30/08/2025
11th International Youth Scientific Conference of YSU SSS
On October 6-10, the Student Scientific Society (SSS) of Yerevan State University, hosts the 11th International Youth Scientific Conference dedicated to the 110th anniversary of Armenian GenocideThe conference provides an opportunity for students, post-graduate students and young scientists to prese...
25/06/2025
📢 Սիրով տեղեկացնում ենք, որ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը ս․թ․ հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը իրականացնելու է նախադեպը չունեցող SUMMER SCHOOL SSS ոչ ֆորմալ կրթական ծրագիրը:
📌 Ծրագրին մասնակցելու հնարավորություն ունեն ՀՀ բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող 11-12-րդ դասարանների աշակերտները և ուսանողները:
📣 Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. հուլիսի 20-ը լրացնել առցանց հայտադիմումը՝ https://forms.gle/KWxjqxjEq6MSxj3Y9
🔴 Ծրագրի ավարտին մասնակիցներին տրվելու են հավաստագրեր։
#ԵՊՀ #ՈՒԳԸ
28/04/2025
📢Սիրով տեղեկացնում ենք, որ 2025-2026 ուսումնական տարվանից Երևանի պետական համալսարանում կմեկնարկի «Կրոնական զբոսաշրջություն» մագիստրոսական նոր ծրագիրը: Այն հնարավորություն կտա հիմնարար գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորման ճանապարհով պատրաստել կրոնական զբոսաշրջության ոլորտի բարձրակարգ մասնագետներ:
📌Ծրագրի տևողություն՝ 1 տարի
📌Ծրագրի առավելությունները՝
• Նոր մասնագիտություն. «Կրոնական զբոսաշրջություն» մասնագիտությունը եզակի է ՀՀ բուհական համակարգում։
• Կարճ տևողություն. Ի տարբերություն մագիստրոսական երկամյա ծրագրերի, աօաջարկվող ծրագիրը տևում է ընդամենը 1 տարի։
• Բազմաճյուղ միջգիտակարգային ակադեմիական մոտեցում. Կրթական ծրագրի շրջանակներում ուսուցանվում են հետևյալ մասնագիտական առարկաները՝
✔️Զբոսաշրջության մարքեթինգ (օտար լեզվով դասընթաց)
✔️ Կրոնի սոցիոլոգիա և հոգեբանություն
✔️ Հայ և եվրոպական մշակույթների հարակցություն
✔️ Զբոսաշրջության զարգացման հնարավորությունները ՀՀ-ում
✔️ Աշխարհի թանգարանային ռեսուրսները
✔️ Կրոնական սիմվոլիկա
✔️ Հայաստանի սրբավայրերն ու զբոսաշրջային երթուղիները
✔️ Տուրօպերատորական գործ և զբոսաշրջային ծառայությունների կառավարում
📌Գործնական մասնագիտական կարողություններ՝
• Մշակել կրոնական զբոսաշրջության կազմակերպման և զարգացման սկզբունքներ ու ռազմավարական ծրագրեր
• Նախագծել զբոսաշրջային երթուղիներ և կազմակերպել տուրեր
• Իրականացնել ինքնուրույն հետազոտություններ կրոնական զբոսաշրջության ոլորտում
• Կիրառել մասնագիտական գիտելիքները՝ լուծելու կրոնական զբոսաշրջության բիզնեսի խնդիրները
Մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝
(060) 710-671
24/03/2025
Գլխավոր | YSU
Բարի գալուստԵրևանի պետական համալսարան Դառնալ ԵՊՀ շրջանավարտների ցանցի անդամ Previous Next Սպասվող իրադարձություններ «Գյուրջիևի օրերը Հայաստանում» խորագրով միջազգայի....
23/03/2025
📢Հարգելի՛ ուսանողներ,
UniGrowth DC ՀԿ-ի, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի, Աստվածաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի համագործակցությամբ կազմակերպվում է “EmpowerUrself2Advocate4Wellbeing” ծրագրի շրջանակներում սեմինար-քննարկում:
📌Թեմա՝ «Ինչպես են հույզերը ձևավորում մեր վարքը»
Բանախոս՝ Ասիլյան Իրինա
🗓️Օրը՝ մարտի 26-ին
🕐Ժամը՝ 13:30-ին
📍Վայրը՝ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 305 սենյակում