. Օմանի Սուլթան Կաբուսի համալսարան (SQU)
Համալսարանը հայտարարում է 2026-2027 ուստարվա ընդունելություն՝ կրթական ծրագրերի վճարովի համակարգում ուսանելու համար։

Ծրագրերին և ընդունելության պայմաններին ծանոթանալու համար այցելեք՝

🌐 https://www.squ.edu.om/admissions/home

📱 https://x.com/SQUANR

📝 https://sis.squ.edu.om/UI/Admission/AdmissionRequests.aspx

2. Օմանի գերմանական տեխնոլոգիական համալսարան (GUTech)
GUTech-ը միջազգային ուսանողներին առաջարկում է ուսումնառության լայն հնարավորություններ և գրավիչ կրթաթոշակային ծրագրեր.

🌟 Excellence Full Scholarship — ուսման վարձի 100% փոխհատուցում

🏅 Merit Partial Scholarship — ուսման վարձի 50% փոխհատուցում

🌍 International Student Scholarship — 20% զեղչ ուսման վարձի համար

🇩🇪 DAAD Scholarships (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն) — ուսման վարձի մասնակի փոխհատուցում՝ առաջին ուսումնական տարվա գերազանց առաջադիմության հիման վրա

Մանրամասն տեղեկատվության և դիմելու համար այցելեք՝

ℹ️ https://www.gutech.edu.om/gutech-at-a-glance/

💰 https://www.gutech.edu.om/admissions-scholarships/scholarships/

💡 Բաց չթողնե՛ք միջազգային փորձ ձեռք բերելու և ձեր մասնագիտական հմտություններն արտերկրում զարգացնելու այս հիանալի հնարավորությունը:

Scholarships Home /Admissions & Scholarships/Scholarships At GUtech, we do our best to offer financial assistance and scholarships for qualified students to get the best education they deserve. High achieving and bright students are encouraged to apply for scholarships. We offer a wide range of scho...

📯📯Khachatur Abovyan Armenian State Pedagogical University  invites Diaspora and international prospective students to pa...
21/07/2026

📯📯Khachatur Abovyan Armenian State Pedagogical University invites Diaspora and international prospective students to participate in an Information Session on the 2026 Admission Process.

📌During the session, participants will receive comprehensive information about all key stages of the admission process, including the application procedure, required documents, important deadlines, and the use of the online application platform. University representatives will provide practical guidance and answer participants' questions to facilitate a smooth and successful application process.

📌The session will also present the University's academic programmes and fields of study, highlighting learning opportunities, the educational environment, and graduates' professional development and career prospects.

📌The information session is an excellent opportunity for Diaspora Armenian and international applicants, as well as their families, to become better acquainted with the Armenian State Pedagogical University after Khachatur Abovyan, explore its diverse academic offerings, and obtain comprehensive information about studying in Armenia.

We warmly invite all interested Diaspora Armenian and international applicants to participate in the information session and take the first step toward becoming a member of the ASPU academic community.

🌎Մանկավարժական համալսարանում  հյուրընկալվել էին Հունաստանի Պանթեոնի հասարակական և քաղաքական գիտությունների համալսարանի գ...
17/07/2026

🌎Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էին Հունաստանի Պանթեոնի հասարակական և քաղաքական գիտությունների համալսարանի գրադարանի տնօրեն Կոնստանտիա Կակալին և պատմաբան-գրադարանավար Այկատերինի Կանտիոտուն։
✅Էրազմուս+ միջազգային շարժունության ծրագրի շրջանակում կայացած այցի նպատակն էր ամրապնդել երկկողմ համագործակցությունը, փոխանակվել մասնագիտական փորձով և ընդլայնել հետագա համագործակցության հնարավորությունները։
🤝 Հույն գործընկերները հանդիպեցին ՀՊՄՀ Միջազգային համագործակցության բաժնի ներկայացուցիչների հետ, ծանոթացան համալսարանի պատմությանը, ձևավորված ավանդույթներին և միջազգային ոլորտում բուհի ձեռքբերումներին։
📚Այցի շրջանակներում հյուրերը ճանաչողական այցով եղան նաև ՀՊՄՀ գրադարանում։
Ավելին՝ ↪️ https://aspu.am/hy/public/single_news/id/10/news_id/367։

