Դիզայնի բաժին/Industrial Design Department

Դիզայնի բաժին/Industrial Design Department

Share

This page officially represents Industrial design department of SAFAA, which has one of the leading

01/03/2021

Խոր վշտով հայտնում ենք Դիզայնի ամբիոնի դասախոս Լեոնիդ Սաժինյանի անժամանակ մահվան մասին։ Չարաբաստիկ կորոնավիրուսը խլեց նրա կյանքը։
Պարոն Սաժինյանը շատ բարի ու հոգատար ընկեր էր, ազնիվ ու խելացի, հայրենասեր ու համեստ մարդ․․․Նա վայելում էր դասախոսների ու ուսանողների սերն ու հարգանքը։
Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Սաժինյաների ընտանիքին, հարազատներին, ընկերներին: Նրա հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում։
Մենք սգում ենք ձեզ հետ միասին։

20/03/2020
20/03/2020

Արդեն հասցրե՞լ եք ձանձրանալ: Մեր ստեղծագործական թիմի հետ որոշեցինք ձեզ համար մի հոլովակ նկարահանել և պատմել ՀԳՊԱ-ի բաժնի առօրյայից և մի փոքր էլ բուն մասնագիտության մասին...
ՀԳ. Լինելով պրոդուկտի դիզայներ, դուք երբեք չեք էլ հասցնի ձանձրանալ, քանի որ կզբաղվեք աշխարհի ամենահետաքրքիր գործով ;)
Բարի դիտում:
Սիրով՝ Դիզայնի ամբիոն:
(Մասնագիտությունը հետաքրքրե՞ց, գրեք մեր էջին, սիրով կպատասխանենք ցանկացած հարցի :) )

Photos from Դիզայնի բաժին/Industrial Design Department's post 24/12/2019

Ցանկացած թեմայի շուրջ աշխատանքը սկսելուց առաջ հաջողված մտագրոհը՝
1. օգնում է արագ մտնել թեմայի մեջ
2. միացնել մտքի կրեատիվությունը
3. ապահովում է խմբի բոլոր անդամների ներգրավվածությունը
4. ստեղծում է կապ անդամների միջև
5. ապահովում է էնէրգետիկ դրական միջավայր ուսանողների միջև

լուսանկարներում դիզայնի բաժնի 2-րդ կուրսի ուսանողների մտագրոհն է լուսատու թեմայի շուրջ...

#մտագրոհ

08/08/2019

ՀԳՊԱ Դիզայնի ամբիոնին
անհրաժեշտ է թվային ճեպանկարի մասնագետ՝
դիզայնի ոլորտում մասնագիտացված,
Wacom Cintiq-ով աշխատելու փորձով:
Խնդրում ենք ուղարկել ձեր CV/ պորտֆոլիոները հետևյալ
էլեկտրոնային հասցեով՝ [email protected] :

Photos from Դիզայնի բաժին/Industrial Design Department's post 02/07/2019

Այսուհետ ձեր ուշադրությանը կներկայացնենք մեր այն շրջանավարտների անցած ուղին, ովքեր իրենց մասնագիտական գործունեությունն են ծավալում արդյունաբերական դիզայնի և հարակից ոլորտներում ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս:

Արման Աբրահամյանը (Դանիել Աբրահամ)
2012թ.-ին ավարտելով Հ.Գ.Պ.Ա Դիզայնի բաժնի բակալավրիատը, ընդունվել և ավարտել է մագիստրատուրայի առաջին կուրսը: Այնուհետև տեղափոխվելով Ռ.Դ Աշխատանքի անցնելով WOW space design ստուդիայում:

Զուգահեռաբար շարունակել է ուսումնասիրել Իրի դիզայնը, հոգեբանությունը, փիլիսոփայությունը, զարգացնելով հաղորդակցման հմտությունները, ինչի արդյունքում 2017թ.- ին առցանց հարցազրույց անցնելով աշխարհահռչակ դիզայներ Կարիմ Ռաշիդի ստուդիայում (քաղաք Շենժեն, Չինաստան), ստացել է աշխատանքի հրավեր և տեղափոխվել Չինաստան:

