30/04/2026
Abac Kids - Աջափնյակ
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Abac Kids - Աջափնյակ, School, Բաշինջաղյան 2րդ նրբ․, 6 շենք, Yerevan.
30/04/2026
. Մայիսի 17-ին մենք կբացահայտենք այս ուսումնական տարվա ուժեղագույնների անունները 🏆
📢 Օլիմպիադայի գրանցումների վերջնաժամկետը մայիսի 5-ն է։
22/04/2026
Yerevan Park-ի 5-րդ տարեդարձին ընդառաջ մեկնարկում է նոր ու ինֆորմատիվ նախաձեռնություն՝ Family Talks։
Պանելային քննարկումների այս շարքում բարձրաձայնվելու են ծնողավարության ամենաակտուալ թեմաները՝ ոլորտի մասնագետների ու փորձառու էքսպերտների մասնակցությամբ ✨
Ուրախությամբ հայտնում ենք, որ նախաձեռնության առաջին հանդիպման խոսնակներից մեկը կլինի նաեւ « #Աբակ»-ի համահիմնադիրն ու գլխավոր մարզիչը՝ ընկեր Դինան 🤍
Եվ այսպես՝
🔹 Ապրիլի 25-ին՝ ժամը 18:00-ին
🔹 Թեման՝ «Երեխաների զարգացումը գաջեթների եւ AI-ի դարաշրջանում»
Վստահ ենք՝ այս weekend-ը Պարկում անցկացնելու որոշումը լինելու է ամենաճիշտը 💜
19/04/2026
Գրանցումների վերջնաժամկետին մնաց 2 շաբաթ 🚀❤️
․ Մայիսի 17-ին ոչինչ չպլանավորեք․․․
🏆 Քանի որ օրվա առաջին մասում հանդիպելու ենք «Մարիոթ» հյուրանոցում՝ մրցելու, իսկ հետո օրը շարունակելու ենք «Երեւան Պարկ»-ում՝ միասին նշելու « #Աբակ»-ի տասնամյակն ու մասնակցելու տոնական մրցանակաբաշխության։
Մի ամբողջ օր «Երեւան Պարկ»-ում՝ ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ատրակցիոններ, մեծ խաղահրապարակ, սիրված հերոսներ, գավաթներ ու մեդալներ, դրամական պարգեւներ ու տասնամյակի անակնկալներ 🎡🎠
«Աբակ»․ տասը տարի միասին ❤️
10/04/2026
Աբակի օլիմպիադաներից ոչ ոք երբեք ձեռնունայն չի հեռանում․․․
Իսկ այս տարի -ի մրցանակային ֆոնդը՝ ֆենոմենալ 645,000 դրամ ✨
▫️ Դրամական պարգեւներ՝ 6-րդ աստիճանից մինչեւ պրոֆեսիոնալ մակարդակում մրցող բոլոր սուպերչեմպիոններին
▫️ Կրթաթոշակներ՝ 7-րդ աստիճանում մրցող չեմպիոններին
▫️ Խրախուսական պարգեւներ՝ ամենափոքրիկներին ու աչքի ընկնողներին
▫️ Գավաթներ, մեդալներ ու գովասանագրեր՝ բոլոր մասնակիցներին
-ը պարզապես մրցույթ չէ․ այն հենց այն փորձառությունն է, որը երեխային կտա ինքնավստահություն, հավատ սեփական ուժերին եւ առաջ գնալու շարժիչ ուժ։
Դե իսկ երբ այս ամենին ավելացնում ես «Մարիոթ»-ի «Տիգրան Մեծ» շքասրահի հանդիսավորությունն ու «Երեւան Պարկ»-ի պարգեւած էմոցիաները․․․ 🤩
✨ Բաց մի թողեք տասնամյակի մեր ամենասպասված միջոցառումը․ այն իսկապես հիշարժան է լինելու։
30/03/2026
Անակնկալ -ի մասնակիցների համար ✨
Այս տարի եւս « #Աբակ»-ի կողքին է Baroor Toys-ը, այս անգամ՝ իր նոր փափլիկներով 🧸
-ի նոր խաղալիքները նվագում են հայ կոմպոզիտորների դասական ու ժողովրդական մեղեդիներ՝ ստեղծելով հանգիստ մթնոլորտ, նվազեցնելով սթրեսը եւ խթանելով մտավոր աճը:
Մենք շատ ենք սիրում մեր հովանավորներին ու ամեն անգամ իսկապես ուրախանում ենք, երբ նրանք վերադառնում են 🤍
13/03/2026
․ Մայիսի 17-ին ոչինչ չպլանավորեք․․․
🏆 Քանի որ օրվա առաջին մասում հանդիպելու ենք «Մարիոթ» հյուրանոցում՝ մրցելու, իսկ հետո օրը շարունակելու ենք «Երեւան Պարկ»-ում՝ միասին նշելու « #Աբակ»-ի տասնամյակն ու մասնակցելու տոնական մրցանակաբաշխության։
Մի ամբողջ օր «Երեւան Պարկ»-ում՝ ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ատրակցիոններ, մեծ խաղահրապարակ, սիրված հերոսներ, գավաթներ ու մեդալներ, դրամական պարգեւներ ու տասնամյակի անակնկալներ 🎡🎠
«Աբակ»․ տասը տարի միասին ❤️
Երկար սպասված 10-ամյակի նվերը՝ « #Աբակ»-ի հարթակն արդեն այստեղ է 🎁
Գրանցվելու համար պարզապես այցելեք հետեւյալ հղմամբ՝ https://abacanzan.com/
Գրանցումից հետո, մոտ մեկ ժամվա ընթացքում, մեր թիմը կնույնականացնի սանին՝ ստուգելով անձնական տվյալները։
Այնուհետեւ, բաժանորդագրվելով, կմտնեք ակադեմիայի թվային աշխարհ ու լիարժեք կօգտվեք դրա բոլոր հնարավորություններից 🤍
Եվս մեկ օր ու մեր 10 տարվա փորձն ու վերջին 5 տարիների լավագույն լուծումները հասանելի կլինեն մեկ միասնական՝ ՄԵՐ հարթակում 🤩
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Telephone
Website
Address
Բաշինջաղյան 2րդ նրբ․, 6 շենք
Yerevan