Հասմիկ Ավագյանի Էրազմուսյան պատմությունը
15/07/2026

Հասմիկ Ավագյանի Էրազմուսյան պատմությունը

📌Մանկավարժականից դեպի Եվրոպա․ իմ էրազմուսյան պատմությունը

✔️Իմ կյանքի անմոռանալի և իմաստալից փուլերից է Աթենքում անցկացրած 3 ամիսը, որտեղ հայտնվել էի Էրազմուս+ ծրագրի շրջանակներում։

🔹Այն, ինչ սկզբում պարզապես ակադեմիական հնարավորություն էր թվում, աստիճանաբար վերածվեց ինքնաբացահայտման, անկախության և անձնական աճի ճանապարհորդության։

📑 Այս ամենն իրականություն դարձավ իմ հարազատ բուհի՝ Հայկակական պետական մանկավարժական համալսարանի, միջազգային կապերի և իմ նկատմամբ եղած վստահության շնորհիվ։

🔶 Հունաստան տեղափոխվելը նախևառաջ նշանակում էր դուրս գալ իմ հարմարավետության գոտուց։ Սկզբում ամեն ինչ անծանոթ էր թվում՝ նոր երկիր, այլ մշակույթ, նոր մարդիկ և ամբողջովին այլ առօրյա։ Սակայն, ժամանակի ընթացքում Աթենքը սկսեց երկրորդ տուն դառնալ ինձ համար։

Ավելին՝ ↪️ https://aspu.am/hy/public/single_person/id/126։

📯📯Հնդկաստանի առաջատար բուհերից մեկը՝ Վելլորի տեխնոլոգիական ինստիտուտը (Vellore Institute of Technology - VIT), հայտարարո...
22/06/2026

📯📯Հնդկաստանի առաջատար բուհերից մեկը՝ Վելլորի տեխնոլոգիական ինստիտուտը (Vellore Institute of Technology - VIT), հայտարարում է «Chancellor Dr. G. Viswanathan» կրթաթոշակային ծրագիրը՝ նախատեսված Հայաստանի 5 տաղանդավոր և արժանի ուսանողների համար։

📌Ինչո՞ւ ընտրել VIT-ը․
✅Բարձր վարկանիշ` Ըստ Հնդկաստանի կառավարության ազգային վարկանիշային համակարգի՝ VIT-ը դասվում է երկրի լավագույն 15 բուհերի շարքում։
✅Համաշխարհային ճանաչում` QS 2025 համաշխարհային համալսարանական վարկանիշում ինստիտուտը զբաղեցնում է 119-րդ տեղը «Ճարտարագիտություն և տեխնոլոգիա» ոլորտում։
✅Առաջատար ուղղություններ` Տվյալագիտության (Data Science) և Արհեստական բանականության (AI) հետազոտությունների գծով բուհն աշխարհի լավագույն 100-ակում է։

📚 Կրթաթոշակը հասանելի է բակալավրի կրթական ծրագրերում՝ հետևյալ մասնագիտություններով.
🛠️ Ճարտարագիտություն
🔬 Բնագիտական գիտություններ
💻 Համակարգչային կիրառություններ
📈 Առևտուր
💼 Բիզնեսի կառավարում
🌾 Գյուղատնտեսական գիտություններ։

📌Ի՞նչ է ներառում լիարժեք կրթաթոշակը.

✅Ուսման վարձի ամբողջական փոխհատուցում (waiver) ուսումնառության ողջ ընթացքում։
✅Անվճար կեցություն օդորակիչով կահավորված հանրակացարանային սենյակներում (համատեղության սկզբունքով)։

Ուսանողների կողմից վճարման ենթակա են սննդի ծախսերը, առողջապահական ապահովագրությունը և այլ լրացուցիչ անձնական ծախսերը։

📬 Ինչպե՞ս դիմել.
🔎Մանրամասն տեղեկությունների, դիմումների ընթացակարգի և պահանջվող փաստաթղթերի համար կարող եք կապ հաստատել անմիջապես համալսարանի միջազգային կապերի բաժնի հետ՝ 📩 [email protected] էլ. հասցեով։

Address

17 Tigran Mets
Yerevan
0010

Telephone

+37410597053

Alerts

Be the first to know and let us send you an email when ASPU International Department posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to ASPU International Department:

Shortcuts

Share