Ներկայումս աշխատում է JMGO չինական կազմակերպությունում, որտեղ զբաղվում ենպրոյեկտրների, լազերային հեռուստացույցների, բարձրախոսների դիզայնով և արտադրությամբ, միևնույն ժամանակ մինչ օրս համագործակցում է Կարիմ Ռաշիդի հետ:

Արմանի աշխատանքներին կարող եք ծանոթանալ ստորև կցված լուսանկարներում

Photos from Դիզայնի բաժին/Industrial Design Department's post 29/06/2019

Սեդա Հարությունյան
Ավարտական աշխատանք (Բակալավր)
Թեմա՝ Սննդի առաքման համար նախատեսված փոխադրամիջոցի դիզայն

Seda Harutyunyan
Diploma project (BA)
Design of electric, 3 wheel food delivery vehicle
2019

29/06/2019

Շնորհավոր արդյունաբերական դիզայնի միջազգային օրը

Շարունակեք մոտիվացնել միմյանց և կերտել ապագայի լավագույն աշխարհը

Լավ օր բոլորիս 🎉🎉🎉

Happy world industrial design day
Keep on motivating and making the world better

Have a wonderful day 🎉🎉🎉

29/06/2019

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիզայնի ամբիոնին անհրաժեշտ են փորձառու մասնագետներ հետևյալ ուղղություններով ՝

• Պրոյեկցիոն և տեխնիկական գծագրություն
• Եռաչափ տպագրություն (3D printing)
• Adobe InDesign
• Archicad/Revit
• 3ds Max (Vray,Corona)

Խնդրում ենք ուղարկել Ձեր CV/Պորտֆոլիոները հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]

Photos from Դիզայնի բաժին/Industrial Design Department's post 17/06/2019

Մեր կրթական ծրագրի երկրորդ տարին գիտելիքներն ու հմտությունները խորացնելու և զարգացնելու նպատակ է հետապնդում:

Ուսանողը հնարավորություն է ստանում ձեռք բերել այն գիտելիքներն ու կարողությունները, որոնք հարկավոր են որպես թիմային աշխատող:

Այս ուսումնական տարվա ընթացքում ուսանողի մոտ ձևավորվում է քննադատական-վերլուծական մտածելակերպը, ինչպես նաև իրերի նախագծման համար հարկավոր ամբողջական գործիքակազմը:

Լուսանկարում՝ Nerses Tovmasyan, ով լսարանին է ներկայացնում սեփական նախագծային առաջարկը

Photos from Դիզայնի բաժին/Industrial Design Department's post 12/06/2019

Առաջին տարում մեր ուսանողները բացահայտում են մասնագիտության բովանդակությունը՝ ձեռք բերելով դիզայնի վերաբերյալ տեսական և գործնական բնույթի առաջնային գիտելիքներ և հմտություններ:

Ինտեգրելով աշխատանքային միջավայր՝ ուշադրությունը կենտրոնացվում է այնպիսի ուղղություններով ինչպիսիք են՝ երկտարածական և եռաչափ ճեպանկարը, գրաֆիկական հմտությունները, գծագրությունը, նյութերով աշխատելու հմտություններն ու կարողությունները:

Այս տարվա ընթացքում ձևավորվում են ինչպես համընդհանուր, այնպես էլ արվեստի և դիզայնի պատմության և մասնագիտության համատեքստից բխող այլ գիտելիքներ և հմտություններ:

Հ.Գ Լուսանկարներում պատկերված են հատվածներ առաջին կուրսի ուսանողների դասապրոցեսից և կատարված աշխատանքներից:

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


1 Sarmen Street
Yerevan
0009

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00